Logo
Print this page

ՁԵՌՆԱՐԿՎՈՂ ԲՈԼՈՐ ՄԻՋՈՑՆԵՐՆ ՈՒՂՂՎԱԾ ԵՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆԸ

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ

 Հարցազրույց ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար Արմեն ԹՈՎՄԱՍՅԱՆԻ հետ

 

- Պա­րոն Թով­մա­սյան, Ձեր պաշ­տոնն ստանձ­նել եք երկ­րի հա­մար բա­վա­կա­նին ծանր ժա­մա­նա­կաշր­ջա­նում: Հաշ­վի առ­նե­լով, որ տն­տե­սու­թյան զար­գաց­ման կարևոր ճյու­ղե­րից է գյու­ղատն­տե­սու­թյու­նը, կա­րե­լի է ա­սել՝ ոչ թեթև բեռ եք վերց­րել Ձեր ու­սե­րին...
- Ար­ցա­խի հա­մար հետ­պա­տե­րազ­մյան ժա­մա­նա­կաշր­ջանն, ի­հար­կե, չա­փա­զանց ծանր է: Է­կո­նո­մի­կա­յի և գյու­ղատն­տե­սու­թյան ո­լոր­տում այդ ծան­րու­թյունն ա­վե­լի ու ա­վե­լի ցա­վոտ է զգաց­վում՝ պայ­մա­նա­վոր­ված` թե՜ մեր ո­լոր­տի՝ պա­րե­նա­յին անվ­տան­գու­թյան ա­պա­հով­ման խնդ­րի կարևո­րա­գույն բա­ղադ­րիչ լի­նե­լու գոր­ծո­նով, թե՜ այն մեծ բա­րո­յա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյամբ, ո­րը ես զգում եմ մեր երկ­րին վրա հա­սած ա­ղե­տի հետևանք­նե­րը մեղ­մե­լու առն­չու­թյամբ: Փաս­տո­րեն, գյու­ղատն­տե­սու­թյան ո­լոր­տում եր­կար տա­րի­նե­րի մեր աշ­խա­տան­քի ար­դյունք­ներն ու զգա­լի չա­փի գյու­ղատն­տե­սա­կան ռե­սուրս­ներ` վա­րե­լա­հո­ղեր, ա­նաս­նագլ­խա­քա­նակ, ջրամ­բար­ներ, նո­րա­գույն ո­ռոգ­ման հա­մա­կար­գե­րի մի­ջո­ցով ջրար­բիաց­ված հո­ղա­տա­րածք­ներ, այ­գի­ներ, բա­րե­կարգ­ված ու ջրար­բիաց­ված ա­րո­տա­վայ­րեր, գրե­թե զրո­յաց­վել են: Ար­ցա­խա­հա­յու­թյունն այ­սօր կանգ­նած է լուրջ տն­տե­սա­կան մար­տահ­րա­վեր­նե­րի ա­ռաջ, ո­րոնց դի­մա­կայ­ման գոր­ծին պետք է անմ­նա­ցորդ լծ­վի ամ­բողջ հա­յու­թյու­նը՝ ան­կախ բնա­կու­թյան վայ­րից, քա­նի որ դրա­նով է պայ­մա­նա­վոր­ված Ար­ցա­խի հե­տա­գա գո­յու­թյան ու ա­պա­գա­յի հար­ցը:
- Ար­ցա­խյան եր­րորդ պա­տե­րազ­մի հետևան­քով վար­չա­կան տա­րածք­նե­րի հետ միա­սին՝ կորց­րինք նաև վա­րե­լա­հո­ղեր ու ա­րո­տա­վայ­րեր, ա­նաս­նագլ­խա­քա­նակ... Ինչ­քա՞ն են կազ­մում կո­րուստ­նե­րը:
