Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԻՆՉ­ՊԵ՞Ս ՊԱՇՏ­ՊԱ­ՆԵԼ ՋԵՐ­ՄՈՑ­ՆԵ­ՐԸ ԵՎ ԱՅ­ԳԻ­ՆԵ­ՐԸ. Ա­ՋԱԿ­ՑՈՒ­ԹՅԱՆ ԾՐԱ­ԳԻՐ

 

Պետական աջակցության ծրագրով՝ կարկտապաշտպան ցանցերի տեղադրման համար, կտրամադրվի անհատույց ֆինանսական աջակցություն։ «Ազատ Արցախ»-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի  տեղակալ Վիլեն Ավետիսյանը մանրամասնեց, որ ծրագրի շրջանակներում հենասյունային մշակությամբ հիմնված յուրաքանչյուր 1 հեկտարի դիմաց տրամադրվելու է 3 միլիոն դրամ, իսկ առանց հենասյունայինի կամ հենասյունային մշակությամբ նոր հիմնադրվող յուրաքանչյուր 1 հա այգու դեպքում կտրամադրվի 6 մլն դրամի չափով ֆինանսական աջակցություն։

Վի­լեն Ա­վե­տի­սյա­նի խոս­քով՝ ծրա­գի­րը գոր­ծում էր 2021 թվա­կա­նից և նա­խորդ տար­վա հա­մե­մատ այս տա­րի շա­հա­ռու­նե­րի թի­վը բա­վա­կա­նին ա­ճել է։ Նա նաև նշեց, որ այ­գի­նե­րը հիմ­նադր­վե­լու են ոչ թե ա­վան­դա­կան ե­ղա­նա­կով, այլ՝ ին­տեն­սիվ, ո­րը են­թադ­րում է պար­տա­դիր կարկ­տա­պաշտ­պան ցան­ցի տե­ղադ­րում։
-Ընդ­հա­նուր առ­մամբ, ի՞նչ է են­թադ­րում մշա­կա­բույ­սե­րի պաշտ­պա­նու­թյու­նը։ Ին­չի՞ց պետք է պաշտ­պա­նել գյու­ղատն­տե­սա­կան մշա­կա­բույ­սե­րը և ինչ­պե՞ս։
-Յու­րա­քան­չյուր տա­րի նա­խա­րա­րու­թյան կող­մից ի­րա­կա­նաց­վում են մի­ջո­ցա­ռում­ներ բույ­սե­րի պաշտ­պա­նու­թյան բնա­գա­վա­ռում, մաս­նա­վո­րա­պես, պայ­քար է տար­վում մկ­նան­ման կր­ծող­նե­րի, մշակաբույսերի վնա­սա­տու­նե­րի՝ բզե­զի և մի շարք այլ վնա­սա­տու­նե­րի դեմ։ Պե­տա­կան մի­ջոց­նե­րով ձեռք են բեր­վում հա­մա­պա­տաս­խան քա­նա­կու­թյամբ թու­նա­նյու­թեր։ Ներ­կա­յաց­ված հայ­տե­րի հա­մա­ձայն՝ ան­հա­տույց տրա­մադր­վում են շր­ջան­նե­րի վար­չա­կազ­մե­րին, ո­րոնք էլ տրա­մադ­րում են շա­հա­ռու­նե­րին։ Հո­ղօգ­տա­գոր­ծող­ներն ի­րենց սե­փա­կան մի­ջոց­նե­րով կազ­մա­կեր­պում են հե­տա­գա աշ­խա­տանք­նե­րը։ Բույ­սե­րի պաշտ­պա­նու­թյան բնա­գա­վա­ռում ի­րա­կա­նաց­վում է նաև դաշ­տե­րի, ճա­նա­պարհ­նե­րի եզ­րե­րին մո­լա­խո­տա­յին բու­սա­կա­նու­թյան դեմ պայ­քա­ր, ո­րի նպա­տակն է նա­խօ­րոք պաշտ­պա­նել տա­րածք­նե­րը հավանական հր­դեհ­նե­րից։
Գյուղ­նա­խա­րա­րու­թյու­նը միշտ պատ­րաս­տա­կամ է։ Ա­հա­զան­գե­րի դեպ­քում մենք ան­մի­ջա­պես ար­ձա­գան­քում ենք և տրա­մադ­րում անհ­րա­ժեշտ խոր­հր­դատ­վու­թյուն։ Անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում լրա­ցու­ցիչ կազ­մա­կերպ­վում են թի­րա­խա­յին, օ­ջա­խա­յին պայ­քա­րի աշ­խա­տանք­ներ՝ ինչ­պես պե­տա­կան, այն­պես էլ մաս­նա­վոր մի­ջոց­նե­րով։
-Ի՞նչ մի­ջոց­ներ կան կարկ­տա­հա­րու­թյու­նից գյու­ղատն­տե­սա­կան մշա­կա­բույ­սե­րը պաշտ­պա­նե­լու հա­մար։
