[ARM]     [RUS]     [ENG]

«ՖԻԴԵՍ»-Ը ՀԵՏՊԱՏԵՐԱԶՄՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ ՎԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ ՈՒՆԻ

Ար­ցա­խյան եր­րորդ պա­տե­րազմն իր բա­ցա­սա­կան ազ­դե­ցու­թյունն ու­նե­ցավ տն­տե­սու­թյան բո­լոր ճյու­ղե­րի վրա։ Բան­կա­յին հա­մա­կար­գը ևս հայ­տն­վեց գրե­թե կաթ­վա­ծա­հար վի­ճա­կում, ո­րը մինչ այդ էլ հա­մա­վա­րա­կի պատ­ճա­ռով էր բախ­վել վար­կա­ռու­նե­րի ֆի­նան­սա­կան հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի կր­ճատ­մանն ու, որ­պես ար­դյունք, վար­կա­յին պար­տա­վո­րու­թյուն­ներ ու­նե­ցող բազ­մա­թիվ քա­ղա­քա­ցի­նե­րի վար­կու­նա­կու­թյան շեշ­տա­կի նվազ­մա­նը։ Պե­տու­թյան ան­մի­ջա­կան մաս­նակ­ցու­թյամբ  բան­կերն ու վար­կա­յին կազ­մա­կեր­պու­թյուն­ներն ան­մի­ջա­պես հայ­տա­րա­րե­ցին վար­կա­յին ար­ձա­կուրդ սահ­մա­նե­լու մա­սին՝ կազ­մա­կեր­պե­լով վար­կե­րի եւ ժամ­կե­տանց այլ պար­տա­վո­րու­թյուն­նե­րի նկատ­մամբ  տույժ-տու­գանք­նե­րի, տո­կոս­նե­րի հա­մա­ներ­ման գոր­ծըն­թաց։ 

Պետք է ա­սել, որ այ­սօր էլ շատ բան­կեր շա­րու­նա­կում են խու­սա­փել վար­կա­յին ծրագ­րե­րի ա­ռու­մով նա­խա­պա­տե­րազ­մյան վի­ճա­կին վե­րա­դառ­նա­լուց։ Դեռևս հոկ­տեմ­բե­րի վեր­ջին նա­խա­գահ Ա. Հա­րու­թյու­նյա­նը վար­կա­յին ծա­ռա­յու­թյուն­նե­րի վե­րա­կանգ­նման հետ կապ­ված խոր­հր­դակ­ցու­թյուն էր հրա­վի­րել և հայտ­նել, որ մինչ ՀՀ կա­ռա­վա­րու­թյան հետ մե­խա­նիզմ­ներ մշա­կե­լը տե­ղում պետք է բո­լոր հնա­րա­վո­րու­թյուն­ներն օգ­տա­գոր­ծել՝ հիմն­վե­լով վար­կա­յին կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի և հիմ­նադ­րամ­նե­րի ու­նե­ցած հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի վրա: Վար­կա­յին գոր­ծու­նեու­թյան աշ­խու­ժու­թյան տե­սան­կյու­նից հետ­պա­տե­րազ­մյան շր­ջա­նում նկա­տե­լի է հատ­կա­պես «Ֆի­դես հի­փո­թե­քա­յին ըն­կե­րու­թյուն» ու­նի­վեր­սալ վար­կա­յին կազ­մա­կեր­պու­թյան գոր­ծու­նեու­թյու­նը։ Կազ­մա­կեր­պու­թյան տնօ­րեն Նվեր Ա­ԶԱ­ՏՅԱ­ՆԸ մեր խնդ­րան­քով ներ­կա­յաց­րել է կազ­մա­կեր­պու­թյան գոր­ծու­նեու­թյունն ու պա­տե­րազ­մի հետևան­քով սր­բագր­ված ծրագ­րե­րը։
- Այ­սօր հան­րա­պե­տու­թյան բան­կա­յին հա­մա­կար­գում վար­կա­յին ծրագ­րե­րի ա­ռու­մով դան­դա­ղում է նկատ­վում, ին­չը սպա­սե­լի էր. կան բազ­մա­թիվ քա­ղա­քա­ցի­ներ, ո­րոնք դի­մում են այս կամ այն նպա­տա­կով վարկ ստա­նա­լու հա­մար ու մերժ­վում։ «Ֆի­դե­ս»-ի նախ­կին ծրագ­րե­րի ո՞ր մասն է այ­սօր գոր­ծում։
