Logo
Print this page

ՄԹԵՐՈՒՄ, ՀԱՄՏԵՍ, ՏԱԿԱՌՆԵՐ. «ԿԱՏԱՐՈ»-Ի ՆՈՐ ՀԱՍՑԵՆ ՈՒ ՀԻՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ

 

«Կատարո» գինիների գործարանի հիմնադիրն ու աշխատակիցներն այն հազարավոր մարդկանցից են, որոնք 2020 թվականի Արցախյան երրորդ պատերազմի պատճառով կորցրել են ամեն ինչ։ Նրանց համար այժմ վերհուշ են դարձել Տողը, հին «Կատարոն», գինու փառատոնը, խաղողի այգիներն ու իրենց տունը։
Պատերազմից երկու տարի անց, մնացել են միայն «Կատարո»-ի ավանդույթները, դրանք պահողները ու այդ մարդկանց միասին լինելը՝ նոր հասցեում։
Իսկ ապագայում իրենց երազանքներն են ու նոր բարձունքները։

«ՍՏՈՊ-ՄԹԵՐՈՒՄ». ՌԻԹՄ ՈՒՆԵՑՈՂ ԳԻՆՈՒ ԿԱՐԵՎՈՐ ՇՐՋԱՆԸ


«Կա­տա­րո» գի­նի­նե­րի գոր­ծա­րա­նում աշ­խա­տող կա­նան­ցից եր­կու­սը ձեռ­նո­ցով են, եր­կու­սը՝ ա­ռանց։
Նրանք, ով­քեր ձեռ­նո­ցով են, ար­դեն եր­կու ա­միս է, ինչ Հա­յաս­տա­նի ազ­գա­յին ագ­րա­րա­յին հա­մալ­սա­րա­նից ե­կել են գոր­ծա­րան՝ պրակ­տի­կա­յի, դեռ չորս ա­միս էլ ու­նեն, թե դրա­նից հե­տո ինչ կա­նեն՝ չեն ո­րո­շել։
«Փոքր գոր­ծա­րան, ըն­տա­նե­կան մի­ջա­վայր, դրա հա­մար էլ հենց «Կա­տա­րո»-ն ընտ­րե­ցինք»,- ա­սում է ա­պա­գա գի­նե­գործ Սա­թի­նե Հո­վա­կի­մյա­նը, որ կար­միր ռե­զի­նե ձեռ­նո­ցով է։ Այդ կար­միրն էլ ա­վե­լի վառ է ե­րե­ւում բեռ­նա­տա­րից թափ­վող մուգ, սե­ւին մոտ խփող ա­րե­նի տե­սա­կի խա­ղո­ղի վրա։
Բեռ­նա­տա­րը, որ մոտ են կանգ­նեց­րել այն սար­քին, ո­րի մի­ջով ա­ռա­ջինն է խա­ղողն անց­նում, մեծ է։ Այն­տեղ տե­ղա­վոր­վում է մին­չեւ 7 տոն­նա խա­ղող։ Մթե­րու­մը գոր­ծա­րա­նում սկս­վում է հենց այս բեռ­նա­տա­րից։ Սո­վո­րա­բար տղա­մարդ­կան­ցից մե­կը կամ եր­կու­սը բարձ­րա­նում, մե­քե­նա­յից արկղ-արկղ դա­տար­կում են խա­ղո­ղը շարժ­վող հար­թու­թյան վրա, ո­րի եր­կու կող­մե­րում եր­կու-եր­կու կանգ­նած են կա­նայք։
Սար­քը միա­նում է, թե չէ, բեռ­նա­տա­րից դա­տարկ­վում է ա­ռա­ջին արկղ խա­ղո­ղը, հե­տո ան­մի­ջա­պես երկ­րոր­դը, եր­րորդն ու այս­պես շա­րու­նակ։ Կա­նայք սկ­սում են մաք­րել խա­ղո­ղը:
«Սունկ բռ­նած­ներն ենք հա­նում, որ հի­վան­դու­թյուն չտա։ Աչ­քով կա­րե­լի է տար­բե­րել, սպի­տա­կած, հո­տած, քա­ցա­խած են լի­նում»,- ա­սում է պրակ­տի­կա­յի ե­կած ա­պա­գա գի­նե­գոր­ծը՝ Սիլ­վի Լա­զա­րյա­նը, ո­րի ձեռ­նո­ցը դե­ղին է ու վառ։ Գոր­ծա­րա­նի որ ծայ­րից էլ նա­յես, մուգ, սե­ւին խփող ա­րե­նի խա­ղո­ղի հետ աշ­խա­տող դե­ղին ռե­զի­նե ձեռ­նո­ցով նրա ձեռ­քե­րի շար­ժը կտես­նես։
Հնա­րա­վոր է նաեւ ա­րե­նի խա­ղո­ղից բա­ցի ու­րիշ տե­սակ լի­նի, հնա­րա­վոր է մի քա­նի ճյուղ պա­տա­հի, հա­նում են, որ հե­տո գի­նուն համ չտա, բա­ցատ­րում են ինձ, ու մեկ էլ՝ բարձ­րա­ձայն՝ Ստո՜պ-ստո՜պ-ստո՜պ։
Լռում է սար­քի շար­ժի­չը, տղա­մար­դիկ սկ­սում են ա­վել ե­կած խա­ղո­ղը ձեռ­քով հա­նել։ Ե­րե­ւում է, որ մար­դիկ ա­վե­լի ա­րագ են աշ­խա­տում, ի­րենց ռիթ­մը հե­րի­քում է գոր­ծը գլուխ բե­րե­լուն, սար­քի­նը՝ ոչ։
Այս կարճ դա­դար­նե­րի ըն­թաց­քում խա­ղող են ու­տում։
«Մթեր­ման ա­ռա­ջին օ­րե­րին ա­վե­լի շատ ենք խա­ղող ու­տում, հի­մա հա­գե­ցել ենք»,-ա­սում է «Կա­տա­րո» գի­նի­նե­րի գոր­ծա­րա­նի հիմ­նա­դիր Գրի­գո­րի Ա­վե­տի­սյա­նի դուստ­րե­րից ա­վա­գը՝ Լյուդ­մի­լան, ու տա­լիս ա­մե­նա­լավ ող­կույ­զը, որ ես էլ փոր­ձեմ։
Դրանք քաղցր են, ու ինչ­քան քաղցր, սպիր­տայ­նու­թյունն այն­քան բարձր, սո­վո­րեց­նում են ինձ, իսկ ես հարց­նում եմ, թե հիմ­նա­կա­նում ին­չից են խո­սում, երբ սկ­սում են աշ­խա­տել։
«Տար­բեր թե­մա­նե­րից,- ծի­ծա­ղում են ա­պա­գա բժիշկ Լյուդ­մի­լան ու տի­կին Սվե­տան, ա­ռանց ո­րի գոր­ծա­րանն ուղ­ղա­կի չեն պատ­կե­րաց­նում,- օ­րի­նակ՝ օր կա դե­տեկ­տիվ հար­ցեր ենք տա­լիս ի­րար, քն­նար­կում, խո­սում ենք կրո­նից, Այ­նշ­տայ­նի հա­րա­բե­րա­կան տե­սու­թյու­նից»։
Իսկ երբ գի­տե­լիք­նե­րը չեն հե­րի­քում, խո­սակ­ցու­թյա­նը միա­նում է Լյուդ­մի­լա­յի պապն ու տա­լիս բո­լոր հար­ցե­րի պա­տաս­խան­նե­րը։ Բայց այ­սօր ե՛ւ խո­սակ­ցու­թյուն­ներն են քիչ, ե՛ւ պա­պը գոր­ծա­րա­նում չէ։

Լավ, խո­սակ­ցու­թյուն­նե­րը մի կողմ, բայց գի­նին ու խա­ղո­ղը երգ են սի­րում, գի­նին ինքն ի­րե­նով հենց երգ է, որ կա, ա­սում եմ ես ու հարց­նում, թե ի­րենց գոր­ծա­րա­նում աշ­խա­տան­քա­յին եր­գա­ցան­կը ո՞րն է։ Չէ՞ որ գի­նին է­ներ­գիա ու­նի, վերց­նում է խոս­քը, ե­րաժշ­տու­թյունն ու ան­գամ գույ­նը։
Եր­գում են, երբ Լյուդ­մի­լա­յի եղ­բայ­րը, որ պրո­ֆե­սիո­նալ եր­գիչ է, գոր­ծա­րա­նում է լի­նում։ Սկ­սում են հայ­կա­կան ժո­ղովր­դա­կա­նից ու ա­վար­տում ջա­զով։
Հե­տո երկ­րորդ ան­գամ է լս­վում. «Ստո՜պ-ստո՜պ-ստո՜պ»։ Նո­րից նույն դա­դա­րը, նո­րից նույն գոր­ծո­ղու­թյու­նը։ Ար­դեն երկ­րորդ բեռ­նա­տարն են մեկ օր­վա մեջ մո­տե­նում։ Քիչ-քիչ մթ­նում է…

