Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

Մարտունիում պատրաստվում են հացահատիկայինների բերքահավաքին

 

Մարտունու շրջանում հացահատիկային մշակաբույսերի, մասնավորապես գարու բերքահավաքի մեկնարկը նախատեսվում է հունիսի կեսերից: Այս մասին տեղեկացրեց Մարտունու շրջվարչակազմի ԳՀՀ բաժնի վարիչ Ռոբերտ Վանյանը: Հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքն անկորուստ կազմակերպելու նպատակով ներկայում իրականացվում են տարբեր միջոցառումներ ու նախապատրաստական աշխատանքներ։ Ռ․Վանյանն իրազեկեց, որ իրականացվել է մոլախոտերի դեմ պայքար՝ քիմիական եղանակով։ Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության Մարտունու շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի հրշեջ փրկարարական մասի պետ Վահրամ Սաղյանն էլ մեզ հետ զրույցի ընթացքում հայտնեց, որ կատարվում են հակահրդեհային կանխարգելիչ միջոցառումներ: Առաջիկայում նախատեսվում է Մաճկալաշեն, Բերդաշեն և Սպիտակաշեն համայնքների տարածքներում տեղակայել հենակետեր, որտեղ իրականացվելու է հակահրդեհային ջոկատների շուրջօրյա հերթապահություն, իսկ մշտական տեղակայման վայրերում՝ ուժեղացված ռեժիմով ծառայություն՝ հրդեհավտանգ գոտիներում հրդեհները կանխարգելելու կամ դրանք ժամանակին մարելու համար։ Համագործակցում են տեղական ինքնակառավարման մարմինների, ուժային կառույցների, համայնքների ղեկավարների, խոշոր հողoգտագործողների հետ, որպեսզի յուրաքանչյուրը հետամուտ լինի բերքահավաքն անկուրուստ կազմակերպելու միջոցառումների իրականացմանը։ Վ․Սաղյանը հորդորեց բնակչությանը զգուշանալ ու զերծ մնալ հրդեհավտանգ գործողություններից։

Լուսինե ԴԱՇՅԱՆ