Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԵՎՍ ՄԵԿ ԱՆԳԱՄ ՁԻԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՈՒ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ՝ ՁԻԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Ամեն ինչ չէ, որ կարելի է կատարել մեքենայով, ամեն տեղ չէ, որ մեքենան փոխարինում է մարդուն, և բոլոր դեպքերում չէ, որ այդ փոխարինումը ձեռնտու է մարդուն ոչ միայն բացարձակ շահութաբերությամբ, այլև բնապահպանական առումով։ Մեքենան արտադրում է թունավոր նյութեր (կոնցերոգեն), պատճառում սթրեսներ (այս կամ այն հիվանդության պատճառ հանդիսանում), իսկ ձին ոչ միայն էժան աշխատուժ է... Ձին գյուղացու օգնականն է, նրա մտերիմը, ամեն գործում նրան սատարողը։ Նա միշտ բեռ է կրել, բայց ոչ մի անգամ մարդու համար բեռ չի դարձել։

Աշ­խար­հի զար­գա­ցած շատ եր­կր­նե­րում կան հա­րյու­րա­վոր կազ­մա­կեր­պու­թյուն­ներ, ո­րոնք զբաղ­վում են հի­պո­թե­րա­պիա­յով։ «Հի­պո­թե­րա­պիա» տեր­մինն ա­ռա­ջա­ցել է «հի­պոս» (ձի) և «թե­րա­պիա» (բու­ժում) բա­ռե­րի միա­ցու­մից։ Վա­տա­ռողջ, տար­բեր վնաս­վածք­ներ ստա­ցած մարդ­կանց վրա ձիա­վա­րու­թյան բա­րեն­պաստ ազ­դե­ցու­թյա­նը մարդ­կու­թյու­նը տե­ղյակ էր հնուց։ Ժո­ղովր­դա­կան բժշ­կու­թյան այս ար­դյու­նա­վետ մե­թո­դը տար­բեր վնաս­վածք­ներ բու­ժե­լու հա­մար կի­րա­ռում էին դեռևս հին հույ­նե­րը։ Այն ա­ռա­վել տա­րած­ված էր զին­վո­րա­կա­նու­թյան շր­ջա­նում, քա­նի որ ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի, պա­տե­րազմ­նե­րի ժա­մա­նակ զին­վոր­նե­րը բազ­մա­թիվ վնաս­վածք­ներ էին ստա­նում։ Մե­թո­դի ա­ռա­վե­լու­թյուն­նե­րի մա­սին ժա­մա­նա­կին նշել է նաև Հի­պոկ­րա­տը։
Հի­պո­թե­րա­պիա­յի ար­դյու­նա­վե­տու­թյու­նը բա­ցատր­վում է մի քա­նի կարևոր գոր­ծոն­նե­րով։ Նախ, ձիու՝ այս ազն­վա­տեսք կեն­դա­նու հետ շփ­վելն ինք­նին դրա­կան զգա­ցում­ներ է արթ­նաց­նում մար­դու մոտ, բարելավել ինք­նազ­գա­ցո­ղու­թյու­նը, ներ­շն­չում լա­վա­տե­սու­թյուն, երկ­րորդ՝ ձիու մարմ­նի ջեր­մաս­տի­ճա­նը մեկ աս­տի­ճա­նով բարձր է մար­դու մարմ­նի ջեր­մաս­տի­ճա­նից և շատ ա­րագ այն փո­խանց­վում է հե­ծյա­լին։ Եր­րորդ՝ ձիու քայլ­քը, ռիթ­միկ շար­ժում­նե­րը զար­գաց­նում են մար­դու մկա­նա­յին հա­մա­կար­գը, և չոր­րորդ՝ հատկապես ձեռք է բե­րում ըն­կեր ու ա­մեն ան­գամ դրա­կան հույ­զե­րով սպա­սում նրա հետ հան­դիպ­մա­նը։
Ղա­րա­բա­ղյան նժույ­գը դեռ վաղն­ջա­կան ժա­մա­նակ­նե­րից մեծ ճա­նա­չում է գտել աշ­խար­հով մեկ։ Նրան իր աշ­խա­տու­թյուն­նե­րում մեծ տեղ է հատ­կաց­րել պատ­մա­բան Գրի­գո­րի Վեր­միշևը «Ա­միրս­պա­սա­լար» գր­քում։ Գաղտ­նիք չէ, որ այ­սօր­վա մեր գյու­ղա­ցին կամ գյու­ղա­ցիու­թյան ճն­շող մե­ծա­մաս­նու­թյու­նը լիար­ժեք տե­ղյակ չէ ձիու կե­րակր­ման, խնամ­քի, բուժ­ման ու բազ­մաց­ման ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րին։ Հետևա­բար, այս բնա­գա­վա­ռում ձիա­պա­հին, այս ուղ­ղու­թյամբ աշ­խա­տող մարդ­կանց ան­պայ­ման օ­ժան­դա­կող է պետք։ Փոր­ձա­ռու ձիա­բույծ­նե­րի առ­կա­յու­թյու­նը կարևոր է, և ա­ռաջ­նա­հեր­թու­թյու­նը պետք է տալ ղա­րա­բա­ղյան «Ոս­կե­թույ­րին», ո­րի փառ­քը դա­րե­րի խոր­քից է գա­լիս։