-Մեր կազ­մա­կեր­պու­թյու­նում վար­կա­յին գոր­ծու­նեու­թյան դան­դա­ղում չենք ու­նե­ցել և չու­նենք, ա­վե­լին ա­սեմ, պա­տե­րազ­մից հե­տո ի­րա­վի­ճա­կի թե­լադ­րան­քով նոր ծրագ­րեր ենք գոր­ծար­կել, ո­րոնք հա­ջո­ղու­թյամբ գոր­ծում են։ Մեր նպա­տակն ու գոր­ծու­նեու­թյունն ուղղ­ված է մեր բնակ­չու­թյան կեն­սա­մա­կար­դա­կի բա­րե­լավ­մա­նը, ո­րի մեջ են մտ­նում թե՛ բնա­կա­րա­նա­յին պայ­ման­նե­րի բա­րե­լա­վու­մը, թե՛ փոքր ու մի­ջին ձեռ­նար­կա­տի­րու­թյան զար­գա­ցու­մը։ Գոր­ծում են ե­րաշ­խա­վո­րու­թյամբ ա­պա­հով­ված սպա­ռո­ղա­կան տար­բեր վար­կեր, իսկ հի­փո­թե­քա­յին վար­կե­րից գոր­ծում են ա­ռաջ­նա­յին ու երկ­րոր­դա­յին շու­կա­յում բնա­կե­լի տան ու բնա­կա­րա­նի վե­րա­նո­րոգ­ման նպա­տա­կով տրա­մադր­վող վար­կե­րը։ Ա­ռա­ջի­կա­յում պլա­նա­վո­րած է նաև վար­կա­վո­րում ի­րա­կա­նաց­նել բնա­կե­լի տան կա­ռուց­ման հա­մար։ «Ֆի­դե­ս»-ը ի­րա­վա­բա­նա­կան ան­ձանց և ան­հատ ձեռ­նար­կա­տե­րե­րին տրա­մադ­րում է բիզ­նես վար­կեր։ Ներ­կա­յումս կազ­մա­կեր­պու­թյու­նը վե­րոն­շյալ ծրագ­րերն ի­րա­կա­նաց­նում է սե­փա­կան մի­ջոց­նե­րի հաշ­վին:
-Փաս­տո­րեն, կա­րե­լի է ա­սել, որ ձեր վար­կա­յին կազ­մա­կեր­պու­թյու­նը հան­րա­պե­տու­թյու­նում ո­լոր­տի ա­ռա­ջա­տա­րի դիրք ու­նի։
-Չեմ կա­րող պն­դել, դա վի­ճա­կա­գիր­նե­րի գործն է, բայց ա­սեմ, որ պա­տե­րազ­մից հե­տո «Ֆի­դես»-ը մաս­նա­ճյու­ղեր է բա­ցել Մար­տու­նի և Մար­տա­կերտ քա­ղաք­նե­րում, այժմ այդ շր­ջան­նե­րի բնակ­չու­թյու­նը մեր բո­լոր ծա­ռա­յու­թյուն­նե­րից կա­րող է օգտ­վել տե­ղում։ Ա­սեմ, որ մեր կող­մից ա­ռա­ջարկ­վող բիզ­նես վար­կե­րի մեջ նե­րառ­ված են նաև գյու­ղատն­տե­սա­կան վար­կե­րը, ո­րոնք ևս մեր բնակ­չու­թյան հա­մար հե­տաքր­քրու­թյուն կա­րող են ներ­կա­յաց­նել, դրանք նպա­տակ ու­նեն օգ­նել գյու­ղատն­տե­սա­կան գոր­ծու­նեու­թյուն հիմ­նե­լու, զար­գաց­նե­լու կամ ընդ­լայ­նե­լու նպա­տակ ու­նե­ցող­նե­րին։ Մենք պատ­րաստ ենք ա­ջակ­ցել հան­րա­պե­տու­թյու­նում ձեռ­նար­կա­տի­րա­կան գոր­ծու­նեու­թյուն ծա­վա­լած ի­րա­վա­բա­նա­կան ան­ձանց և ան­հատ ձեռ­նար­կա­տե­րե­րին, ինչ­պես նաև նորաստեղծ բիզ­նե­սին՝ կա­յուն ե­կա­մուտ ու­նե­ցող առն­վազն մեկ ե­րաշ­խա­վո­րի առ­կա­յու­թյամբ։
