[ARM]     [RUS]     [ENG]

ՆՊԱ­ՏԱ­ԿԸ՝ ՏՆ­ՏԵ­ՍՈՒ­ԹՅԱՆ ԶԱՐ­ԳԱՑ­ՄԱ­ՆԸ ՆՊԱՍ­ՏԵԼՆ Է

Լաու­րա ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

 Օ­րերս ԱՀ է­կո­նո­մի­կա­յի և գու­ղատն­տե­սու­թյան նա­խա­րա­րի ա­ռա­ջին տե­ղա­կալ Նո­րայր Մու­սա­յե­լյա­նը հան­դի­պել է SAEGE (ՍԵՅՋ) խոր­հր­դատ­վա­կան ըն­կե­րու­թյան հիմ­նա­դիր Էմ­մա Սարգ­սյա­նի հետ։ Հան­դիպ­ման նպա­տա­կը Ար­ցա­խի՝ մի­ջազ­գա­յին հար­թակ­նե­րում ճա­նա­չե­լիու­թյան նպաստ­մանն ուղղ­ված ծրագ­րե­րի ի­րա­կա­նա­ցումն է։ Խոս­քը մաս­նա­վո­րա­պես Ար­ցա­խի զբո­սաշր­ջա­յին վա­յե­րի, գյու­ղատն­տե­սա­կան և այլ ար­տադ­րան­քի մի­ջազ­գա­յին հան­րահռ­չակ­ման հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի ընդ­լայն­ման մա­սին է։

Իր հիմ­նադր­ման օ­րից ՙՍԵՅՋ՚-ի խոր­հր­դա­տու­նե­րը ծա­ռա­յու­թյուն­ներ են մա­տու­ցում մար­քե­թին­գի, հան­րա­յին կա­պե­րի և մի­ջո­ցա­ռում­նե­րի կա­ռա­վար­ման ո­լորտ­նե­րում։ Ըն­կե­րու­թյան հիմ­նադ­րի խոս­քով՝ այս տա­րի­նե­րի ըն­թաց­քում ՙՍԵՅՋ՚-ի փոր­ձա­ռու մաս­նա­գետ­ներն աշ­խա­տել են տե­ղա­կան և մի­ջազ­գա­յին ա­վե­լի քան 50 ըն­կե­րու­թյուն­նե­րի հետ։
ՙՄաս­նա­գի­տա­ցած լի­նե­լով խոր­հր­դատ­վա­կան ծա­ռա­յու­թյուն­նե­րի ո­լոր­տում, մեր նպա­տակն է բա­րե­լա­վել հա­ճա­խորդ ըն­կե­րու­թյան ներ­կա­յա­ցու­մը՝ փոր­ձա­գետ­նե­րի խոր­հր­դատ­վու­թյան և ուղ­ղորդ­ման մի­ջո­ցով։ Ձգ­տում ենք Հա­յաս­տա­նի խոր­հր­դատ­վա­կան շու­կա­յում լի­նել լա­վա­գույ­նը և նպաս­տել մեր հա­ճա­խորդ­նե­րի հա­ջո­ղու­թյուն­նե­րին՚,- ա­սել է Էմ­մա Սարգ­սյա­նը։
Զրույ­ցի ըն­թաց­քում Ն. Մու­սա­յե­լյա­նը կարևո­րել է նման մի­ջո­ցա­ռում­նե­րի ի­րա­կա­նա­ցու­մը՝ հատ­կա­պես ար­ցա­խյան վեր­ջին պա­տե­րազ­մից հե­տո, հա­մոզ­մունք հայտ­նե­լով, որ դրանք կա­րող են նպաս­տել երկ­րի տն­տե­սու­թյան զար­գաց­մա­նը։