[ARM]     [RUS]     [ENG]

ԷՆԵՐԳԵՏԻԿ ԻՆՔՆԱԲԱՎՈՒԹՅԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՐՑԱԽՈՒՄ

 

 

 

Վե­րա­կան­գն­վող է­ներ­գե­տի­կա­յի նոր տեխ­նո­լո­գիա­նե­րի` ի թիվս արևա­յին տեխ­նո­լո­գիա­նե­րի զար­գաց­ման հա­մար անհ­րա­ժեշտ ներդ­րում­նե­րի խթա­նումն Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան կա­ռա­վա­րու­թյան քա­ղա­քա­կա­նու­թյունն է։ Այդ շր­ջա­նա­կում կարևոր­վում է է­ներ­գե­տիկ ո­լոր­տի զար­գաց­ման և է­ներ­գե­տիկ ան­կա­խու­թյան ա­պա­հո­վու­մը՝ վե­րա­կան­գն­վող ա­ռաջ­նա­յին է­ներ­գիան հասց­նե­լով սպառ­վող ողջ է­ներ­գիա­յի 20 և ա­վե­լի տո­կո­սին։

Այս մա­սին մեզ հետ զրույ­ցում ա­սաց Տա­րած­քա­յին կա­ռա­վար­ման և են­թա­կա­ռուց­վածք­նե­րի նա­խա­րա­րու­թյան է­ներ­գե­տի­կա­յի բաժ­նի պետ Ար­մեն Մեժ­լու­մյա­նը՝ անդ­րա­դառ­նա­լով Ար­ցա­խում այ­լընտ­րան­քա­յին է­ներ­գիա­յի հնա­րա­վո­րու­թյուն­նե­րին, ո­լոր­տի զար­գաց­ման հե­ռան­կար­նե­րին և գոր­ծող ծրագ­րե­րին։ Նրա խոս­քով՝ Ար­ցա­խի ըն­դեր­քի ած­խաջ­րած­նա­յին վա­ռե­լի­քի պա­շար­նե­րի իս­պառ բա­ցա­կա­յու­թյան պայ­ման­նե­րում է­ներ­գե­տիկ ա­պա­հով­վա­ծու­թյան հա­մար հրա­մա­յա­կան է դար­ձել է­ներ­գե­տիկ պա­շար­նե­րի, այդ թվում նաև՝ է­ներ­գիա­յի վե­րա­կան­գն­վող աղ­բյուր­նե­րի լայ­նա­ծա­վալ օգ­տա­գոր­ծու­մը։
Հաշ­վի առ­նե­լով է­լեկտ­րաէ­ներ­գիա­յի տե­ղա­կան ար­տադ­րան­քի դե­ֆի­ցի­տը՝ Ար­ցա­խի կա­ռա­վա­րու­թյունն ա­ռաջ­նա­յին է հա­մա­րում նաև վե­րա­կան­գն­վող է­ներ­գե­տի­կան խթա­նող է­լեկտ­րաէ­ներ­գիա­յի նոր ար­տադ­րու­թյուն­նե­րի ստեղ­ծու­մը՝ որ­պես երկ­րի է­ներ­գե­տիկ ան­կա­խու­թյան, անվ­տան­գու­թյան, տն­տե­սա­կան մր­ցու­նա­կու­թյան ընդ­լայն­ման մի­ջոց։ Մեր զրու­ցակ­ցի հա­մոզ­մամբ՝ նոր հզո­րու­թյուն­նե­րի ստեղծ­մամբ է­լեկտ­րա­կան է­ներ­գիա­յի ներ­կր­վող է­ներ­գիա­յի աղ­բյուր­նե­րից կախ­վա­ծու­թյու­նը հնա­րա­վո­րինս նվա­զեց­նե­լու և երկ­րի է­ներ­գե­տիկ ան­կա­խու­թյու­նը բարձ­րաց­նե­լու հնա­րա­վո­րու­թյուն կըն­ձեռ­վի։ Փոր­ձա­գետն ըն­դգ­ծեց, որ է­ներ­գե­տի­կա­յի ո­լոր­տում ներդ­րու­մա­յին ծրագ­րե­րը ծախ­սա­տար են, իսկ ֆի­նան­սա­վոր­ման գոր­ծըն­թա­ցի ժամ­կետ­նե­րը՝ տևա­կան։

Այլընտրանքային աղբյուրներից արևային էներգիան համարվում է ամենատարածվածը, որը հնարավոր է օգտագործել ինչպես ջերմային, այնպես էլ էլեկտրաէներգիայի տեսքով