-Ով­քե՞ր են ձեր վար­կա­ռու­նե­րը։ Ձեր վար­կա­յին կազ­մա­կեր­պու­թյան ա­ռա­ջար­կած փաս­տա­ցի տո­կո­սադ­րույք­նե­րը տա­նե­լի՞ եք հա­մա­րում։
-Ցան­կա­ցած ի­րա­վա­բա­նա­կան և ֆի­զի­կա­­կան անձ, ով հա­մա­պա­տաս­խա­նում է մեր պա­հանջ­նե­րին։ Մեր կող­մից ա­ռա­ջարկ­ված պայ­ման­ներն ու պա­հանջ­վող փաս­տաթղ­թե­րի առ­կա­յու­թյունն ըստ վար­կա­տե­սակ­նե­րի ներ­կա­յաց­ված են մեր fides.am կայ­քէ­ջում։ Ինչ վե­րա­բե­րում է տո­կո­սադ­րույք­նե­րին, ա­պա այդ սահ­մա­նա­չա­փե­րը, ըստ վար­կե­րի տե­սակ­նե­րի, ևս ներ­կա­յաց­ված են, և ե­թե հաշ­վի առ­նենք շու­կա­յում առ­կա ի­րո­ղու­թյուն­նե­րը, միան­գա­մայն մեղմ ու հաղ­թա­հա­րե­լի են։ Նշեմ, որ պա­տե­րազ­մից հե­տո մենք վար­կա­վոր­ման մեծ տեմպ ենք ու­նե­ցել և տե­ղա­բաշխ­ված գու­մար­նե­րի 99 տո­կո­սի չա­փով վե­րա­դար­ձե­լիու­թյուն ու­նենք։ Ու­շա­ցած մա­րում­ներն էլ, կա­րող եմ ա­սել, հիմ­նա­կա­նում հար­գե­լի պատ­ճառ­նե­րով են ե­ղել։
-Ա­ռա­վել շատ ո՞ր վար­կա­տե­սակ­նե­րի հա­մար են ձեզ դի­մում։
-Բնակ­չու­թյունն ա­վե­լի շատ հե­տաքր­քր­ված է սպա­ռո­ղա­կան վար­կե­րով՝ ոս­կու գրա­վով, ե­րաշ­խա­վո­րու­թյամբ ա­պա­հով­ված և այլն։ Միկ­րո­վար­կե­րի հա­մար ևս դի­մող­նե­րը շատ են, և պայ­ման­ներն են տա­նե­լի՝ մինչև 4 մլն դրամ գու­մար տրա­մադր­վում է ա­ռանց գրա­վի և եր­կու ե­րաշ­խա­վո­րի առ­կա­յու­թյան դեպ­քում։
-Այ­սօր հան­րա­պե­տու­թյու­նում մեծ թիվ են կազ­մում հան­րա­պե­տու­թյան տար­բեր շր­ջան­նե­րից բռ­նի տե­ղա­հան­ված­նե­րը։ Նրան­ցից շա­տե­րը գյու­ղատն­տե­սու­թյան, շի­նա­րա­րու­թյան, սպա­սարկ­ման և այլ ո­լորտ­նե­րում կա­յա­ցած գոր­ծա­րար­ներ էին։ Գոր­ծո՞ւմ են, ար­դյոք, հա­տուկ նրանց հա­մար մշակ­ված ծրագ­րեր։
-Հա­տուկ տե­ղա­հան­ված­նե­րի հա­մար ծրագ­րեր չու­նենք, բայց մեզ շատ են դի­մում ժա­մա­նա­կա­վոր բնա­կու­թյան վայ­րե­րում գործ սկ­սե­լու ցան­կու­թյամբ։ Ար­դեն ու­նենք տրա­մադր­ված միկ­րո­վար­կեր, ո­րոնք տե­ղա­հան­ված­նե­րի կող­մից ներ­դր­վել են փայ­տամ­շակ­ման գործ, եվ­րո­պա­տու­հան­նե­րի և դռ­նե­րի ար­տադ­րա­մաս և այլ ձեռ­նարկ­նե­րը նո­րից սկ­սե­լու նպա­տա­կով։ Մենք նաև տե­ղում ուղ­ղոր­դում ենք մեզ դի­մող տե­ղա­հան­ված­նե­րին, օգ­նում կողմ­նո­րոշ­վել, ի­րենց նա­խընտ­րած գոր­ծի ու ծրագ­րի դրա­կան ու բա­ցա­սա­կան կող­մե­րը հա­մե­մա­տել. ար­դյու­նա­վե­տու­թյան ու հե­ռան­կա­րայ­նու­թյան տե­սա­կե­տից նրանց հետ ա­վե­լի հար­մար տար­բե­րակ­նե­րի շուրջ մտա­ծել։


Նու­նե ՀԱՅ­ՐԱ­ՊԵ­ՏՅԱՆ