Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՐՑԱԽԻ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԻՆՔՆԱԲԱՎՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Աննա ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նում պա­րե­նա­յին ինք­նա­բա­վու­թյան խն­դիր առ­կա էր նաև Ար­ցա­խյան եր­րորդ պա­տե­րազ­մին նա­խոր­դած ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում. Հան­րա­պե­տու­թյունն ինք­նա­բավ էր միայն հա­ցա­հա­տի­կով, ինչ­պես նաև թռչ­նա­բու­ծու­թյան ար­դյուն­քում ստաց­ված ձվի ար­տադ­րան­քով։ Այս մա­սին ՙԱ­զատ Ար­ցախ՚-ի հետ զրույ­ցում ա­սաց ԱՀ է­կո­նո­մի­կա­յի և գյու­ղատն­տե­սու­թյան նա­խա­րա­րի ա­ռա­ջին տե­ղա­կալ Նո­րայր Մու­սա­յե­լյա­նը՝ անդ­րա­դառ­նա­լով պա­րե­նա­յին ինք­նա­բա­վու­թյան խնդ­րին ու լու­ծում­նե­րին։

Նրա խոս­քով՝ Ար­ցա­խում տա­րե­կան ար­տադր­վում էր մի­ջի­նը՝ 100-120 հազար տոն­նա հա­ցա­հա­տիկ, ո­րի 60-70 տո­կո­սը ի­րաց­վում էր Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում՝ ներ­քին սպառ­ման պա­հան­ջար­կը ո­րո­շա­կիո­րեն ա­պա­հո­վե­լու նպա­տա­կով։ Մնա­ցած 30-40 տո­կո­սը լիո­վին բա­վա­րա­րում էր Ար­ցա­խի բնակ­չու­թյան պա­հան­ջար­կը։
Մեր զրու­ցա­կի­ցը նշեց, որ ըն­թա­ցիկ տար­վա նո­յեմ­բե­րի 1-ի դրու­թյամբ նվա­զա­գույն սպա­ռո­ղա­կան զամ­բյու­ղում նե­րառ­ված մնա­ցած պա­րե­նամ­թերք­նե­րի մա­սով՝ կեն­դա­նա­կան (միս, կաթ­նամ­թերք, ձու, ձուկ) և բու­սա­կան ծագ­ման (մա­կա­րո­նե­ղեն, ձա­վա­րե­ղեն, ըն­դե­ղեն, կար­տո­ֆիլ, բան­ջա­րե­ղեն, մր­գեր, շա­քար, բու­սա­կան յուղ), Ար­ցա­խը տար­բեր տա­րի­նե­րին այս կամ այն չա­փով ու­նե­ցել է ինք­նա­բա­վու­թյան խն­դիր, ո­րը, բնա­կա­նա­բար, լուծ­վել է ներ­մուծ­ման մի­ջո­ցով։ Միա­ժա­մա­նակ ձեռ­նարկ­վում էին քայ­լեր թվարկ­ված մթերք­նե­րի ինք­նա­բա­վու­թյան խն­դի­րը լու­ծե­լու նպա­տա­կով։
Փոխ­նա­խա­րարն ըն­դգ­ծեց, որ մինչև 44-օ­րյա պա­տե­րազմն ըն­կած ժա­մա­նա­կա­հատ­վա­ծը, գյու­ղատն­տե­սու­թյան նա­խա­րա­րու­թյան քա­ղա­քա­կա­նու­թյունն ամ­բող­ջո­վին ուղղ­ված էր պա­րե­նա­յին անվ­տան­գու­թյան ա­պա­հով­մա­նը։ Խա­ղաղ պայ­ման­նե­րում գոր­ծե­լու պա­րա­գա­յում՝ տե­սա­նե­լի ա­պա­գա­յում հնա­րա­վոր կդառ­նար մի շարք պա­րե­նամ­թերք­նե­րի մա­սով ա­պա­հո­վել լիար­ժեք ինք­նա­բա­վու­թյուն (հա­ցա­հա­տի­կի, բան­ջա­րե­ղե­նի, կար­տո­ֆի­լի, ո­րոշ մր­գե­րի ու կաթ­նամ­թեր­քի տե­սա­կա­նու ա­ռու­մով)։
- Պա­րե­նա­յին անվ­տան­գու­թյան խն­դիրն, ի­հար­կե, ա­վե­լի հրա­տապ է դար­ձել։ Պա­տե­րազ­մի հետևանք­նե­րի ֆո­նին` հա­ցա­հա­տի­կա­յին­նե­րի` 2021 թվա­կա­նի բեր­քատ­վու­թյան ու ստաց­ված բեր­քի ցու­ցա­նիշ­ներն ինք­նին վկա­յում են, որ հա­ցա­հա­տի­կի ինք­նա­բա­վու­թյան մա­սին խո­սել ան­կա­րե­լի է, նույ­նիսկ առ­կա է ան­բա­վա­րա­րու­թյան խն­դիր և, հետևա­բար, ներ­մուծ­ման անհ­րա­ժեշ­տու­թյուն,-ման­րա­մաս­նեց Ն. Մու­սա­յե­լյա­նը՝ ա­վե­լաց­նե­լով, որ ամ­բող­ջո­վին գի­տակ­ցե­լով երկ­րի առջև ծա­ռա­ցած խն­դիր­նե­րի ու մար­տահ­րա­վեր­նե­րի լր­ջու­թյու­նը, է­կո­նո­մի­կա­յի և գյու­ղատն­տե­սու­թյան նա­խա­րա­րու­թյունն ըն­թա­ցիկ տա­րում գոր­ծար­կել է մի շարք ա­ջակ­ցու­թյան ու զար­գաց­ման ծրագ­րեր` ուղղ­ված բու­սա­բու­ծու­թյան և ա­նաս­նա­բու­ծու­թյան ար­տադ­րան­քի խթան­մա­նը։ Մաս­նա­վո­րա­պես, ան­հա­տույց հի­մունք­նե­րով հո­ղօգ­տա­գոր­ծող­նե­րին են հատ­կաց­վել գար­նա­նա­ցան մշա­կա­բույ­սե­րի սեր­մեր, ջեր­մատ­նա­յին տն­տե­սու­թյամբ զբաղ­վող 168, ինչ­պես նաև բան­ջա­րա­բոս­տա­նա­յին մշա­կու­թյամբ զբաղ­վող 117 հո­ղօգ­տա­գոր­ծող­նե­րի տրա­մադր­վել են ան­հա­տույց ֆի­նան­սա­կան մի­ջոց­ներ, իսկ այ­գե­գոր­ծու­թյան զար­գաց­ման ծրագ­րի շր­ջա­նա­կում 26 հա­մայ­նք­նե­րում հիմն­վել են շուրջ 78 հեկ­տար պտ­ղա­տու այ­գի­ներ։
Խո­սե­լով ա­նաս­նա­բու­ծու­թյու­նից՝ մեր զրու­ցա­կի­ցը նշեց, որ այս ո­լոր­տում գրանց­ված կո­րուստ­նե­րը մեղ­մե­լու նպա­տա­կով վեր­ջին տա­րում գոր­ծարկ­վել են մի շարք զար­գաց­ման ծրագ­րեր. մաս­նա­վո­րա­պես՝ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյուն ներ­մուծ­վող տոհ­մա­յին կեն­դա­նի­նե­րի ար­ժե­քի մաս­նա­կի սուբ­սի­դա­վոր­ման ծրագ­րի շր­ջա­նա­կում Ավ­ստ­րիա­յից Ար­ցախ են ներ­կր­վել 120 գլուխ տոհ­մա­յին հղի ե­րինջ­ներ՝ ֆլեգ­վի ցե­ղի, ևս 6000 թև Լոհ­ման Հայ­լայն ցե­ղի հա­վեր ա­ռա­ջի­կա­յում կներ­կր­վեն Ի­րա­նի Իս­լա­մա­կան Հան­րա­պե­տու­թյու­նից։
-Նա­խա­րա­րու­թյունն ըն­թաց­քա­վո­րել է ա­նաս­նա­շեն­քե­րի կա­ռուց­ման, վե­րա­կա­ռուց­ման և վե­րա­նո­րոգ­ման վե­րա­բե­րյալ թվով 30 պայ­մա­նագ­րեր, ո­րոնց մի մասն ար­դեն ի­րա­գործ­վել է, մյուս մասն ըն­թաց­քի մեջ է։ Ա­նաս­նա­պա­հու­թյան զար­գաց­ման խթան­ման ծրագ­րով՝ ա­ռա­ջի­կա­յում կէ­լեկտ­րա­ֆի­կաց­վի (այդ թվում՝ արևա­յին է­ներ­գիա­յով) և կջ­րա­ֆի­կաց­վի 31 ա­նաս­նա­շենք։ Պա­տե­րազ­մից հե­տո Ար­ցախ են ներ­կր­վել շուրջ 1100 է­դիլ­բայ ցե­ղի ոչ­խար­ներ և 87000 թև հա­վի ճտեր, ո­րոնք ան­հա­տույց հի­մունք­նե­րով տրա­մադր­վել են հան­րա­պե­տու­թյան շր­ջան­նե­րի բնա­կիչ­նե­րին։
Գյու­ղատն­տե­սու­թյան ո­լոր­տին նոր շունչ կհա­ղոր­դի պա­տե­րազ­մի հետևան­քով գյու­ղատն­տե­սա­կան գույ­քի կորս­տի դի­մաց պե­տա­կան ա­ջակ­ցու­թյան տրա­մադր­ման ծրա­գի­րը, ո­րի շր­ջա­նա­կում է­կո­նո­մի­կա­յի և գյու­ղատն­տե­սու­թյան նա­խա­րա­րու­թյունն այժմ ի­րա­կա­նաց­նում է տե­ղե­կանք­նե­րի տրա­մադ­րում,-ա­սաց ո­լոր­տի պա­տաս­խա­նա­տուն և ա­վե­լաց­րեց, որ նշ­ված կո­րուստ­նե­րի դի­մաց ա­ջակ­ցու­թյան տրա­մադ­րու­մը հայ­րե­նա­կից­նե­րի հա­մար կա­րող է գյու­ղատն­տե­սու­թյան ո­լոր­տում գոր­ծու­նեու­թյուն ծա­վա­լե­լու հա­մար ծա­ռա­յել որ­պես մեկ­նար­կա­յին կա­պի­տալ և ո­րոշ ժա­մա­նակ անց տալ դրա­կան ար­դյունք­ներ։
Ինչ վե­րա­բե­րում է ա­նաս­նա­բու­ծա­կան մթերք­նե­րով ինք­նա­բա­վու­թյան մա­կար­դա­կին` Ն. Մու­սա­յե­լյա­նը նշեց, որ Ար­ցա­խում այս տա­րի, նախ­նա­կան հաշ­վարկ­նե­րով, կան­խա­տես­վում են հետևյալ ցու­ցա­նիշ­նե­րը. միս` կեն­դա­նի քա­շով՝ շուրջ 92 000 ց, ո­րը կազ­մում է ֆի­զիո­լո­գիա­կան նոր­մա­յի շուրջ 50 տո­կո­սը, կաթ՝ 233500 ց, ո­րը կազ­մում է ֆի­զիո­լո­գիա­կան նոր­մա­յի շուրջ 58 տո­կո­սը, ձու՝ 1 մի­լիարդ 800 մլն հատ, ո­րը կազ­մում է ֆի­զիո­լո­գիա­կան նոր­մա­յի շուրջ 57.8 տո­կո­սը։
Ն. Մու­սա­յե­լյա­նը հա­մոզ­մունք հայտ­նեց` Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան գյու­ղատն­տե­սա­կան ռե­սուրս­նե­րի ռա­ցիո­նալ կա­ռա­վա­րումն ա­ռա­ջի­կա տա­րի­նե­րին կխ­թա­նի տե­ղա­կան ար­տադ­րան­քի ա­վե­լա­ցու­մը, ին­չը կն­պաս­տի ո­րոշ պա­րե­նամ­թերք­նե­րի մա­սով ինք­նա­բա­վու­թյան լիար­ժեք ա­պա­հով­մա­նը։