Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԱՐՑԱԽՈՒՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐԵՎԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՌԵՍՈՒՐՍ ԿԱ

 

 

 

Արցախում արևային էներգետիկայի ոլորտը «Շտիգեն Գրուպ»-ի ընկերության ուշադրության կենտրոնում էր դեռ տարիներ առաջ։ Արևային էներգետիկայի հնարավորությունները լայն հանրությանը, բիզնես միջավայրին ու կառավարությանը ներկայացնելու համար 2019թ.  ընկերությունն Արցախում կազմակերպել էր «Արևային Արցախ» խորագրով համաժողով, աջակցել ոլորտի սկզբնավորմանն Արցախում։ Ընկերության հիմնադիր-տնօրեն, արմատներով արցախցի Հայկ Շեկյանը նշում է՝ պատերազմի հետևանքներից մեկն էլ այն էր, որ Արցախի էներգետիկ հնարավորությունները լրջորեն նվազել են, և արևային էներգետիկան պետք է որպես առաջնային ուղղություն դիտարկել։

«Պա­տե­րազ­մից ան­մի­ջա­պես հե­տո ո­րո­շում կա­յաց­րինք Ստե­փա­նա­կեր­տում գրա­սե­նյակ բա­ցել։ Մի­գու­ցե բիզ­նես տրա­մա­բա­նու­թյամբ սա այն­քան էլ հաս­կա­նա­լի ո­րո­շում չէր, բայց մեր գա­ղա­փա­րա­խո­սու­թյա­նը հա­վա­տա­րիմ՝ ան­ցանք գոր­ծի։ Ո­րոշ կազ­մա­կերպ­չա­կան խն­դիր­ներ հաղ­թա­հա­րե­լուց հե­տո 2021թ. ապ­րի­լին բաց­վեց մեր գրա­սե­նյա­կը։ Նպա­տակ ու­նենք թե՛ ո­լոր­տի զար­գաց­ման ուղ­ղու­թյամբ աշ­խա­տել և թե՛ նպաս­տել հա­սա­րա­կու­թյան հե­ռան­կա­րա­յին, խոր­քա­յին հա­մա­պա­տաս­խան մտա­ծո­ղու­թյան ձևա­վոր­մա­նը»,- ա­սում է նա։
Այս տար­վա մարտ ամ­սին թշ­նա­մու կող­մից ի­րա­կա­նաց­ված «գա­զա­յին ա­հա­բեկ­չու­թյու­նից» հե­տո ակն­հայտ էր, որ այ­լընտ­րան­քա­յին է­ներ­գե­տիկ աղ­բյուր­նե­րի ներդ­րու­մը չպի­տի հա­պա­ղի։ Ըն­կե­րու­թյու­նը սկ­սեց «Արևա­ծագ Ար­ցա­խում» նա­խա­գի­ծը, ո­րի էու­թյունն էր՝ աշ­խա­տել ա­ռան­ձին տնե­րից, մինչև խո­շոր ձեռ­նար­կու­թյուն­ներ, Ար­ցախն ամ­բող­ջու­թյամբ արևայ­նաց­նե­լու ուղ­ղու­թյամբ։
Ըն­կե­րու­թյուն­նե­րի խմ­բի տնօ­րենն այս նպա­տակն ի­րա­տե­սա­կան է հա­մա­րում. «Ե­թե կա­րո­ղա­նանք հաղ­թա­հա­րել ան­վճ­ռա­կա­նու­թյու­նը, ա­պա այս­տեղ ի­րա­տե­սա­կա­նու­թյան խն­դիր չի լի­նի։ Մենք պետք է դի­տոր­դի կար­գա­վի­ճա­կից դուրս գանք և աշ­խա­տենք»։
Մի շարք տեխ­նի­կա­կան, կազ­մա­կերպ­չա­կան, ֆի­նան­սա­կան խն­դիր­ներ կա­յին ծրագ­րի ա­ռա­ջին փու­լը մեկ­նար­կե­լիս։ Բայց ո­րո­շե­ցին ա­ռա­ջին քայլն ինք­նու­րույն կա­տա­րել. 12 արևա­յին ջրա­տա­քա­ցու­ցիչ նվի­րա­բե­րե­ցին խո­ցե­լի խմ­բե­րի ըն­տա­նիք­նե­րին։ Դրա­նից հե­տո աշ­խա­տանք­ներն ակ­տի­վա­ցան։ Սփյուռ­քա­հա­յեր միա­ցան։ «Այս­տեղ ապ­րող մար­դիկ հա­վա­տում են ա­պա­գա­յին։ Մեր նպա­տա­կը գոր­ծով լրա­ցու­ցիչ ու հիմ­նա­վոր­ված այդ հույսն ամ­րապն­դելն է։ «Արևա­ծագ Ար­ցա­խում» նա­խագ­ծի շր­ջա­նա­կում ար­դեն իսկ մոտ 100 արևա­յին ջրա­տա­քա­ցու­ցիչ է տե­ղադր­վել Ստե­փա­նա­կեր­տում և Ար­ցա­խի շր­ջան­նե­րում, այդ թվում Քե­րո­լայն Քոք­սի ան­վան վե­րա­կանգ­նո­ղա­կան կենտ­րո­նում։ Ռու­սաս­տա­նից մեր հայ­րե­նա­կից­նե­րի դրա­մա­հա­վա­քով «Արևիկ» բուժ­միա­վո­րումն է ա­պա­հով­վել անվ­ճար տաք ջրով։ Շու­տով բուժ­միա­վո­րու­մը նաև անվ­ճար է­լեկտ­րաէ­ներ­գիա կու­նե­նա։ Նա­խա­տե­սում ենք արևա­յին է­ներ­գե­տի­կան հասց­նել բիզ­նե­սին, Գան­ձա­սա­րի վան­քում արևա­յին կա­յան տե­ղադ­րել»,- ի­րա­կա­նաց­ված և ըն­թա­ցիկ ծրագ­րե­րի մա­սին պատ­մում է Հ. Շե­կյա­նը։
Նա հա­մոզ­մունք հայտ­նեց, որ Ար­ցա­խում ամ­բող­ջու­թյամբ արևա­յին է­ներ­գե­տի­կա­յին անց­նե­լու ռե­սուրս կա։ Է­ներ­գե­տիկ ան­կա­խու­թյու­նից բա­ցի այդ­պի­սով հնա­րա­վոր կլի­նի նաև մի քա­նի հա­րյուր աշ­խա­տա­տեղ ա­պա­հո­վել Ար­ցա­խում։
«Նրանք սո­վո­րե­լու, մաս­նա­գի­տա­նա­լու են, զար­գա­նա­լու են, այ­սինքն` մի քա­նի հա­րյուր ըն­տա­նի­քի կա­յուն ե­կա­մուտն ա­պա­հով­ված է լի­նե­լու Ար­ցա­խում։ Ու­զում ենք նաև մեր գրա­սե­նյակն ընդ­լայ­նել։ Սա­կայն Ար­ցա­խում աշ­խա­տու­ժի խն­դիր կա։ Ես շատ կցան­կա­նա­յի՝ մեր ըն­կե­րու­թյան հե­ռա­խո­սա­զան­գե­րի սպա­սարկ­ման կենտ­րո­նը լի­ներ այս­տեղ։ Պատ­կե­րաց­րեք՝ ՀՀ որևէ գյու­ղում ապ­րող մարդն ար­ցա­խյան հե­ռա­խո­սա­հա­մա­րից զանգ է ստա­նում, ու հարց­նում են՝ «Ձեզ «Շտի­գեն» ըն­կե­րու­թյու­նից են ան­հան­գս­տաց­նում, դուք գո՞հ եք մեր սպա­սար­կու­մից»։ Թվում է, ման­րուք է, բայց հո­գե­բա­նա­կան կարևոր պահ է։ Ցան­կա­լի կլի­ներ, որ բիզ­նե­սի ո­րո­շա­կի գոր­ծա­ռույթ­ներ մե­ծա­մա­սամբ ՀՀ-ից տե­ղա­փո­խեինք Ար­ցախ, դրա­նով կա­պա­հո­վեինք ե­կա­մուտ, ռեալ ին­տեգ­րա­ցիա և շատ ա­վե­լի կա­յուն վի­ճակ»,- նշում է Հայկ Շե­կյա­նը։
Խո­սե­լով պա­տե­րազ­մից հե­տո բիզ­նե­սի տե­սան­կյու­նից Ար­ցա­խի գրավ­չու­թյան մա­սին՝ նա նշում է, որ պետք է սո­վո­րել ռիս­կա­յին պայ­ման­նե­րում աշ­խա­տել։
«Ի­լյու­զիա է այն հա­մոզ­մուն­քը, թե հնա­րա­վոր է աշ­խար­հի որևէ կե­տում հան­գիստ ապ­րել. փա­խուստ է խնդ­րից, ո­րին ժա­մա­նա­կի ըն­թաց­քում դար­ձյալ բախ­վում ես»,- հա­մոզ­ված է Հ. Շե­կյա­նը։

Տաթևիկ ԱՂԱՋԱՆՅԱՆ