Ար­ցա­խի կլի­մա­յա­կան պայ­ման­նե­րը բա­րեն­պաստ են արևա­յին է­ներ­գիա­յի լայն օգ­տա­գործ­ման հա­մար՝ 1քա­ռա­կու­սի մետր հո­րի­զո­նա­կան մա­կերևույ­թի վրա արևա­յին է­ներ­գիա­յի հոս­քի մի­ջին տա­րե­կան ար­ժե­քը կազ­մում է 1400 ԿՎտ/ժամ։ Արևա­յին ֆո­տո­վոլ­տա­յին մո­դուլ­ներն արևի լույսն ուղ­ղա­կիո­րեն փո­խա­կեր­պում են է­լեկտ­րաէ­ներ­գիա­յի։ Մո­դուլ­ներն ու­նեն մի շարք ա­ռա­վե­լու­թյուն­ներ. դրան­ցում բա­ցա­կա­յում են շարժ­վող և, հետևա­բար, մաշ­վող մա­սե­րը, ծա­ռա­յում են տաս­նյակ տա­րի­ներ, պա­հան­ջում են նվա­զա­գույն սպա­սար­կում, չեն աղ­տո­տում շր­ջա­կա մի­ջա­վայ­րը։ Ժա­մա­նա­կա­կից արևա­յին մո­դուլ­նե­րն ու­նեն մի­ջի­նը 20% օգ­տա­կար գոր­ծո­ղու­թյան գոր­ծա­կից։ Մո­դուլ­նե­րի ար­տադ­րած է­լեկտ­րաէ­ներ­գիան կա­րող է օգ­տա­գործ­վել ան­մի­ջա­պես կամ կու­տակ­վել մարտ­կոց­նե­րում` հե­տա­գա­յում օգ­տա­գոր­ծե­լու հա­մար։ Էլեկտ­րա­կան բաշ­խիչ ցան­ցի հետ զու­գա­հեռ աշ­խա­տող արևա­յին ֆո­տո­վոլ­տա­յին կա­յա­նը ար­տադր­ված է­ներ­գիան հա­ղոր­դում է ցան­ցին։ Է­լեկտ­րա­կան ցան­ցն այս դեպ­քում ծա­ռա­յում է որ­պես վիր­տուալ մարտ­կոց, որ­տեղ ար­տադր­ված է­ներ­գիա­յի ա­վել­ցու­կը կա­րող է ժա­մա­նա­կա­վո­րա­պես պահ­պան­վել. ոչ մի կո­րուստ չի ար­ձա­նագր­վում։
Արևա­յին վա­հա­նակ­նե­րը կա­րող են տե­ղադր­վել ինչ­պես հարթ մա­կերևույ­թին վրա, այն­պես էլ տա­նի­քին։ Այ­սօր մաս­նա­վոր բնա­կա­րան­նե­րի շի­նա­րա­րու­թյան մեջ տա­րած­ված է տա­նի­քին այդ վա­հա­նակ­նե­րի տե­ղադ­րու­մը։ Դրանք դի­մա­կա­յուն են մինչև 25 մմ տրա­մագ­ծով կար­կու­տի հար­ված­նե­րին և ա­պա­հո­վում են նաև տա­նի­քի լրա­ցու­ցիչ պաշտ­պա­նու­թյու­նը մթ­նո­լոր­տա­յին տե­ղում­նե­րից։

Արցախի Հանրապետության օրենսդրական դաշտը ինքնավար էներգաարտադրողին թույլ է տալիս արտադրված էլեկտրաէներգիայի ավելցուկը վաճառել ՙԱրցախէներգո՚ ՓԲԸ-ին՝ սահմանված սակագնի 50 տոկոսի չափով, որի վերջնահաշվարկը իրականացվում է տարեկան արդյունքով

