[ARM]     [RUS]     [ENG]

ԸՆՏԱՆԵԿԱՆ ՀՅՈՒՐԱՏԱՆ ՏԻՐՈԻՀԻՆ...

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ

 Ա­մառն իր ակ­տիվ հան­գս­տի գայ­թակ­ղիչ հրա­վեր­քով թա­կում է մեր դու­ռը... Ու՞ր գնալ հան­գս­տա­նա­լու հար­ցին հա­կա­դարձ­վում են ժա­մա­նա­կի նե­տած մար­տահ­րա­վեր­նե­րը՝ հա­մա­ճա­րակ­ներ, այս ու այն­տեղ բռնկ­վող մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներ, փակ սահ­ման­ներ ու ճա­նա­պարհ­ներ և այդ­պես շա­րու­նակ։ Հա­ճախ մենք ա­մա­ռա­յին հան­գս­տի հա­մար նա­խընտ­րում ենք հե­ռա­վոր ճամ­փոր­դու­թյուն­նե­րը՝ չտես­նե­լով-չն­կա­տե­լով մեզ­նից ըն­դա­մե­նը մի քա­նի կի­լո­մետր հե­ռու հան­գս­տյան տներն ու զբո­սա­վայ­րե­րը։ Իսկ այդ­պի­սին­նե­րի պա­կաս մեր փոք­րիկ Ար­ցա­խում չկա։

Այ­սօր խո­սե­լու ենք նրան­ցից մե­կի՝ Պա­տա­րա գյու­ղի մա­սին։ Այն գտն­վում է Ստե­փա­նա­կեր­տից ըն­դա­մե­նը 24 կի­լո­մետր հե­ռա­վո­րու­թյան վրա։ Օ­րերս գոր­ծուղ­ման շր­ջա­նակ­նե­րում ե­ղանք Աս­կե­րա­նի շր­ջա­նի Պա­տա­րա գյու­ղում։ Ան­տա­ռի պռն­կին թա­ռած հնա­մյա գյու­ղը հետ­պա­տե­րազ­մյան իր մեջքն էր շտ­կում ու մտմ­տում վաղ­վա օր­վա իր տես­լա­կա­նը։ Գյու­ղում և ար­դեն նաև գյու­ղից դուրս հայտ­նի ըն­տա­նե­կան հյու­րա­տան տի­րու­հին՝ տի­կին Էմ­ման, մեզ դի­մա­վո­րում է լայ­նաժ­պիտ և դա­սը լավ սեր­տած ա­շա­կեր­տի պես մեզ ու­ղեկ­ցում է սե­նյա­կից սե­նյակ, բա­կից ետ­նա­բակ, ջեր­մոց­նե­րից՝ բա­ցօ­թյա տա­ղա­վար։ Այս­տեղ չորս­բո­լո­րը ի­դեա­լա­կան մաք­րու­թյուն է ու ա­մե­նուր ար­ցա­խյան ազ­գա­յին կահ-կա­րա­սի, ար­դու­զարդ, ա­մեն ինչ այս­տեղ է­կո­լո­գիա­պես մա­քուր է ու ա­նա­րատ՝ ինչ­պես հայ­րե­նա­կան աղ­բյուր­նե­րի զու­լալ ջու­րը։
... Գրի­գո­րյան­նե­րի ըն­տա­նե­կան փոք­րիկ բիզ­նե­սի հե­ղի­նա­կը տան միակ ա­րու զա­վակն է՝ Ստե­փա­նը։ Ստե­փանն ու կի­նը պա­հի դրու­թյամբ աշ­խա­տում են Կար­միր Խա­չի մի­ջազ­գա­յին գրա­սե­նյա­կում և գոր­ծի բե­րու­մով ար­դեն քիչ են տա­նը լի­նում, ա­հա թե ին­չու այդ ծան­րու­թյունն իր ու­սե­րին է վերց­րել Ստե­փա­նի մայ­րը՝ տի­կին Էմ­ման։ Ստե­փանն, ի­հար­կե, լրի­վու­թյամբ չի կտր­վել իր ստեղ­ծած բիզ­նե­սից, դեռ ա­վե­լին, ին­չով և ինչ­պես կա­րող է օգ­նում է