- Կո­րուստ­ներն ահ­ռե­լի են. Ար­ցա­խը կորց­րել է վա­րե­լա­հո­ղե­րի 75 տո­կո­սից ա­վե­լին, այ­գի­նե­րի ու ա­նաս­նագլ­խա­քա­նա­կի 50 տո­կո­սից ա­վե­լին, ջրա­յին պա­շար­նե­րը գրե­թե ամ­բող­ջու­թյամբ՝ Մա­տա­ղիս, Վա­րան­դա 1, 2, 3 և Խա­չե­նի ջրամ­բար­ներն ան­ցել են թշ­նա­մու հս­կո­ղու­թյան տակ: Կո­րուս­վել են ա­րո­տա­վայ­րե­րի 85 տո­կո­սից ա­վե­լին: Հա­մե­մա­տա­բար քիչ են կո­րուստ­նե­րը գյու­ղատն­տե­սա­կան տեխ­նի­կա­յի մա­սով, դրանք կազ­մում են ըն­դա­մե­նը 20 տո­կոս:
- 2021-ի պե­տա­կան բյու­ջեով գյու­ղատն­տե­սու­թյա­նը հատ­կաց­ված գու­մարն ար­դյո՞ք կբա­վա­կա­նաց­նի ո­լոր­տի վե­րա­կան­գն­մանն ու զար­գաց­մա­նը:
- Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նում տն­տե­սու­թյան զար­գաց­ման և գյու­ղատն­տե­սու­թյան ճյու­ղե­րի, այդ թվում՝ բու­սա­բու­ծու­թյան, ա­նաս­նա­բու­ծու­թյան և ո­ռոգ­ման հա­մա­կար­գե­րի բա­րե­լավ­մանն ու զար­գաց­մանն ըն­թա­ցիկ տա­րում ուղղ­վել է ա­վե­լի քան 5,8 մլրդ դրամ:
Նշ­ված գու­մա­րը նե­րա­ռում է և՜ ո­լորտ­նե­րի զար­գաց­ման ծրագ­րե­րը, և՜ դրանց շր­ջա­նա­կում հո­ղօգ­տա­գոր­ծող­նե­րին ա­ջակ­ցու­թյան տրա­մադ­րու­մը:
Գյու­ղատն­տե­սու­թյան ո­լոր­տում գոր­ծարկ­վել են մի շարք ա­ջակ­ցու­թյան ծրագ­րեր, ո­րոնք ուղղ­ված են խրա­խու­սե­լու Ար­ցա­խում գյու­ղատն­տե­սա­կան գոր­ծու­նեու­թյան ի­րա­կա­նա­ցումն ու մեղ­մե­լու պա­տե­րազ­մի հետևան­քով գյու­ղո­լոր­տին հասց­ված վնաս­նե­րը:
Այս­պես, վեր­ջին շր­ջա­նում ի­րա­կա­նաց­ված ա­ջակ­ցու­թյան մի­ջո­ցա­ռում­նե­րի շար­քում են Ար­ցա­խում գոր­ծող նվա­զա­գույ­նը 100 քառ. մետր մա­կե­րե­սով ջե­ռուց­վող և չջե­ռուց­վող ջեր­մո­ցա­յին տն­տե­սու­թյուն­նե­րին ցու­ցա­բեր­վող օգ­նու­թյու­նը։ Այս ա­ռու­մով որ­պես ա­ջակ­ցու­թյուն տրա­մադր­վել է հա­մա­պա­տաս­խա­նա­բար 600 և 300 դրամ գու­մար՝ 1 քառ. մետ­րի դի­մաց: Ընդ­հա­նուր առ­մամբ, շա­հա­ռու­նե­րին հատ­կաց­վել է շուրջ 20 մլն դրամ ա­ջակ­ցու­թյուն՝ 4,6 հա ջեր­մո­ցի հա­մար:

