[ARM]     [RUS]     [ENG]

ՇՈՒՇԻԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԿՆՈՋ ԳԵՐԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՋԵՐՄԱՏԱՆ ԾՐԱԳԻՐԸ

 Լուսինե ՇԱԴՅԱՆ

Շու­շիից տե­ղա­հան­ված Նա­րի­նե Քո­չա­րյա­նը ձեռ­նար­կա­տի­րա­կան հս­տակ ու հե­ռան­կա­րա­յին ծրա­գիր ու­նի: Ար­ցա­խում տի­պա­յին գեր­ժա­մա­նա­կա­կից ջեր­մա­տան կա­ռուց­ման ա­ռա­ջին փորձն է նա­խա­ձեռ­նել։

-Նա­խա­տես­վող ջեր­մա­տու­նը կա­ռուց­վե­լու է Աս­կե­րա­նի շր­ջա­նի Խնա­ծախ հա­մայն­քում՝ 650 քառ. մետր մա­կե­րե­սով։ Այն ա­պա­հով­ված է լի­նե­լու ջե­ռուց­ման, հո­վաց­ման, կա­թի­լա­յին ու ստ­վե­րի ա­պա­հով­ման հա­մա­կար­գե­րով,- մեզ հետ զրույ­ցում ա­սաց Նա­րի­նեն՝ ըն­դգ­ծե­լով, որ կենտ­րո­նա­ցած է լո­լի­կի մշա­կու­թյան վրա։
-Հաշ­վի առ­նե­լով շու­կա­յում լո­լի­կի բա­վա­կա­նին մեծ պա­հան­ջար­կը, ի­րաց­ման հար­ցում էլ խն­դիր­ներ չենք ու­նե­նա,- հա­մոզ­մունք հայտ­նեց մեր զրու­ցա­կի­ցը, ով ՙԲարձր տեխ­նո­լո­գիա­նե­րի և ռազ­մա­վա­րա­կան պլա­նա­վոր­ման կենտ­րոն՚ հիմ­նադ­րա­մի՝ Ար­ցա­խի զար­գաց­մանն ուղղ­ված ծրագ­րի շա­հա­ռու­նե­րից է։
Շու­շե­ցի կինն իր գոր­ծա­րար ծրագ­րի ի­րա­կա­նա­ցու­մը պայ­մա­նա­վո­րում է նաև դեկ­տեմ­բե­րին կա­յա­նա­լիք դրա­մա­հա­վաք-հե­ռուս­տա­մա­րա­թո­նի օգ­նու­թյամբ։
Պա­տե­րազ­մից հե­տո ինչ­պես շատ տե­ղա­հան­ված­ներ, Նա­րի­նեի ըն­տա­նի­քը նույն­պես ստիպ­ված ե­ղավ ա­մեն ինչ սկ­սել զրո­յից։ Ի­րա­վի­ճա­կից դուրս գա­լու ել­քը ե­րի­տա­սարդ ձեռ­նե­րե­ցը հա­մա­րում է ջեր­մո­ցա­յին տն­տե­սու­թյուն հիմ­նե­լու գա­ղա­փա­րը։
-Շու­շիում ու­նե­ցել ենք սե­փա­կան տն­տե­սու­թյուն։ Զբաղ­վել ենք թռչ­նա­բու­ծու­թյամբ, խո­զա­բու­ծու­թյամբ, մեղ­վա­բու­ծու­թյամբ և տնա­մերձ փոք­րիկ ջեր­մո­ցա­յին տն­տե­սու­թյամբ, որ­տեղ մշա­կում էինք հիմ­նա­կա­նում կա­նա­չե­ղեն։ Ջեր­մո­ցը շատ ե­կամ­տա­բեր էր և սկ­սեց ա­վե­լի լուրջ հե­տաք­րք­րել,-պատ­մեց զրու­ցա­կիցս՝ հա­վե­լե­լով, որ Շու­շիում ջեր­մո­ցա­յին փոք­րիկ տն­տե­սու­թյամբ զբաղ­վե­լու ըն­թաց­քում փոր­ձեց հաս­կա­նալ աշ­խա­տան­քի նր­բու­թյուն­նե­րը, ինչն էլ դր­դեց մաս­նա­գի­տա­նալ ո­լոր­տում և հս­տակ ո­րո­շում կա­յաց­նել։
Աշ­խա­տե­լու, ա­րա­րե­լու, միշտ ու­ժեղ գտն­վե­լու ձգ­տու­մը Նա­րի­նե­րի հո­գում պա­տե­րազ­մը չի կոտ­րել։
Հաս­տատ­վե­լով Ստե­փա­նա­կեր­տում՝ ե­րի­տա­սարդ ըն­տա­նի­քի մայ­րը սե­փա­կան բիզ­նե­սի ստեղծ­ման և ընդ­լայն­ման գոր­ծում ջանք չխ­նա­յեց։ Գոր­ծա­րա­րու­թյան զար­գաց­ման ու Ար­ցա­խի տն­տե­սու­թյան վե­րա­կանգ­նանն ուղղ­ված նոր գա­ղա­փար­ներ ի­րա­գոր­ծե­լու նա­խա­ձեռ­նու­թյամբ՝ Նա­րի­նեն դար­ձավ ՙԲարձր տեխ­նո­լո­գիա­նե­րի և ռազ­մա­վա­րա­կան պլա­նա­վոր­ման կենտ­րոն՚ հիմ­նադ­րա­մի ծրագ­րի շա­հա­ռու։
Մաս­նակ­ցում է ՙԱգ­րո­բիզ­նե­սի հե­տա­զո­տու­թյուն­նե­րի և կր­թու­թյան մի­ջազ­գա­յին կենտ­րոն՚ հիմ­նադ­րա­մի կող­մից կազ­մա­կերպ­ված ՙՋեր­մատ­նա­յին մշա­կա­բույ­սե­րի մշա­կու­թյան և կա­ռա­վար­ման դա­սըն­թա­ցին՚, ո­րը նե­րա­ռում է մի քա­նի տե­սա­կի մշա­կա­բույ­սե­րի՝ լո­լի­կի, վա­րուն­գի, ե­լա­կի, վար­դի, սն­կի, կա­նա­չե­ղե­նի մշա­կու­թյան տեխ­նո­լո­գիա­նե­րը, ջեր­մատ­նա­յին ընդ­հա­նուր կա­ռուց­ված­քի կա­ռա­վար­ման հիմ­նա­կան մո­դել­նե­րը։
-Հայ­րե­նի­քի կա­ռուց­ման գոր­ծում յու­րա­քան­չյուրս պետք է ու­նե­նաք մեր բա­ժին ներդ­րու­մը,- նշեց Նա­րի­նեն, ով Ար­ցա­խի շե­նաց­մա­նը նպաս­տե­լով նաև կորց­րա­ծի ցավն է մեղ­մում։
-Ար­ցա­խի շե­նա­ցու­մը չու­նի այ­լընտ­րանք. ա­նե­լու ենք հնա­րա­վորն ու անհ­նա­րի­նը,- ա­սում է։
Մաս­նա­գի­տու­թյամբ պատ­մա­բան մեր զրու­ցակ­ցին հե­տաքր­քիր է գյու­ղատն­տե­սու­թյունն ու հո­ղի հետ աշ­խա­տան­քը։ Հա­վա­տում է, որ ար­ցա­խյան բեր­րի հողն ու քաղց­րա­համ ջու­րը ծնունդ կտան ըն­կույ­զի չափ գա­րուն և մա­սու­րի չափ ցո­րե­նին։