Հա­մա­ձայն Ար­ցա­խի «Է­ներ­գե­տիա­կա­յի մա­սին» օ­րեն­քի՝ արևա­յին է­ներ­գիա­յի կի­րառ­մամբ ինք­նա­վար է­ներ­գաար­տադ­րո­ղը սե­փա­կան կա­րիք­նե­րը բա­վա­րա­րե­լու հա­մար ա­ռանց լի­ցեն­զիա­յի կա­րող է կա­ռու­ցել մինչև 500 ԿՎտ հզո­րու­թյամբ արևա­յին տե­ղա­կա­յանք։ Է­լեկտ­րա­կան է­ներ­գիա­յի փոխ­հոս­քեր ի­րա­կա­նաց­նող ինք­նա­վար է­ներ­գաար­տադ­րող­նե­րի մոտ պետք է տե­ղա­կայ­ված լի­նեն ռե­վեր­սա­յին բազ­մա­սա­կագ­նա­յին է­լեկտ­րո­նա­յին հաշ­վիչ­ներ, ո­րոնց ձեռք­բեր­ման և սպա­սարկ­ման հետ կապ­ված հար­ցե­րը կար­գա­վոր­վում են Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան հան­րա­յին ծա­ռա­յու­թյուն­նե­րը և տն­տե­սա­կան մր­ցակ­ցու­թյու­նը կար­գա­վո­րող պե­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի կող­մից հաս­տատ­ված «Է­լեկտ­րա­կան է­ներ­գիա­յի մա­տա­կա­րար­ման և օգ­տա­գործ­ման կա­նոն­նե­րով»։ Ինք­նա­վար է­ներ­գաար­տադ­րո­ղի և է­լեկտ­րա­կան է­ներ­գիա­յի բաշխ­ման լի­ցեն­զիա ու­նե­ցող ի­րա­վա­բա­նա­կան ան­ձի միջև փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րը կար­գա­վոր­վում են Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան հան­րա­յին ծա­ռա­յու­թյուն­նե­րը և տն­տե­սա­կան մր­ցակ­ցու­թյու­նը կար­գա­վո­րող պե­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի սահ­մա­նած օ­րի­նա­կե­լի ձևին հա­մա­պա­տաս­խան կնք­ված՝ է­լեկտ­րա­կան է­ներ­գիա­յի մա­տա­կա­րար­ման և հա­տուց­ման պայ­մա­նագ­րի հի­ման վրա։

Կառավարության կողմից արդեն իսկ ընդունվել է «Արցախի Հանրապետության համայնքներում արևային ֆոտովոլտային կայանների ձեռքբերման և տեղադրման ծրագիրը հաստատելու մասին» որոշումը

Ծրագ­րի նպա­տակն է՝ ստեղ­ծել է­լեկտ­րա­կան է­ներ­գիա­յի ար­տադ­րու­թյան նոր հզո­րու­թյուն­ներ, դրա­նով իսկ խթա­նել երկ­րի է­ներ­գե­տիկ ան­կա­խու­թյան և անվ­տան­գու­թյան ա­պա­հո­վու­մը։ Նա­խա­տես­վում է 2022 թվա­կա­նի ըն­թաց­քում Ստե­փա­նա­կեր­տում տե­ղադ­րել 50 հատ՝ առն­վազն 10 կՎտ հզո­րու­թյամբ, շրջ­կենտ­րոն­նե­րում՝ 4-ա­կան՝ առն­վազն 4 կՎտ հզո­րու­թյամբ, մնա­ցած բո­լոր հա­մայ­նք­նե­րում՝ 2-ա­կան առն­վազն 4 կՎտ հզո­րու­թյամբ արևա­յին ֆո­տո­վոլ­տա­յին կա­յան­ներ։ Հաշ­վի առ­նե­լով հո­ղե­րի սա­կա­վու­թյու­նը և նպա­տա­կա­յին օգ­տա­գոր­ծու­մը՝ արևա­յին կա­յան­նե­րի տե­ղադ­րու­մը նա­խա­տես­վում է ի­րա­կա­նաց­նել բյու­ջե­տա­յին հիմ­նարկ­նե­րի և կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի շեն­քե­րի տա­նիք­նե­րին՝ է­լեկտ­րաէ­ներ­գիա­յի սպառ­ման գծով սե­փա­կան կա­րիք­նե­րի բա­վա­րար­ման հա­մար /դա նշա­նա­կում է, որ այդ կա­ռույց­նե­րը կլի­նեն ինք­նա­վար է­ներ­գաար­տադ­րող/։
Ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում արևա­յին կա­յան­նե­րի ձեռք­բեր­ման և տե­ղադր­ման գնում­նե­րը նա­խա­տես­ված է ի­րա­կա­նաց­նել լի­ցեն­զա­վոր­ված ըն­կե­րու­թյուն­նե­րի կող­մից՝ գնում­նե­րի մա­սին օ­րեն­սդ­րու­թյամբ սահ­ման­ված մր­ցու­թա­յին ե­ղա­նա­կով։ Ֆի­նան­սա­վո­րու­մը կի­րա­կա­նաց­վի պե­տա­կան բյու­ջեից այդ նպա­տա­կով նա­խա­տես­ված մի­ջոց­նե­րով։ Ծրագ­րի կա­տար­ման հս­կո­ղու­թյու­նը վե­րա­պահ­ված է տա­րած­քա­յին կա­ռա­վար­ման և են­թա­կա­ռուց­վածք­նե­րի նա­խա­րա­րու­թյա­նը։

Ան­նա ԱԼԵՔՍԱՆՅԱՆ