[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐ­ՑԱ­ԽԻ Է­ՆԵՐ­ԳԵ­ՏԻԿ ՀԱ­ՄԱ­ԿԱՐ­ԳԻ ԸՆԴ­ՀԱ­ՆՈՒՐ ՎԻ­ՃԱ­ԿԸ

Լաու­րա ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

 Ար­ցա­խյան վեր­ջին պա­տե­րազ­մից հե­տո հան­րա­պե­տու­թյան տա­րած­քում հա­ճա­խա­կի են դար­ձել է­լեկտ­րա­կան հո­սան­քի ան­ջա­տում­նե­րը, ին­չը չի կա­րող չան­հան­գս­տաց­նել բնակ­չու­թյա­նը։ Այն երևույ­թը, որ հո­սան­քի անս­պա­սե­լի ան­ջա­տում­նե­րը հա­ճախ պատ­ճառ են դառ­նում կեն­ցա­ղա­յին տեխ­նի­կա­յի փչաց­մանն ու շար­քից դուրս գա­լուն՝ հար­ցի մի կողմն է։ Մյուս ան­հան­գս­տաց­նող պատ­ճա­ռը կապ­ված է հիդ­րոէ­լեկտ­րա­կա­յան­նե­րի կորս­տի հետ. ու­նեինք բա­վա­կա­նին թվով հիդ­րոէ­լեկտ­րա­կա­յան­ներ, ին­չը թույլ էր տա­լիս մեր պե­տա­կան այ­րե­րին հայ­տա­րա­րե­լու, որ է­լեկտ­րաէ­ներ­գիա­յի ա­ռու­մով ինք­նա­բավ եր­կիր ենք։ Ի՞նչ ու­նենք մենք այ­սօր, իսկ ա­վե­լի ճիշտ՝ ի՞նչ է մնա­ցել մեզ՝ ար­ցախ­ցի­նե­րիս, 44-օ­րյա պա­տե­րազ­մից հե­տո։

ԱՀ հան­րա­յին ծա­ռա­յու­թյուն­նե­րը և տն­տե­սա­կան մր­ցակ­ցու­թյու­նը կար­գա­վո­րող պե­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վից տե­ղե­կա­ցանք, որ 2020 թվա­կա­նին է­լեկտ­րաէ­ներ­գե­տի­կա­կան հա­մա­կար­գում Հանձ­նա­ժո­ղո­վի կող­մից տրա­մադր­վել է է­լեկտ­րա­կան է­ներ­գիա­յի ար­տադ­րու­թյան 6 լի­ցեն­զիա, այդ թվում արևա­յին է­լեկտ­րա­կա­յա­նում է­լեկտ­րա­կան է­ներ­գիա­յի ար­տադ­րու­թյան (կա­ռուց­ման ժա­մա­նա­կա­հատ­վա­ծով) ա­ռա­ջին լի­ցեն­զիան։ Լի­ցեն­զիա­նե­րի պայ­ման­նե­րի կա­տար­ման վե­րահ­սկ­ման նպա­տա­կով ի­րա­կա­նաց­վել են դի­տան­ցում­ներ է­լեկտ­րա­կան է­ներ­գիա ար­տադ­րող մի շարք փոքր հիդ­րոէ­լեկտ­րա­կա­յան­նե­րում, ար­ձա­նագր­վել են օգ­տա­կար ա­ռաք­ման քա­նակ­նե­րը։
Օ­րեն­քով սահ­ման­ված կար­գով Հանձ­նա­ժո­ղո­վում գրանց­վել է է­ներ­գե­տի­կա­յի բնա­գա­վա­ռում լի­ցեն­զա­վոր­ված ան­ձանց միջև կնք­ված 11 պայ­մա­նա­գիր։ Հաս­տատ­վել է է­ներ­գե­տի­կա­յի բնա­գա­վա­ռում լի­ցեն­զիա ու­նե­ցող ան­ձի բաժ­նե­մա­սի կամ դրա նկատ­մամբ ի­րա­վուն­քի օ­տար­ման, այլ կերպ՝ փո­խանց­ման կամ գրա­վադր­ման, ինչ­պես նաև՝ լի­ցեն­զա­վոր­ված գոր­ծու­նեու­թյան ի­րա­կա­նաց­ման հա­մար անհ­րա­ժեշտ գույ­քի կամ դրա նկատ­մամբ ի­րա­վուն­քի օ­տար­ման,հա­մա­ձայ­նեց­ման կար­գը։ Վե­րա­նայ­վել և սահ­ման­վել են Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան տա­րած­քում վե­րա­կան­գն­վող է­ներ­գե­տիկ ռե­սուրս­նե­րի օգ­տա­գործ­մամբ է­լեկտ­րա­կան է­ներ­գիա ար­տադր­վող կա­յան­նե­րից ա­ռաք­վող է­լեկտ­րա­կան է­ներ­գիա­յի վա­ճառ­քի սա­կագ­նե­րը։ Ձեռ­նարկ­վել են տնա­յին տն­տե­սու­թյուն կամ փոքր ու մի­ջին բիզ­նես ներ­կա­յաց­նող ինք­նա­վար ար­տադ­րող­նե­րի կող­մից սե­փա­կան կա­րիք­նե­րի բա­վա­րար­ման հա­մար է­լեկտ­րա­կան է­ներ­գիա­յի ար­տադ­րու­թյան զար­գաց­մանն ուղղ­ված քայ­լեր։ Հաս­տատ­վել է վե­րա­կան­գն­վող է­ներ­գե­տիկ ռե­սուրս­ներ օգ­տա­գոր­ծող ինք­նա­վար ար­տադ­րող­նե­րի և է­լեկտ­րա­կան է­ներ­գիա­յի բաշխ­ման լի­ցեն­զիա ու­նե­ցող ան­ձի մա­տա­կա­րա­րած է­լեկտ­րա­կան է­ներ­գիա­յի դի­մաց մա­տա­կա­րար­ման և հա­տուց­ման պայ­մա­նագ­րի օ­րի­նա­կե­լի ձևը։ Դաշտն ա­վե­լի գրա­վիչ դարձ­նե­լու նպա­տա­կով Հանձ­նա­ժո­ղո­վը հետևո­ղա­կա­նո­րեն կա­տա­րե­լա­գոր­ծում է իր կար­գա­վո­րում­նե­րը՝ նա­խա­տե­սե­լով ինք­նա­վար ար­տադ­րող­նե­րի ընդ­հա­նուր հզո­րու­թյան աճ։

Ընդ­հա­նուր առ­մամբ, մինչև 2020 թվա­կա­նի սեպ­տեմ­բե­րի 27-ին Ադր­բե­ջա­նի կող­մից սան­ձա­զերծ­ված պա­տե­րազ­մը, Ար­ցա­խի հան­րա­պե­տու­թյու­նում գոր­ծում էր 37 հիդ­րոէ­լեկտ­րա­կա­յան՝ ընդ­հա­նուր 205,292 ՄՎտ դր­ված­քա­յին հզո­րու­թյամբ։ Կա­ռուց­ման փու­լում էր գտն­վում 12 փոքր հիդ­րոէ­լեկտ­րա­կա­յան՝ ընդ­հա­նուր 52,4 ՄՎտ դր­ված­քա­յին հզո­րու­թյամբ, և 1 արևա­յին է­լեկտ­րա­կա­յան՝ 1,1 ՄՎտ դր­ված­քա­յին հզո­րու­թյամբ՝ ըստ գոր­ծա­րար ծրագ­րե­րի։ Իսկ 2020թ. դեկ­տեմ­բե­րի 31-ի դրու­թյամբ գոր­ծում էր 6 հիդ­րոէ­լեկտ­րա­կա­յան՝ ընդ­հա­նուր 74,7 ՄՎտ հզո­րու­թյամբ։ Եվս մեկ հիդ­րոէ­լեկտ­րա­կա­յան գոր­ծում