հա­մա­գյու­ղա­ցի­նե­րին՝ այս վեր­ջին ի­րա­դար­ձու­թյուն­նե­րով պայ­մա­նա­վոր­ված, ար­դեն նաև վե­րաբ­նակ­նե­րին։ Տի­կին Էմ­ման և՜ զրու­ցում էր մեզ հետ, և՜ հետն էլ հրա­հանգ­ներ տա­լիս իր օգ­նա­կան­նե­րին. նրանք ար­դեն պատ­վեր ու­նեին ու հեր­թա­կան հյու­րե­րին էին սպա­սում... Ու այս­պես ա­մեն Աստ­ծո օր նրանք ըն­դու­նում ու ճա­նա­պար­հում են ի­րար հերթ չտ­վող հա­ճա­խորդ­նե­րին՝ եր­կուս­տեք գոհ ի­րա­րից։ Այդ մա­սին են վկա­յում և՜ հա­ճա­խորդ­նե­րի քա­նա­կը, և՜նրանց նո­րից ու կր­կին վե­րա­դառ­նա­լու փաս­տը։ Հյու­րա­տան տի­րոջ հա­վաստ­մամբ՝ տար­վա բո­լոր ե­ղա­նակ­նե­րին էլ հա­ճա­խորդ­նե­րի պա­կաս չեն ու­նե­նում։ Ար­ցա­խյան խո­հա­նոցն այս­տեղ ներ­կա է իր ողջ ճո­խու­թյամբ ու բազ­մա­զա­նու­թյամբ, սա­կայն գլ­խա­վոր ա­ռա­վե­լու­թյու­նը ե­ղել ու մնում են ա­նա­րատ, ա­ռանց հա­վե­լում­նե­րի ճա­շա­տե­սակ­ներն ու ա­մե­նա­տար­բեր խոր­տիկ­նե­րը։ Ա­մուս­նու՝ Ար­թուր Գրի­գո­րյա­նի զոհ­վե­լուց հե­տո, նա շա­հել-պա­հել է Ստե­փան, Ա­նուշ ու Լու­սի­նե զա­վակ­նե­րին, ուս­ման տվել, մի կտոր հա­ցի տեր դարձ­րել, ու հի­մա էլ շա­րու­նա­կում է օգ­նել, որ ոտ­քի կանգ­նեն, ի­րենց մի կտոր հա­ցը եր­կուս դարձ­նեն։
Տան հյու­րա­սեր մայ­րի­կը չի բո­ղո­քում, չի տրտն­ջում, գոր­ծից եր­բեք չի հոգ­նում, իսկ պա­րապ-սա­րապ մնա­լուց սար­սա­փում է։ Տի­կին Էմ­ման չի հաս­կա­նում այն մարդ­կանց, ո­րոնք ի­րենց օրն անց­կաց­նում են սուրճ խմե­լով ու դե­սից-դե­նից զրու­ցե­լով։ Հյու­րա­տան տի­րու­հին այն հա­մոզ­ման է, որ հյուր ըն­դու­նելն էլ ար­վեստ է, նուրբ ար­վեստ, և ա­մեն­քին չէ տր­ված հյու­րին ըն­դու­նել ժպի­տով ու ճա­նա­պար­հել այն­պես, որ նա կր­կին վե­րա­դառ­նա­լու ցան­կու­թյուն ու­նե­նա։ Նա Աստ­վա­ծաշն­չյան հայտ­նի խոսքն է բա­ռա­ցի մեջ­բե­րում՝ լա­վա­գույն տան­տի­րու­հին նա է, ով հյու­րե­րին ճա­նա­պար­հե­լուց հե­տո տունն ավ­լում է եր­գե­լով։ Նրանք ի­րենց հա­ճա­խորդ­նե­րին ա­ռա­ջար­կում են բազ­մա­պի­սի ու բազ­մա­զան ու­տեստ­ներ, սա­կայն հա­ճախ հյու­րերն ի­րենք են հու­շում ինչ պատ­րաս­տել, եր­կու դեպ­քում էլ նրանք ձգ­տում են գո­հաց­նել նրանց։ Թոն­րի հաց, տնա­կան պա­նիր, բան­ջա­րե­ղեն սե­փա­կան բան­ջա­րա­նո­ցից, թոն­րի