Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՈՉ ՄԻԱՅՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ, ԱՅԼԵՎ՝ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ

 

Արցախի սոցիալական զարգացման ծրագրերի հիմնադրամը մի քանի ամիս է, ինչ գործում է: Կառույցի ստեղծման գաղափարն առաջ եկավ պատերազմից հետո, տեղեկացնում է Հիմնադրամի նախագահ Սոֆյա Հովսեփյանը, Արցախի կառավարության և Սոցիալական զարգացման ու միգրացիայի նախարարության համատեղ աշխատանքի արդյունքում: Հենց պատերազմից հետո անհրաժեշտություն կար լուծելու այն խնդիրները, որոնք նախարարությունը չէր կարող լուծել, պարզաբանում է նա:

Ար­ցա­խի սո­ցիա­լա­կան զար­գաց­ման ծրագ­րե­րի հիմ­նադ­րա­մի ստեղծ­ման ո­րո­շումն ըն­դուն­վեց 2022թ. մարտ ամ­սին: Սե­փա­կան բիզ­նե­սի ստեղծ­ման հա­մար ա­ջակ­ցու­թյան հայ­տե­րի ըն­դու­նումն սկս­վեց հու­նի­սից: Մինչ այդ ձևա­վոր­վում էին հո­գա­բար­ձու­նե­րի խոր­հուր­դը, աշ­խա­տա­կազ­մը, տեխ­նի­կա­կան բա­զան:
Հիմ­նադ­րա­մի հիմ­նա­կան նպա­տակն այն է, ըն­դգ­ծում է Ս. Հով­սե­փյա­նը, որ Ար­ցա­խի սո­ցիա­լա­պես ա­նա­պա­հով խա­վե­րի` տե­ղա­հան­ված բնա­կիչ­նե­րի, զոհ­ված­նե­րի, 1-ին կար­գի հաշ­ման­դամ­նե­րի ու բազ­մա­զա­վակ ըն­տա­նիք­նե­րի հա­մար ստեղծ­վեն սե­փա­կան բիզ­նես հիմ­նե­լու այն­պի­սի նպաս­տա­վոր պայ­ման­ներ, ո­րոնք թույլ կտան ապ­րել սե­փա­կան հնա­րա­վո­րու­թյուն­նե­րով, այդ ա­ռու­մով չլի­նել պե­տու­թյան ա­ջակ­ցու­թյու­նից կախ­վա­ծու­թյան մեջ: «Այս գա­ղա­փա­րը բա­վա­կա­նին լուրջ ար­ժե­քա­յին հենք ու­նի,- շեշ­տում է նա: -Մար­դիկ սո­վո­րել են, հատ­կա­պես ճգ­նա­ժա­մա­յին ի­րա­վի­ճա­կում, խնդ­րել, ակն­կա­լել պե­տու­թյու­նից կամ ինչ-որ բա­րե­րա­րից օգ­նու­թյուն սե­փա­կան խն­դիր­նե­րը լու­ծե­լու հա­մար: Բայց մեր գոր­ծա­ռույթն այն է, որ ոչ թե պե­տու­թյունն օգ­նի, այլ մար­դը հայ­թայ­թի մի­ջոց­ներ: Կազ­մա­կեր­պու­թյան բուն նպա­տա­կը հենց դա է. ինչն էլ ամ­րագր­ված է կա­նո­նադ­րու­թյան մեջ»:
Մար­դու խոր­քա­յին կա­րիք­նե­րի ու­սում­նա­սի­րումն ու գնա­հա­տումն ի­րա­կա­նաց­նում է Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան սո­ցիա­լա­կան զար­գաց­ման և միգ­րա­ցիա­յի նա­խա­րա­րու­թյա­նը կից գոր­ծող Սո­ցիա­լա­կան աշ­խա­տան­քի և հո­գե­բա­նու­թյան կենտ­րո­նը, տե­ղե­կաց­նում է Ս. Հով­սե­փյա­նը: Դա հիմք է դառ­նում տվյալ ըն­տա­նի­քի կա­րիք­նե­րը ևս մեկ ան­գամ ու­սում­նա­սի­րելու և հաս­կա­նալու, թե ինչ­պի­սի կա­րո­ղու­թյուն­ներ ու հե­տաք­րք­րու­թյուն­ներ ու­նեն ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րը և դրա հի­ման վրա ա­ջակ­ցել հա­մա­պա­տաս­խան բիզ­նես ստեղ­ծե­լու հա­մար: Նաև ի­րա­կա­նաց­վում են կր­թա­կան ծրագ­րեր: Ե­թե ըն­տա­նի­քի ան­դա­մը ուս­ման վարձ վճա­րե­լու հնա­րա­վո­րու­թյուն չու­նի, Հիմ­նադ­րա­մը նաև այդ գու­մարն է տրա­մադ­րում:
Կազ­մա­կեր­պու­թյան աշ­խա­տա­կից­նե­րը բա­վա­կա­նին եր­կար ժա­մա­նակ և՜ օգ­նում են ըն­տա­նի­քին, և՜ միա­ժա­մա­նակ վե­րահս­կում գոր­ծըն­թա­ցը: «Այն գոր­ծիք­նե­րը, ո­րոնք ձեռք են բեր­վում ըն­տա­նի­քի հա­մար,- պար­զա­բա­նում է նա,- ու­ղիղ մեկ տա­րի դեռ պատ­կա­նում են Հիմ­նադ­րա­մին: Դա հնա­րա­վո­րու­թյուն է տա­լիս, որ մենք այդ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում հս­կո­ղու­թյուն սահ­մա­նենք դրանց նպա­տա­կա­յին օգ­տա­գործ­ման հար­ցում: Ան­շուշտ, նաև բիզ­նես-խոր­հր­դատ­վու­թյուն ենք անց­կաց­նում ու ստա­ցած ար­տադ­րան­քի վա­ճառ­քը կազ­մա­կեր­պում: Այս ա­ռու­մով կր­թու­թյունն ու բիզ­նե­սը հա­մադր­վում են: Հատ­կա­պես կր­թու­թյունն է ա­ռաջ­նա­յին, քա­նի որ մեզ հա­մար ար­ժե­քա­յին հա­մա­կար­գի փո­փո­խու­թյունն է էա­կան: Մար­դը պետք է հաս­կա­նա, թե ին­չու ին­քը չպի­տի ակն­կա­լի միայն օգ­նու­թյուն, այլ նաև՝ կր­թու­թյուն և աշ­խա­տանք: Նրա նպա­տա­կը պետք է լի­նի աշ­խա­տա­տե­ղի ստեղ­ծու­մը: Հիմ­նադ­րա­մի նպա­տակ­նե­րից մեկն էլ այն է, որ նոր ԱՁ-ներ բաց­վեն ու գոր­ծեն օ­րեն­սդ­րա­կան դաշ­տում: Մեզ հա­մար կարևոր է օ­րի­նա­պաշտ քա­ղա­քա­ցի­ներ կր­թել: Մեր խն­դիրն այն է, որ այդ ձեռ­նար­կա­տե­րե­րը լի­նեն պե­տու­թյա­նը հարկ տվող­ներ՝ պե­տու­թյու­նից օգ­նու­թյուն ստա­նա­լու փո­խա­րեն: Նրանք պետք է հաս­կա­նան, որ պե­տու­թյան զար­գաց­ման և ամ­րաց­ման հա­մար պետք է ներդ­րում­ներ կա­տա­րել: Ու­ղիղ մեկ տա­րի անց բա­րե­խիղճ գոր­ծու­նեու­թյան ար­դյուն­քում գույքն ան­հա­տույց օգ­տա­գործ­ման է տր­վում` որ­պես նվի­րատ­վու­թյուն»:

Ոչ բա­րե­խիղճ վե­րա­բեր­մուն­քի ար­դյուն­քում, շեշ­տում է Ս. Հով­սե­փյա­նը, 6 ամ­սից հե­տո գույ­քը հետ է վե­րա­դարձ­վում և տրա­մադր­վում մեկ այլ ըն­տա­նի­քի: Ի­րա­կա­նում, նկա­տում է նա, որևէ նման դեպք այս մի քա­նի ա­միս­նե­րի ըն­թաց­քում չի ե­ղել:
Հիմ­նադ­րա­մի նա­խա­գա­հը կարևո­րեց ևս մեկ հան­գա­մանք. «Հայ­տա­տուի հետ կնք­ված պայ­մա­նագ­րում կա մի կետ, ըստ ո­րի՝ շա­հա­ռուն, բիզ­նե­սը հիմ­նած օր­վա­նից, պետք է ներդ­րում կա­տա­րի Հիմ­նադ­րա­մի օգ­տին: Գու­մարն այդ սկս­վում է 2 հա­զար դրա­մից և կախ­ված է ստա­ցած ե­կա­մու­տի չա­փե­րից: Դա հիմք է հան­դի­սա­նում հա­ջորդ տա­րի հենց տվյալ շա­հա­ռուին /ե­թե դրա կա­րի­քը կա/ կամ նոր հայտ ներ­կա­յաց­նո­ղին ա­ջակ­ցե­լու: Պատ­կե­րաց­րեք` կան ար­դեն ըն­տա­նիք­ներ, ո­րոնք մինչև 15 հա­զար ներդ­րում­ներ են կա­տա­րում: Բայց և կան ըն­տա­նիք­ներ, ո­րոնք հրա­ժար­վում են նման պայ­մա­նա­գիր կն­քե­լուց` զուտ այդ կե­տի պատ­ճա­ռով: Նման ար­ժե­հա­մա­կարգ ու­նե­ցող մարդ­կանց հետ, բնա­կա­նա­բար, չենք հա­մա­գոր­ծակ­ցում: Նա պի­տի սո­վո­րի բա­ժին հա­նել, ինչ­պես Հիմ­նադ­րամն է իր ռե­սուրս­նե­րը բա­ժա­նում կա­րիք ու­նե­ցող­նե­րին: Հենց փո­խօգ­նու­թյան սկզ­բունքն ենք դրել մեր գոր­ծու­նեու­թյան հիմ­քում և ձգ­տում ենք ձևա­վո­րել մարդ­կանց մեջ այդ ար­ժե­հա­մա­կար­գը»:
Հիմ­նադ­րա­մի բիզ­նես-ծրագ­րե­րի քար­տե­զը լայն է, ըն­դգ­ծում է Ս. Հով­սե­փյա­նը: Մար­տա­կեր­տի շր­ջա­նի Մա­ղա­վուզ գյու­ղում, տե­ղե­կաց­նում է նա, ճա­գա­րա­բու­ծու­թյան ծրա­գիր է ար­դեն գոր­ծում: Ըն­թաց­քի մեջ է հա­ցի փռի հիմ­նու­մը Աս­կե­րա­նի շր­ջա­նի սահ­մա­նա­մերձ գյու­ղե­րից մե­կում: «Ու­նենք ար­դեն սն­կի գոր­ծող ար­տադ­րու­թյուն,- գո­հու­նա­կու­թյամբ նշում է նա:- Այս օ­րե­րին 2 հա­զար քա­ռա­կու­սի մետր տա­րած­քի վրա հիմն­վում են ազն­վա­մո­րու այ­գի­ներ: Ե­թե տե­ղան­քին կարևո­րու­թյուն է տր­վում, ա­պա նշա­նա­կու­թյուն չու­նի` տվյալ հայ­տա­տուն տե­ղա­հան­ված է, թե՝ ոչ: Պարզ­վում է, որ շրջ­կենտ­րոն­նե­րում ա­տամ­նա­բու­ժա­րան­ներ չկան: Հիմ­նադ­րա­մը բա­րե­րար­նե­րի մի­ջոց­նե­րով օգ­նու­թյուն կցու­ցա­բե­րի բժշ­կին` անհ­րա­ժեշտ սար­քա­վո­րում ձեռք բե­րե­լու հար­ցում` դրա­նով իսկ լու­ծե­լով կարևոր խն­դիր` բու­ժու­մը տե­ղում ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար: Խն­դիր չէ, թե որ աս­պա­րե­զում է ցան­կա­նում հայ­տա­տուն բիզ­նես հիմ­նել: Կողմ­նո­րոշ­վե­լու հա­մար կա­րող ենք խոր­հուրդ­ներ տալ»:
Ան­ցած մի քա­նի ա­միս­նե­րի ըն­թաց­քում ու­սում­նա­սիր­վել և գնա­հատ­վել են 50-ից ա­վե­լի հայ­տեր: Դի­մող­նե­րը շատ են, շեշ­տում է Ս. Հով­սե­փյա­նը, բայց ըն­թաց­քա­վոր­վում են միայն այն հայ­տե­րը, ո­րոն­ցում ա­ռա­ջարկ­ված բիզ­նես-ծրագ­րին հնա­րա­վոր է ա­ջակ­ցել: «Այս պա­հին ու­նենք մոտ 20 գոր­ծող ծրագ­րեր,- տե­ղե­կաց­նում է նա: -12 ծրագ­րեր քն­նարկ­ման փու­լում են և մինչև նո­յեմ­բե­րի կե­սե­րը կս­տա­նան ֆի­նան­սա­վոր­ման հա­մա­ձայ­նու­թյուն: Կար­ծում եմ, որ մինչև տա­րե­վերջ կու­նե­նանք 25 գոր­ծող ծրա­գիր: Ա­յո՛, թվե­րը զուսպ են, քա­նի որ ձգ­տում ենք պե­տու­թյու­նից քիչ ներդ­րում­ներ ու­նե­նալ: Հիմ­նա­կան ներդ­րող­ներն ան­հատ բա­րե­րար­ներ են և բա­րե­գոր­ծա­կան հիմ­նադ­րամ­ներ»:
Պա­տե­րազ­մից հե­տո Սփյուռ­քում ապ­րող բա­րե­րար­նե­րը պատ­րաս­տա­կա՞մ են` ներդ­րում­ներ կա­տա­րե­լու հար­ցում, թե՞ խն­դիր­ներ, այ­նուա­մե­նայ­նիվ, կան:
Այս հար­ցին պա­տաս­խա­նե­լով` Ս. Հով­սե­փյանն ա­սաց, որ Հիմ­նադ­րա­մը ձգ­տում է աշ­խա­տել այն բա­րե­րար­նե­րի հետ, ով­քեր կի­սում են ի­րենց գա­ղա­փար­նե­րը, ապ­րում են Ար­ցա­խի խն­դիր­նե­րով և չեն ափ­սո­սում այն գու­մար­նե­րը, ո­րոնց շնոր­հիվ ու­ղիղ մեկ տա­րի այս­տեղ բնակ­վող մար­դը կկա­րո­ղա­նա ապ­րել, հո­գալ իր ըն­տա­նի­քի կա­րիք­նե­րը և, ի վեր­ջո, հաս­կա­նում են, որ ի­րենց ներդ­րում­նե­րի շնոր­հիվ կա­րե­լի է նո­րից ապ­րեց­նել Ար­ցա­խը: Կազ­մա­կեր­պու­թյան ղե­կա­վա­րը վս­տահ է, որ միաս­նա­կա­նու­թյու­նը կհաղ­թա­հա­րի բո­լոր խն­դիր­նե­րը:
Այժմ Հիմ­նադ­րամն ու­նի ՖԲ, Ինս­տագ­րամ և այլ սո­ցիա­լա­կան ցան­ցե­րում է­ջեր, տե­ղե­կաց­նում է Ս. Հով­սե­փյա­նը, պատ­րաստ­վում է կայք, Ար­ցա­խի հան­րա­յին հե­ռուս­տաըն­կե­րու­թյան ծրագ­րե­րում մի քա­նի ան­գամ հա­ղոր­դում­ներ են հե­ռար­ձակ­վել: Մար­դիկ կա­րող են տե­ղե­կա­նալ դրանց մի­ջո­ցով և դի­մել սահ­ման­ված կար­գով:

Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