[ARM]     [RUS]     [ENG]

ԱՀ պետբյուջեի մուտքերի 70 տոկոսը կազմել են 300 խոշոր հարկատուների վճարները

Արցախի Հանրապետության 300 խոշոր հարկատուներն այս տարվա 1-ին կիսամյակի ընթացքում պետական բյուջե են վճարել ավելի քան 9 մլրդ 61 մլն դրամի հարկեր, տուրքեր և այլ պարտադիր վճարներ, որը կազմում է պետական բյուջեի ընդհանուր մուտքերի շուրջ 70 տոկոսը: Այս մասին տեղեկացրին Արցախի պետական եկամուտների կոմիտեից, որը հրապարակել է Հանրապետության առաջին 300 խոշոր հարկ վճարողների (առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի) ու նրանց կողմից ֆինանսական տարվա սկզբից վճարված հարկերի մեծությունների ցանկը: Հրապարակված ցանկի 1-ին եռյակում «Բեյզ Մեթըլս», «Ղարաբաղ Տելեկոմ» և «Արցախբանկ» ՓԲԸ-ներն՝ 4 մլրդ 304 մլն դրամ վճարած ընդհանուր գումարով: