[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՅ­ՏԵ­ՐԻ ՍՏՈՒԳ­ՄԱՆ ԱՇ­ԽԱ­ՏԱՆՔ­ՆԵՐՆ Ա­ՎԱՐՏ­ՎԵԼ ԵՆ

Լաուրա Գրիգորյան

ԱՀ Է­կո­նո­մի­կա­յի և գյու­ղատն­տե­սու­թյան նա­խա­րար Ար­մեն Թով­մա­սյա­նի հրա­մա­նով ստեղծ­ված հանձ­նա­ժո­ղո­վը, որ կազմ­ված է նշ­ված գե­րա­տես­չու­թյան աշ­խա­տա­կազ­մի բու­սա­բու­ծու­թյան և բույ­սե­րի պաշտ­պա­նու­թյան վար­չու­թյան, գյու­ղատն­տե­սա­կան տեխ­նի­կա­յի պե­տա­կան տես­չու­թյան և գյու­ղատն­տե­սա­կան ծրագ­րե­րի մո­նի­թո­րին­գի ու վեր­լու­ծու­թյան բաժ­նի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րից, հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ Մար­տին Ա­վա­նե­սյա­նի գլ­խա­վո­րու­թյամբ մարտ-ապ­րիլ ա­միս­նե­րին ստու­գում­ներ են ի­րա­կա­նաց­րել հան­րա­պե­տու­թյան 33 հա­մայ­նք­նե­րում՝ ջեր­մո­ցա­յին տն­տե­սու­թյուն­նե­րում։ Նպա­տա­կը՝ հա­մա­պա­տաս­խան ծրագ­րի շր­ջա­նա­կում նվա­զա­գույ­նը 100 քառ. մետր ջե­ռուց­վող և չջե­ռուց­վող ջեր­մո­ցա­յին տն­տե­սու­թյուն­նե­րին 1 քառ. մետ­րի դի­մաց հա­մա­պա­տաս­խա­նա­բար 600 և 300 դրամ ֆի­նան­սա­կան ա­ջակ­ցու­թյան տրա­մադ­րումն էր։

Ընդ­հա­նուր առ­մամբ ստաց­վել է 191 ա­ջակ­ցու­թյան հայտ՝ 57 711 քա­ռա­կու­սի մետր ջեր­մո­ցի հա­մար։
Ստու­գում­նե­րի ար­դյուն­քում դրա­կան եզ­րա­կա­ցու­թյուն են ստա­ցել 166 շա­հա­ռու­ներ՝ 45 512 քառ. մետր ջեր­մո­ցի հա­մար:
Դրա­կան եզ­րա­կա­ցու­թյուն ստա­ցած հո­ղօգ­տա­գոր­ծող­նե­րի ան­վա­նա­ցան­կը ներ­կա­յաց­վել է ԱՀ գյու­ղի և գյու­ղատն­տե­սու­թյան ա­ջակ­ցու­թյան հիմ­նադ­րամ՝ ֆի­նան­սա­վոր­ման գոր­ծըն­թա­ցի մեկ­նար­կի նպա­տա­կով: