[ARM]     [RUS]     [ENG]

ՄԱՐՏՈՒՆԻՈՒՄ ԿԱՐԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍ Է ԲԱՑՎԵԼ

 

Շրջկենտրոն Մարտունիում այսօր' ապրիլի 9-ին   կարի արտադրամաս է բացվել։ Ընդամենը մեկ ամիս առաջ էինք «Genesis Armenia-Ջենեսիս Արմենիա»-ի հիմնադիր տնօրեն Աբրահամ Գասպարյանի հետ զրուցել Մարտունու շրջանում 2022 թվականին նրանց կողմից նախատեսվող ծրագրերի մասին, որոնցից ամենամեծը կարի արտադրամաս ստեղծելն է:   Մարտունու Վ. Խաչատրյանի անվան արհեստագործական ուսումնարանում   կարի արտադրամասի  բացման արարողությանն այսօր ներկա էին Արցախի Հանրապետության  պետական նախարար Արտակ Բեգլարյանը, ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, շրջվարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանը, պաշտոնատար այլ անձինք եւ  Աբրահամ Գասպարյանը: Արտադրամասի ծրագրի երկրորդ բաղադրիչն արտադրականին անցնելն է, և այդ շրջանակում պատրաստված մասնագետների համար կստեղծվեն կայուն աշխատատեղեր: Նորաբաց կարի արտադրամասը հագեցած է 10 արտադրական և 6 մասնագիտական կարի մեքենաներով: Այստեղ աշխատելու հնարավորություն կունենա  24 հոգի: Արտադրամասի բացումը խորհրդանշող կարմիր ժապավենը կտրեցին պետնախարար Արտակ Բեգլարյանը և Աբրահամ Գասպարյանը: Նշվեց, որ այս ծրագրի իրագործումը խոստումնալից շարունակություն ունի։

Կարինե ԴԱԴԱՄՅԱՆ