-Մեր եր­կի­րը նույն­պես գտն­վում է վտան­գա­վոր գո­տում՝ կարկ­տա­հա­րու­թյուն­ներ հա­ճախ են լի­նում։ Այն ընդ­գր­կում է ապ­րի­լի վեր­ջից մինչև հու­նի­սի կե­սերն ըն­կած ժա­մա­նա­կա­հատ­վա­ծը։ Նախ­կի­նում մենք ու­նեինք հա­կա­կարկ­տա­յին կա­յան­ներ, ո­րոնց ար­դյու­նա­վե­տու­թյու­նը թե­կուզ շատ բարձր չէր, բայց պաշտ­պա­նում էին։ Դրանց մի մա­սի շա­հա­գործ­ման ժամ­կետն ա­վարտ­վել էր նախ­քան 44-օ­րյա պա­տե­րազ­մը, իսկ մի մա­սը վնաս­վել է պա­տե­րազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի հետևան­քով։ Այժմ հա­մա­պա­տաս­խան շա­հագր­գիռ մար­մին­նե­րի հետ աշ­խա­տանք­ներ ենք ի­րա­կա­նաց­նում՝ հնա­րա­վոր փո­խա­րի­նող կա­յանք­ներ ընտ­րե­լու հա­մար։ Ո­րո­շու­մը կա­յաց­նե­լուն պես՝ կի­րա­զե­կենք բնակ­չու­թյա­նը։
-Ինչ­պե՞ս է ի­րա­կա­նաց­վում մշա­կա­բույ­սե­րի պաշտ­պա­նու­թյու­նը բաց և փակ տա­րածք­նե­րում։
-Հո­ղօգ­տա­գոր­ծող­ներն ի­րենց սե­փա­կան մի­ջոց­նե­րով են ի­րա­կա­նաց­նում։ Կան շր­ջա­նա­յին գյու­ղատն­տես­ներ, ո­րոնք անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում խոր­հր­դատ­վու­թյուն են տրա­մադ­րում։ Դրա­նից բա­ցի, տար­վա ըն­թաց­քում նա­խա­րա­րու­թյան կող­մից պար­բե­րա­բար կազ­մա­կերպ­վում են սե­մի­նար-խոր­հր­դակ­ցու­թյուն­ներ, ո­րոնց ըն­թաց­քում հո­ղօգ­տա­գոր­ծող­նե­րը ծա­նո­թա­նում են ժա­մա­նա­կա­կից մի­ջոց­նե­րին թե՛ մշա­կու­թյան, թե՛ պաշտ­պա­նու­թյան, թե՛ պայ­քա­րի վե­րա­բե­րյալ։ Բա­ցի այդ, պե­տա­կան ա­ջակ­ցու­թյան շր­ջա­նակ­նե­րում էլ հո­ղօգ­տա­գոր­ծող­նե­րին ան­հա­տույց տրա­մադր­վում են հա­մա­պա­տաս­խան թու­նա­նյու­թե­րը, դե­ղա­մի­ջոց­ներ։
- Ի՞նչ ե­ղա­նակ­ներ կան ջեր­մոց­նե­րը տե­ղում­նե­րից պաշտ­պա­նե­լու հա­մար։
-Յու­րա­քան­չյուր շա­հա­ռու ջեր­մոց կա­ռու­ցե­լիս ա­ռա­ջին հեր­թին պետք է հաշ­վի առ­նի տե­ղում­նե­րից, բնա­կան ա­ղետ­նե­րից սպաս­վող վտան­գը։ Տե­ղում­նե­րից վնաս չկ­րե­լու հա­մար անհ­րա­ժեշտ է ջեր­մո­ցը կա­ռու­ցել նա­խա­պես կազմ­ված նա­խագ­ծով։ Նա­խագ­ծա­նա­խա­հաշ­վա­յին փաս­տաթղ­թե­րում հս­տակ նշ­ված է ինչ չա­փե­րի ու ամ­րու­թյամբ պետք է կա­ռուց­վի տվյալ ջեր­մո­ցը։ Այս տա­րի ա­ռատ ձյան պատ­ճա­ռով (ո­րոշ­նե­րը նաև քա­մուց) վնաս­վել են միայն այն ջեր­մոց­նե­րը, ո­րոնք կա­ռուց­վել են ա­ռանց մաս­նա­գետ­նե­րի հետ խոր­հր­դակ­ցե­լու։ Ջեր­մոց­նե­րի ամ­րու­թյու­նը բա­վա­րար ե­րաշ­խա­վոր­ված է, ե­թե այն կա­ռուց­վել է նա­խագ­ծա­նա­խա­հաշ­վա­յին փաս­տաթղ­թում ներ­կա­յաց­ված տվյալ­նե­րին հա­մա­պա­տաս­խան։ Ա­ռանց մաս­նա­գե­տի կա­ռու­ցած ջեր­մո­ցի վնաս­վե­լու դեպ­քում գյուղ­նա­խա­րարւ­թյու­նը, բնա­կա­նա­բար, պա­տաս­խա­նատ­վու­թյուն չի կրում։
Մի­ջին հաշ­վար­կով՝ ջեր­մո­ցի 1 քա­ռա­կու­սի մետ­րը դի­մա­նում է մինչև 50 կգ քաշին, ի­հար­կե, դրա­նից ա­վե­լի դեպ­քում կգ­նա­հատ­վի որ­պես բնա­կան ա­ղետ և ֆորս­մա­ժո­րա­յին ի­րա­վի­ճակ։


Նանիկ ԱՂԱՍՅԱՆ