խո­րո­ված, խնո­ցու շոր, կա­րագ, ինք­նաե­ռով թեյ, սե­փա­կան ձեռ­քե­րով թո­րած օ­ղին ու ի­րենց քա­մած գի­նին, սա­րե­րի մա­քուր ու զու­լալ օդն էլ վրա­դիր, մի խոս­քով՝ ա­մեն ա­նա­րատն ու վի­տա­մին­նե­րով հա­րուստ սնուն­դը, որ դա­րե­րով ան­պա­կաս էր հա­յի սե­ղա­նից և իր մեջ պար­փա­կում է եր­կա­րա­կե­ցու­թյան գաղտ­նի­քը։
Իմ հար­ցին, թե Պա­տա­րա­յում ա­մե­նա­հար­գի կե­րակ­րա­տե­սա­կը ո՞րն է, զրու­ցա­կիցս ա­ռանց վա­րա­նե­լու ա­սում է՝ ժեն­գյա­լով հացն ու կուր­կու­տը, ա­պա ա­վե­լաց­նում՝ հյու­րե­րի հա­մար էլ են դրանք նա­խընտ­րե­լի։ Հյու­րե­րը մեկ­նե­լուց ա­ռաջ միշտ խոս­տո­վա­նում են, որ ա­հա­գին լից­քա­թափ­վել են ա­ռօ­րյա հոգ­սե­րից, թար­մա­ցել ու գնում են լից­քա­վոր­ված ու բարձր տրա­մադ­րու­թյամբ։ Տան­տի­րու­հին ի­րեն կրկ­նա­կի վար­ձատր­ված է զգում, որ կա­րո­ղա­նում է մարդ­կանց դրա­կան է­ներ­գիա ու լավ տրա­մադ­րու­թյուն պարգևել։ Երբ խոսք բաց­վեց ե­կամ­տա­բե­րու­թյան մա­սին, հյու­րա­տան տի­րու­հին ա­սաց՝ չեն բո­ղո­քում ու ձգ­տում են մարդ­կանց գր­պա­նին էլ հար­մար լի­նի։ Պա­րա­պուր­դի մեջ հա­մա­րյա չեն լի­նում, նա­մա­նա­վանդ այս վեր­ջին շր­ջա­նում, երբ չկան Հադ­րու­թի ու Շու­շիի հան­գս­տյան գո­տի­նե­րը, հոս­քը դե­պի Պա­տա­րա շա­տա­ցել է։ Այս պա­հի դրու­թյամբ դեռ չի ե­ղել դեպք, երբ հյու­րեր ու­նե­նան ու մնան դր­սում, ձգ­տում են բո­լո­րին ըն­դու­նել, հյու­րա­սի­րել, բո­լո­րի քե­ֆով գնալ, և դա նրանց հա­ջող­վում է։ Գյու­ղից ե­րի­տա­սարդ օգ­նա­կան­ներ էլ ու­նի տի­կին Էմ­ման, նրանք էլ սպա­սարկ­ման ո­լոր­տը սի­րում են և ար­ժա­նի օգ­նա­կան­ներն են հյու­րա­տան տի­րու­հու, իսկ նա էլ իր հեր­թին գոհ է, որ կա­րո­ղա­նում է հա­մա­գյու­ղա­ցի­նե­րին աշ­խա­տա­տե­ղե­րով ա­պա­հո­վել։ Երբ հրա­ժեշտ էինք տա­լիս բազ­մաշ­նորհ ու բազ­մազ­բաղ տան­տի­րու­հուն, պարզ­վեց՝ հին ծա­նոթ­ներ ենք, հին ու բա­րի ժա­մա­նակ­նե­րում միա­սին դպ­րո­ցա­կան ա­ռար­կա­յա­կան օ­լիմ­պիա­դա­նե­րի ենք մաս­նակ­ցել, երկ­րորդ ա­նակն­կալն էլ մա­տու­ցեց ինձ ա­սե­լով՝ հինգ ա­րու զա­վակ է մե­ծա­նում իր օ­ջա­խում, հինգ զին­վոր, սա հն­չեց­րեց որ­պես աչ­քա­լու­սանք պա­հես­տա­զոր ար­ձակ­ված ռազ­մա­կան լրագ­րո­ղիս հա­մար։