Պետք է նշեմ, որ հաշ­վի առ­նե­լով ջեր­մո­ցա­յին տն­տե­սու­թյուն­նե­րի կարևո­րու­թյու­նը՝ երկ­րի պա­րե­նա­յին անվ­տան­գու­թյան ա­պա­հով­ման տե­սան­կյու­նից, ինչ­պես նաև՝ ե­կամ­տա­բե­րու­թյու­նը, ԱՀ է­կո­նո­մի­կա­յի և գյու­ղատն­տե­սու­թյան նա­խա­րա­րու­թյան ա­ջակ­ցու­թյան կար­գե­րով ա­ռա­ջի­կա­յում նա­խա­տես­վում է Ար­ցա­խում նվա­զա­գույ­նը 2500 քա­ռա­կու­սի մետր մա­կե­րե­սով, նո­րա­գույն տեխ­նո­լո­գիա­նե­րով հա­գե­ցած ջեր­մո­ցա­յին տն­տե­սու­թյան հիմն­ման դի­մաց՝ շա­հա­ռու­նե­րին փոխ­հա­տու­ցել կա­տա­րած ծախ­սե­րի 50 տո­կո­սը:
Այդ­պի­սով ԱՀ կա­ռա­վա­րու­թյու­նը կխ­րա­խու­սի Ար­ցա­խում խո­շոր ներդ­րում­նե­րի ի­րա­կա­նա­ցու­մը՝ նվա­զեց­նե­լով տե­ղում տն­տե­սա­կան գոր­ծու­նեու­թյուն ծա­վա­լող ան­հատ­նե­րի ու կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի հնա­րա­վոր ռիս­կե­րը:
Ար­ցա­խում այ­գետն­կում­նե­րի խրա­խուս­ման նպա­տա­կով մաս­նա­կի փոխ­հա­տուց­վում է պտ­ղա­տու ծա­ռե­րի տն­կի­նե­րի ար­ժե­քը՝ մինչև 1000 դրամ 1 հա­տի դի­մաց` 0,5-ից մինչև 10 հա ա­վան­դա­կան կամ ին­տեն­սիվ ե­ղա­նա­կով մշակ­վող այ­գի հիմ­նե­լու պայ­մա­նով: Տվյալ ծրագ­րի շր­ջա­նա­կում Ար­ցա­խում հիմն­վել են ա­վե­լի քան 76 հա պտ­ղա­տու-հա­տապտ­ղա­տու այ­գի­ներ: Մինչև տա­րե­վերջ դրանց թի­վը նա­խա­տես­վում է հասց­նել 150 հա-ի: Ա­ռայ­սօր տն­կի­նե­րի փոխ­հա­տուց­ման ծրագ­րի շա­հա­ռու­նե­րին է փո­խանց­վել 30 մլն դրամ գու­մար:
Հա­տի­կաըն­դե­ղե­նա­յին մշա­կա­բույ­սե­րի սեր­մերն այս տա­րի հո­ղօգ­տա­գոր­ծող­նե­րին են տրա­մադր­վել լրիվ ան­հա­տույց:
Բան­ջա­րա­բոս­տա­նա­յին մշա­կա­բույ­սե­րի մշա­կու­թյունն Ար­ցա­խում խրա­խուս­վում է 1 հա-ի դի­մաց 300 հա­զար դրամ գու­մա­րի տրա­մադր­մամբ: Ծրագ­րի շա­հա­ռու կա­րող են դառ­նալ նվա­զա­գույ­նը 0,5 հա բան­ջա­րե­ղեն մշա­կող հո­ղօգ­տա­գոր­ծող­նե­րը:
Ծխա­խո­տի հում­քի մթե­րու­մը նույն­պես կխ­րա­խուս­վի՝ 1 կգ-ի դի­մաց 20 դրա­մի չա­փով:
Ա­նաս­նա­բու­ծու­թյան և ա­նաս­նա­բու­ժու­թյան խթան­ման նպա­տա­կով ևս գոր­ծարկ­վել են մի շարք ծրագ­րեր:
- Ընդ­հա­նուր առ­մամբ՝ ինչ­պի­սի՞ն է տն­տե­սա­վա­րող­նե­րի տրա­մադր­վա­ծու­թյու­նը, կա՞ն ան­հատ­ներ, ով­քեր ցան­կու­թյուն ու­նեն նոր ներդ­րում­ներ ա­նել...
- Պա­տե­րազ­մից հե­տո Ար­ցա­խում ներդ­րում­նե­րի ի­րա­կա­նաց­ման ռիս­կայ­նու­թյան շեմն, ի­հար­կե, բարձ­րա­ցել է, ին­չի հետևան­քով պե­տու­թյու­նը գյու­ղատն­տե­սու­թյան ո­լոր­տում ներդ­րում­ներ կա­տա­րել ցան­կա­ցող­նե­րին ո­րո­շել է խրա­խու­սել հետևյալ կերպ.
