Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

Խնուշինակում շարունակվում է խաղողի բերքահավաքը

 

Մարտունու շրջանի Խնուշինակ համայնքում  շարունակվում է խաղողի բերքահավաքը: Համայնքի ղեկավար Կամո Մուրսալյանի խոսքով՝ գյուղացիները դեռևս նախորդ ամսվա ընթացքում արդեն հավաքել են «Կարդինալ» տեսակի խաղողը, այժմ սկսված է տեխնիկական՝ հիմնականում «Ռիկացիթելի» տեսակի խաղողի բերքահավաքը:

Խնուշինակում խորհրդային ժամանակներում հիմնված մոտ չորս տասնյակ հեկտար  խաղողայգիներից բացի անհատ հողագործները հիմնել են նորերը:

«Վերջին մի քանի տարիներին երաշտի պատճառով բերքի անկում է նկատվում: Չնայած դրան, այս տարի   հեկտարից  միջինում 12 տոննա խաղող է ստացվում: Բացի այդ, գյուղացիները մշակում են 16 հա պտղատու այգի, որից 2 հա նռան այգին վերջին պատերազմից հետո է հիմնվել»,- նշում է համայնքի ղեկավարը:

Այժմ աշխատանքներ են տարվում այգիները ոռոգման ջրով ապահովելու համար:

«Արտեզյան ջրհոր է փորվել և կառուցվել է երեք ջրամբար՝ 1000, 500  և 300 տոննա տարողությամբ: Արդեն պատրաստ է արտեզյան ջրհորից սկիզբ առնող ջրագիծը: Մինչև տարեվերջ ամբողջությամբ կավարտվի ջրագծերի կառուցումը: Ռելիեֆն այնպիսին է, որ կաթիլային համակարգով պետք է ոռոգվի: Պետական ծրագրով սուբսիդավորվում է կաթիլային համակարգի անցկացումը»,- ասում է մեր զրուցակիցը:

Խոսելով համայնքի բնակիչների  տրամադրվածության ու իրավիճակի մասին՝  Կամո Մուրսալյանը նշում է, որ, իհարկե, կա տրամադրության փոփոխություն, բայց մարդիկ շարունակում են բերքահավաքը կազմակերպել ժամանակին և առանց խոչընդոտների:

 

Տաթևիկ ԱՂԱՋԱՆՅԱՆ