Logo
Print this page

Ասկերանի շրջանում շարունակվում են գյուղատնտեսական աշխատանքները

 

Ինչպես տեղեկացնում է Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի գյուղատնտեսության բաժնի վարիչի պաշտոնակատար Էդուարդ Գրիգորյանը՝ շրջանի համայնքներում շարունակվում են իրականացվել գյուղատնտեսական աշխատանքներ: 2022 թվականի բերքի տակ շրջանում կատարվել է աշնանացան մշակաբյուսերի  5458.5 հա ցանքս, որից 3303.9 հա ցորեն, 1620.2 հա գարի, 534.5 հա տրիտիկալե: Ընթացքի մեջ են գարնանացանի աշխատանքները։ Կատարվել է 1009 հա հերկ, որից 87.1 հա հաճար,  45 հա  կտավատ, 10 հա գարնան գարի, 19 հա կորնգանի մաքուր ցանքս և 25 հա ենթացանքս: Ասկերանի և Պատարայի համայնքներում կատարվել է առվույտի ենթացանքս՝ կազմելով 6.07 հա: Շարունակվում է բազմամյա խոտաբույսերի սերմերի և մնացած գարնանցան մշակաբույսերի սերմերի տրամադրումը:

«Չնայած վերջին ժամանակահատվածում թշնամու  սադրանքներին` շրջանում շարունակվում են գյուղատնտեսական աշխատանքները, հողօգտագործողները, որտեղ որ անվտանգ է, զբաղվում են իրենց ամենօրյա գործերով, մտածում բերք ու բարիք ստեղծելու մասին։ Բաժինն իր աշխատանքներն իրականացնում է նույն պատասխանատվությամբ, չի դադարում գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվողների հոսքը»,-ասում է Է. Գրիգորյանը։

 

 Ասկերանի շրջվարչակազմի «Բերդ» պաշտոնաթերթ

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.