Հայ­կա­կան ազն­վա­րյուն այս նժույգ­ներն ի­րենց քա­ջա­րի հե­ծյալ­նե­րով հա­րյու­րա­մյակ­ներ ա­ռաջ Տղ­մուտ գե­տի ա­փին առ­ճա­կատ ե­լան Հազ­կեր­տի փղագն­դին։ Այս սերն­դից է շա­ռավ­ղել գե­նե­րալ Մա­դա­թո­վի սի­րած ձին, ո­րը 1812թ. մար­տն­չել է Նա­պո­լեոն Բո­նա­պար­տի դեմ, 1826թ. սմ­բակ­նե­րի տակ կոխ­կր­տել պար­սիկ զավ­թիչ­նե­րին և այլն։ Այս սերն­դի ձիերն են կրակ կտ­րած փո­թորկ­վել այն 22 հե­ծյալ­նե­րի տակ, ո­րոնք Ղա­րա­բաղ­ցի Թոր­գո­մի գլ­խա­վո­րու­թյամբ մի օր ի­ջան Ար­ցա­խի լեռ­նե­րից, հա­սան ապս­տամբ Սա­սուն՝ ու­ժով ու գե­ղեց­կու­թյամբ ապ­շեց­նե­լով հե­րոս սա­սուն­ցի­նե­րին։
Հան­րա­պե­տու­թյան վաս­տա­կա­վոր ա­նաս­նա­բույժ, ա­նաս­նա­բու­ժա­կան գի­տու­թյուն­նե­րի թեկ­նա­ծու, եր­ջան­կա­հի­շա­տակ Է­դուարդ Գաս­պա­րյանն իր ՙՁիա­բու­ծու­թյու­նը Ար­ցախ-Ղա­րա­բա­ղում ե­րեկ և այ­սօր՚ գր­քում նշում է, որ 20-րդ դա­րի 50-ա­կան թվա­կան­նե­րից ադր­բե­ջան­ցի­ներն Աղ­դա­մի շր­ջա­նում (1949թ.) ստեղ­ծել են ձիա­բու­ծա­կան գոր­ծա­րան՝ նպա­տակ ու­նե­նա­լով վե­րա­կանգ­նել ղա­րա­բա­ղյան նժույ­գի գե­նո­ֆոն­դը, օգտ­վել նրա համ­բա­վից, և որ ա­մե­նա­կարևորն է, այն դարձ­նել ի­րեն­ցը՝ «Ղա­րա­բա­ղը մերն է, նշա­նա­կում է նրա պատ­մա­կան ար­ժեք­նե­րը ևս մերն են» նշա­նա­բա­նով։
Նախ­կի­նում ԼՂ-ում մինչև 50-ա­կան թվա­կան­նե­րը գրե­թե բո­լոր կոլ­տն­տե­սու­թյուն­նե­րում ե­ղել են ձիա­բու­ծա­կան ֆեր­մա­ներ, ո­րոնք մի շարք տե­ղե­րում մնա­ցել են մինչև ան­ցյալ դա­րի 60-ա­կան թվա­կան­նե­րը։
Ան­շուշտ, ձիա­բու­ծու­թյան զար­գա­ցումն Ար­ցախ աշ­խար­հում կթեթևաց­նի գյու­ղա­ցու ա­ռանց այն էլ ծանր աշ­խա­տան­քը տար­վա բո­լոր ե­ղա­նակ­նե­րին։
Բարձ­րաց­նե­լով ձիա­բու­ծու­թյան զար­գաց­ման հար­ցը, նրա նշա­նա­կու­թյու­նը, ցան­կա­նում ենք շար­ժել ո­րոշ կա­րող մարդ­կանց հե­տաք­րք­րու­թյու­նը ԼՂՀ-ում այդ բա­րի նա­խա­ձեռ­նու­թյունն ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար։ Քա­նի ուշ չէ, մենք պետք է ան­պայ­ման վե­րա­կանգ­նենք ղա­րա­բա­ղյան «Ոս­կե­թույ­րը»։
ՂԱ­ՐԱ­ԲԱ­ՂՅԱՆ «ՈՍ­ԿԵ­ԹՈՒՅ­ՐԸ», ՈՐ ՄԻՇՏ ԲԵՌ Է ԿՐԵԼ, ԲԱՅՑ ԲԵՌ ՉԻ Ե­ՂԵԼ...
Ար­ցա­խում հա­ճախ ենք լսում բեն­զի­նի, դի­զե­լա­յին վա­ռե­լա­նյու­թի պա­կա­սի մա­սին։ Վա­ռե­լի­քի պա­կա­սի, նրա ա­ճող գնե­րի պատ­ճա­ռով անհ­նար է ժա­մա­նա­կին գյու­ղատն­տե­սա­կան և այլ գոր­ծեր կա­տա­րել։ Հնա­րա­վոր չէ մե­քե­նա­յով լեռ­նա­յին գյու­ղի տա­րած­քում շր­ջա­գա­յել, գյու­ղատն­տե­սա­կան փոք­րա­ծա­վալ աշ­խա­տանք­ներ կա­տա­րել։ Հենց այս­տեղ է, որ ձին դառ­նում է ան­փո­խա­րի­նե­լի։

Էդիկ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Մարտունու շրջանի նախկին գլխավոր անասնաբույժ