ԳԻՆՈՒ ՀԱՄՏԵՍ՝ ՀԱԿԱՌԱԿ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ


12 հա­մա­րի տա­րա­յում «Կա­տա­րո»-ի այս տար­վա սպի­տակ գի­նին է։
«Խնդ­րեմ, Ոս­կե­հատ խա­ղո­ղից է, մի հինգ օր ա­ռաջ է դար­ձել գի­նի»,- համ­տե­սը սկ­սում է «Կա­տա­րո» գոր­ծա­րա­նի գլ­խա­վոր գի­նե­գործ Անդ­րա­նիկ Ման­վե­լյա­նը։
Իսկ գոր­ծա­րա­նի ներ­սում թի­թե­ղյա հս­կա­յա­կան տա­րա­ներն են, որ­տեղ տար­բեր տե­սա­կի խա­ղո­ղը խմոր­վում, դառ­նում է «Կա­տա­րո» գի­նի։ Թվում է՝ այդ հս­կա­յա­կան տա­րա­նե­րի թիվն ա­վե­լա­ցել է։ «Չէ,- ա­սում է Գի­րոն՝ Գրի­գո­րի Ա­վե­տի­սյա­նը,- ճիշտ նույն քա­նա­կի ու ձե­ւի եմ պատր­վի­րել։ Ճիշտ նույնն են, ինչ Տո­ղում էր»։
Ու այն­պես, ինչ­պես Տո­ղում էր, սկս­վում է գի­նու համ­տե­սը։ «Կա­տա­րո»-ի բո­լոր գի­նի­ներն ի­րենց յու­րա­հա­տուկ ու ար­դեն ծա­նոթ համն ու­նեին, այն­պի­սին, որ ո­րե­ւէ այլ գի­նու հետ չէիր շփո­թի։ Ա­ռա­ջին գի­նու, ա­ռա­ջին կումն ա­նե­լուց հե­տո հաս­կա­ցա, որ նոր է ոչ միայն գոր­ծա­րա­նի հաս­ցեն ու տե­ղը, այ­լեւ հենց ա­ռա­ջին հեր­թին գի­նին։
«Տո­ղում ե­ղած ժա­մա­նակ էլ հա­մար­վել էինք, որ սպի­տակն ա­մե­նա­լա­վը ստաց­վում է Վա­յոց ձո­րի Ա­ղավ­նա­ձոր գյու­ղի «Ոս­կե­հատ»-ից»,- ա­սում է Գի­րոն։
Դեռ հինգ օ­րա­կան սպի­տակ «Կա­տա­րո»-ն մի տե­սակ պղ­տոր է, ա­ռա­ջին հա­յաց­քից նման է լի­մո­նա­դի, բայց բա­ժա­կը մո­տեց­նե­լուց, միան­գա­մից հա­մը զգում ես։ Այս­տեղ ես փոր­ձա­ռու եմ, գի­նին մին­չեւ վերջ չեմ խմում, գի­տեմ՝ առ­ջե­ւում նոր համ­տես­ներ են։
Գոր­ծա­րա­նի հա­տա­կով մեկ ջրա­հե­ռաց­ման ու գի­նե­հե­ռաց­ման ցան­ցեր են, բա­ժա­կիս մեջ մնա­ցած սպի­տա­կը դա­տար­կում եմ։ Հեր­թը կար­միր մա­ճա­ռինն է։
«Նոր-նոր խմո­րումն սկս­վել է, Ա­րե­նի է»,- ա­սում է Անդ­րա­նի­կը։
Մա­ճա­ռից էլ ա­վե­լի զգույշ է պետք լի­նել։ Սրա ա­ռա­ջին կու­մը կար­ծես մաք­րում է նա­խոր­դած սպի­տա­կի մի փոքր դառ­նա­հա­մը։
«Հա­կա­ռակ ուղ­ղու­թյամբ սկ­սե­ցինք համ­տե­սը։ Պատ­կե­րաց­րու,- ա­սում է Անդ­րա­նի­կը,- տու­նը հիմ­քից, հո­ղից են սկ­սում սար­քել, նա­խա­գիծ են ա­նում, հե­տո փոս փո­րում, պա­տե­րը բարձ­րաց­նում ու նոր հաս­նում տա­նի­քին։ Մենք տա­նի­քից սկ­սե­ցինք. սպի­տակն ար­դեն պատ­րաստ էր, մա­ճա­ռը նոր-նոր էր սկս­վում խմոր­վել, իսկ հի­մա վեր­ջում՝ «Ռո­զե»-ի հա­մար Ա­րե­նիից հյութ եմ քա­մում, է­կո­լո­գիա­պես մա­քուր, դա ենք փոր­ձե­լու»։

Ա­րե­նիի՞ց՝ «Ռո­զե», հարց­նում եմ ես՝ հի­շե­լով, որ մին­չեւ պա­տե­րազ­մը «Կա­տա­րո»-ի «Ռո­զե»-ն Ար­ցա­խի Խն­դող­նուց էր։
«Խն­դող­նուց ու Ոս­կե­հա­տից էինք սար­քում,- հի­շում է Գի­րոն,- հի­մա ար­դեն մեզ չենք կա­րո­ղա­նում թույլ տալ խն­դող­նուց «Ռո­զե» ստա­նալ, քա­նակ չու­նենք։ Խն­դող­նին միայն կար­մի­րի հա­մար ենք պա­հում»։
2020 թվա­կա­նի ամ­ռա­նը «Կա­տա­րո»-ի «Ռո­զե»-ն նոր էր շու­կա մտել, ու իմ՝ «Ռո­զե» չնա­խընտ­րո­ղիս հա­մար դար­ձել էր լա­վա­գույն հա­մը։
Նոր «Ռո­զե»-ի ա­ռա­ջին կումն ա­նում եմ ար­դեն լա­բո­րա­տոր սե­նյա­կում՝ սե­ղա­նի շուրջ։ Խմե­լով հաս­կա­նում եմ, որ չեմ փոր­ձում ճա­նա­չել, զգալ նոր հա­մը, այլ հա­մե­մա­տում եմ «Կա­տա­րո»-ի նախ­կին հա­մե­րի հետ, ո­րոնք այն­քա՜ն հա­րա­զատ էին։
Ու այդ հա­մե­մա­տու­թյու­նից դուրս նոր գոր­ծա­րա­նը չեմ տես­նում։ Ես հա­մե­մա­տում եմ Գի­րո­յին իր նոր գոր­ծա­րա­նում, այն Գի­րո­յի հետ, ով Տո­ղում էր։ Հա­մե­մա­տում եմ գի­նի­նե­րը, ու հաս­կա­նում, որ դրանք լավ են, բայց ու­րիշ։


«ԿԱՏԱՐՈ»-Ն ՆՈՐԻՑ ԽՈՍՈՂ ՏԱԿԱՌՆԵՐ ՈՒՆԻ


«Կա­տա­րո»-ի Գի­րո­յին Ձո­րաղ­բյու­րում դեռ չգի­տեն։
Պա­տե­րազ­մից հե­տո Գի­րո­յի մոտ՝ գոր­ծա­րան, գնում եմ երկ­րորդ ան­գամ։
Գոր­ծա­րան, ո­րի հաս­ցեն, պարզ­վում է՝ չգի­տեմ։ Տա­րօ­րի­նակ է ու մի տե­սակ չի տե­ղա­վոր­վում այն «սո­վո­րա­կա­նի» մեջ, ո­րը ես գի­տեմ։ Ճա­նա­պարհ ընկ­նե­լուց հի­շում եմ, որ պի­տի հաս­ցեն ճշ­տեմ։ Դեռ չի տպա­վոր­վել։
- Գյուղ Ձո­րաղ­բյուր, Լու­սա­վո­րու­թյան 22,- պա­տաս­խա­նում է Գի­րոն շատ կարճ, հս­տակ ու ա­րագ։ Հե­տո միա­ժա­մա­նակ եր­կու­սով ա­սում ենք. «Ո­չինչ, այս նոր հաս­ցեն էլ ան­գիր կսո­վո­րենք»։
Գի­րո­յի հետ հան­դի­պում ենք «Կա­տա­րո» գի­նի­նե­րի նոր գոր­ծա­րա­նի մեծ դար­պաս­նե­րի մոտ, այն­պես, ինչ­պես Տո­ղում էր։
Ու այն­պես, ինչ­պես Տո­ղում էր, սկս­վում է մեր ճա­նա­պար­հը նոր գոր­ծա­րա­նով։
«Նախ­կի­նում էս­տեղ «Մե­տաքս» գոր­ծա­րանն է ե­ղել։ Եր­կար էի մտա­ծում՝ խել­քի կկա­րո­ղա­նա՞մ բե­րել, թե՞ չէ։ Բայց ստաց­վեց»։
Գոր­ծա­րան մտ­նե­լիս, կար­ծես, հան­դի­պեի մե­կին, ում շատ լավ գի­տեմ, չեմ տե­սել հա­զար տա­րի ու ինձ թվում է այն­քան է փոխ­վել, որ չեմ ճա­նա­չի։ Նույն զգա­ցո­ղու­թյունն էր։
Պա­տե­րազ­մից հե­տո Գի­րո­յին հան­դի­պե­լիս խո­սում էինք իր, «Կա­տա­րո»-ի ու Ար­ցա­խի ա­վան­դույթ­նե­րի մա­սին, հարց­րի՝ դրանք կշա­րու­նակ­վե՞ն, ե­թե գոր­ծա­րա­նի հաս­ցեն փոխ­վի։ Այն ժա­մա­նակ ա­սաց, որ չգի­տի։
Ես էլ չգի­տեի, բայց նոր «Կա­տա­րո»-ում աշ­խա­տում են բո­լոր նրանք, ով­քեր Գի­րո­յի հետ էին նաեւ Տո­ղում։ Նրանք են, որ պա­հում են ա­վան­դույթ­նե­րը։
Տո­ղի գոր­ծա­րա­նի մեծ սրա­հից ու­ղիղ ու հե­տո դե­պի ձախ, մի փոքր ա­ռաջ ու հե­տո է­լի ձախ դռ­նով գնում էինք տա­կառ­նե­րի ստոր­գետ­նյա սրահ. Գի­րո­յի «հա­տուկ» հյու­րերն այդ­տեղ ան­վա­նա­կան տա­կառ­ներ ու­նեին՝ վրան գր­ված այն, ինչ կա­մե­ցել են։ Ես էլ իմն ու­նեի։ Վեր­ջին ան­գամ՝ 2020 թվա­կա­նի սեպ­տեմ­բե­րի կե­սին, երբ այն­տեղ էի, ես էլ ան­վա­նա­կան տա­կառ ու­նե­ցա՝ վրան նկա­րած գի­նու բա­ժակ ու ռա­դիո ու գր­ված. «Ձեր հա­մը՝ մեր ձայ­նով»։
Նոր գոր­ծա­րա­նում նա­խորդ ան­գամ տա­կառ­նե­րի սրա­հը դեռ չկար։ Ա­սում եմ դեռ, ո­րով­հե­տեւ Գի­րոն ա­նակն­կալ ու­ներ։
«Միայն թե ռա­դիո չն­կա­րես ան­ցած ան­գամ­վա պես»,- ա­սում է Գի­րոն։ Ու ես չեմ էլ հարց­նում, թե ին­չու։
Ձեռ­քով հպ­վում եմ տա­կառ­նե­րից մի քա­նի­սին, ընտ­րում ի­մը։ Չգի­տեմ՝ ինչ գրել, հե­տո հաս­կա­նում եմ, որ կա­րե­ւո­րը գրա­ծը չէ, այլ այն պահն ու հի­շո­ղու­թյուն­նե­րը, ո­րոնք ինձ հետ են լի­նե­լու ան­կախ ա­մեն ին­չից։ Եր­կար եմ մտա­ծում ու գրում. «Վե­րա­դար­ձի հա­վա­տով ու նոր տե­ղի շնոր­հա­վո­րան­քով։ Թող ա­մե­նուր «Կա­տա­րո» լի­նի»։

Անի ՄԻՆԱՍՅԱՆ

Լուսանկարները՝
Վաղինակ ՂԱԶԱՐՅԱՆԻ

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.