Սպան­դա­նոց­նե­րի, ա­նաս­նա­բու­ծա­կան մթերք­նե­րի, հում­քի վե­րամ­շակ­ման ար­տադ­րա­մա­սե­րի կա­ռուց­ման, ա­նաս­նա­շեն­քե­րի կա­ռուց­ման, վե­րա­կա­ռուց­ման ու վե­րա­նո­րոգ­ման ար­ժե­քի մաս­նա­կի սուբ­սի­դա­վոր­ման, գյու­ղատն­տե­սա­կան կեն­դա­նի­նե­րի ար­հես­տա­կան սերմ­նա­վոր­ման, ներ­մուծ­վող տոհ­մա­յին կեն­դա­նի­նե­րի ար­ժե­քի մաս­նա­կի սուբ­սի­դա­վոր­ման, ինչ­պես նաև նո­րա­րա­րա­կան տեխ­նո­լո­գիա­նե­րով հա­գե­ցած նվա­զա­գույ­նը 2500 քա­ռա­կու­սի մետր մա­կե­րե­սով ջեր­մո­ցա­յին տն­տե­սու­թյան հիմն­ման ծրագ­րե­րով նա­խա­տես­վում է փոխ­հա­տու­ցել քա­ղա­քա­ցի­նե­րի կող­մից տվյալ ծրագ­րե­րի ի­րա­կա­նաց­ման հա­մար ծախս­ված ֆի­նան­սա­կան մի­ջոց­նե­րի 30-ից 50 տո­կո­սը: Սա լուրջ ներդ­րու­մա­յին փա­թեթ է պե­տու­թյան կող­մից, որն ուղղ­ված է Ար­ցա­խում գյու­ղատն­տե­սու­թյան ո­լոր­տում խո­շոր ներդ­րում­նե­րի ի­րա­կա­նաց­ման խրա­խուս­մա­նը և կոչ­ված է նվա­զեց­նե­լու տն­տե­սա­կան գոր­ծու­նեու­թյուն ծա­վա­լող ան­հատ­նե­րի ու կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի հնա­րա­վոր ռիս­կե­րը:
Ա­ռա­ջին ծրագ­րի շր­ջա­նա­կում (ա­նաս­նա­շեն­քե­րի կա­ռուց­ման, վե­րա­կա­ռուց­ման ու վե­րա­նո­րոգ­ման ար­ժե­քի մաս­նա­կի սուբ­սի­դա­վո­րում) ար­դեն նա­խա­րա­րու­թյուն են դի­մել մոտ 2 տաս­նյակ քա­ղա­քա­ցի­ներ:
Ներ­մուծ­վող տոհ­մա­յին կեն­դա­նի­նե­րի ար­ժե­քի մաս­նա­կի սուբ­սի­դա­վոր­ման ծրագ­րի շր­ջա­նա­կում վեր­ջերս Ար­ցախ է ներ­կր­վել 120 գլուխ խո­շոր եղ­ջե­րա­վոր ա­նա­սուն:
Հու­սով ենք՝ մեր բնա­կիչ­ներն ա­վե­լի հա­մար­ձակ կգտն­վեն ի­րենց նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րի մեջ՝ դի­մե­լու և օգտ­վե­լու բո­լոր ա­ռա­ջարկ­վող սուբ­սի­դա­վոր­ման ծրագ­րե­րից, ո­րոնք շա­հա­վետ են և՜ ի­րենց, և՜ պե­տու­թյան հա­մար:
-Ըստ Ձեզ՝ ինչ­քա՞ն ժա­մա­նակ է հար­կա­վոր կորց­րա­ծը վե­րա­կանգ­նե­լու հա­մար: Ձեր ա­սե­լի­քը` հո­ղօգ­տա­գոր­ծող­նե­րին, տն­տե­սա­վա­րող սու­բյեկտ­նե­րին...
- Ինչ­պես ար­դեն նշել եմ, ցա­վոք, եր­կար տա­րի­նե­րի աշ­խա­տան­քի ար­դյուն­քը հնա­րա­վոր չէ ա­րագ վե­րա­կանգ­նել, հատ­կա­պես, երբ խոս­քը վե­րա­բե­րում է ռե­սուրս­նե­րի կորս­տին և խն­դի­րը կա­յա­նում է դրանց փո­խա­րի­նող? այլ ար­ժեք­նե­րի ու պա­շար­նե­րի ստեղծ­ման մեջ:
Նշ­ված­նե­րից զատ, ա­ռա­ջի­կա­յում նա­խա­րա­րու­թյու­նը քա­ղա­քա­ցի­նե­րին կա­ռա­ջար­կի դրա­մաշ­նոր­հա­յին ծրագ­րե­րից օգտ­վե­լու հնա­րա­վո­րու­թյուն, ին­չը նոր հո­րի­զոն­ներ կբա­ցի տար­բեր գոր­ծա­րար գա­ղա­փար­նե­րի կյան­քի կո­չե­լու հա­մար:
Ա­ռա­ջի­կա­յում նա­խա­տես­վում են նաև այլ ներդ­րու­մա­յին ծրագ­րեր, ո­րոնք այժմ գտն­վում են քն­նարկ­ման փու­լում:

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.