էր չե­զոք տա­րած­քում՝ 3,5 ՄՎտ հզո­րու­թյամբ։ Մեկ փոքր հիդ­րոէ­լեկտ­րա­կա­յան պա­տե­րազ­մի հետևան­քով ժա­մա­նա­կա­վո­րա­պես չէր գոր­ծում, միաց­ված չէր է­լեկտ­րա­կան ցան­ցին։ Կա­ռուց­ման փու­լում էին գտն­վում 1 հիդ­րոէ­լեկտ­րա­կա­յան՝ 11,6 ՄՎտ հզո­րու­թյամբ, և մեկ արևա­յին է­լեկտ­րա­կա­յան։ Այ­սինքն՝ 2020 թվա­կա­նի դեկ­տեմ­բե­րի 31-ի դրու­թյամբ կա­յին գոր­ծող 6, ժա­մա­նա­կա­վոր չգոր­ծող 1, վի­ճե­լի 1 փոքր հիդ­րոէ­լեկտ­րա­կա­յան, և կա­ռուց­վող 2 հիդ­րո և արևա­յին է­լեկտ­րա­կա­յան։
Այ­սօր­վա դրու­թյամբ Ար­ցա­խում գոր­ծում է 8 հիդ­րոէ­լեկտ­րա­կա­յան, իսկ կա­ռուց­ման փու­լում է գտն­վում՝ մեկ հիդ­րոէ­լեկտ­րա­կա­յան։
Ըստ ՙԱր­ցա­խէ­ներ­գո՚ ՓԲԸ տե­ղե­կատ­վու­թյան՝ 2020թ. հա­ղորդ­ման ցանց մուտք է գոր­ծել 559,2 մլն կվտ. ժամ է­լեկտ­րա­կան է­ներ­գիա, այդ թվում՝ ՀՀ-ից ներ­կր­վա­ծը՝ 20,6 մլն կվտ. ժամ, ներ­քին ար­տադ­րան­քը՝ 538,6 մլն կվտ.ժամ, ո­րից՝ ՀԷԿ-եր՝ 538,58 մլն կվտ.ժամ, ինք­նա­վար է­ներ­գաար­տադ­րող­ներ (արևա­յին)՝ 15,8 հա­զար կվտ.ժամ։ Է­լեկտ­րաէ­ներ­գիա­յի փոխ­հոս­քեր ի­րա­կա­նաց­նող ըն­կե­րու­թյա­նը փո­խանց­վել է 207,0 մլն կվտ.ժամ է­լեկտ­րա­կան է­ներ­գիա, այդ թվում՝ ար­տա­հա­նու­մը՝ 186,4 մլն կվտ.ժամ։ Ներ­քին սպառ­ման հա­մար գն­ված է­լեկտ­րա­կան է­ներ­գիան կազ­մել է 352,2 մլն կՎտ. ժամ, ո­րից ընդ­հա­նուր ա­ռա­քու­մը սպա­ռող­նե­րին, այ­սինքն ի­րա­ցու­մը՝ 311,7 մլն կվտ.ժամ, է­լեկտ­րա­կան է­ներ­գիա­յի ծախ­սը սե­փա­կան կա­րիք­նե­րի հա­մար՝՝ 1,0 մլն կվտ.ժամ։ Է­լեկտ­րա­կան է­ներ­գիա­յի փաս­տա­ցի կո­րուստ­նե­րը կազ­մել են 39,5 մլն կվտ.ժամ կամ՝ 7,1 տո­կոս։
Վե­րոն­շյա­լը Ար­ցա­խի է­ներ­գե­տիկ հա­մա­կար­գի մա­սին պատ­կան մար­մին­նե­րի՝ ի­րենց լիա­զո­րու­թյուն­նե­րի շր­ջա­նա­կում տված տե­ղե­կատ­վու­թյունն է, իսկ թե ինչ պետք է ար­վի մոտ ա­պա­գա­յում՝ է­լեկտ­րաէ­ներ­գիա­յի ա­ռու­մով կր­կին ինք­նա­բավ եր­կիր դառ­նա­լու և ան­ջա­տում­նե­րից խու­սա­փե­լու հա­մար՝ դրան կանդ­րա­դառ­նանք թեր­թի ա­ռա­ջի­կա հա­մար­նե­րից մե­կում