[ARM]     [RUS]     [ENG]

ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ ԵՆ ԱՇՆԱՆԱՑԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ 

 Ասկերանի շրջանում սկսվել և շարունակվում են աշնանացանի աշխատանքները:

Շրջվարչակազմի աշխատակազմի գյուղատնտեսության բաժնի վարիչ Աշոտ Ստեփանյանը հետևել է շրջանի Աստղաշենի, Դահրավի, Խանցքի, Խնձրիստանի վարչական տարածքներում իրականացվող գյուղատնտեսական աշխատանքներին: Սկսված է ցորենի և գարու ցանքսը:

Ինչպես տեղեկացնում է բաժնի վարիչը, եղանակային պայմանները նպաստավոր չեն, մասնավորապես՝ վերջին ամիսներին տեղումներ չլինելու պատճառով, ուշացել են աշնանացան մշակաբույսերի ցանքսի աշխատանքները: 

Աշոտ Ստեփանյանը ավելացրեց, որ ընթացքի մեջ է նռան  բերքահավաքը, որն իրականացվում է Ասկերանի, Խրամորթի, Խնապատի, Վարդաձորի, Նախիջևանիկի համայնքներում:

Սկսված է նաև արևելյան խուրմայի բերքահավաքը, որը դեռևս մասսայական բնույթ չի կրում:

-Բերքատվության ցուցանիշներից ելնելով՝ կարող ենք փաստել, որ համախառն բերքը նախորդ տարիների համեմատ պակաս չի լինելու,-ասաց գյուղբաժնի վարիչը: