Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԿԱՎԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐ ԱՐՑԱԽՈՒՄ

 

Կավագործությունը հայերի մոտ հայտնի է դեռևս հին ժամանակներից։ Հայ վարպետները, չնայած այսօրվա պահանջարկի սղությանը, շարունակում են իրենց նվիրական աշխատանքը՝ փորձելով պահպանել ու խթանել արհեստի զարգացումը։ Այս օրինակին է հետևել նաև 47-ամյա Արա Ներսիսյանը՝ Հայաստանի Վանաձոր քաղաքից Արցախ տեղափոխվելուց հետո։

Կավագործությունը՝ որպես ուղեկից ընկեր


Մաս­նա­գի­տու­թյամբ դա­տա­կան հո­գե­բան եմ։ Ա­վար­տել եմ Երևա­նի «Ու­րար­տու» հա­մալ­սա­րա­նի «Գործ­նա­կան հո­գե­բա­նու­թյուն և սո­ցիո­լո­գիա» բա­ժի­նը։ Սո­վո­րե­լու տա­րի­նե­րին նաև աշ­խա­տում էի, և 1998 թվա­կա­նից սկ­սած ար­դեն զբաղ­վում էի կա­վա­գոր­ծու­թյամբ։ Հա­մա­պա­տաս­խան կր­թու­թյուն չեմ ստա­ցել, սա­կայն, կար­ծում եմ, որ ար­վես­տի նկատ­մամբ սե­րը ժա­ռան­գել եմ մո­րից (մայրս գոր­գա­գործ էր)։ Ըն­թաց­քում ընդ­մի­ջում­ներ ե­ղել են, բայց միշտ էլ վե­րա­դար­ձել եմ։ Ար­ցախ տե­ղա­փոխ­վե­լուց հե­տո, 2014 թվա­կա­նից, ա­վե­լի լր­ջո­րեն տրա­մադր­վե­ցի։ Սկզ­բից միայ­նակ պատ­րաս­տում էի այն­պի­սի ի­րեր, ո­րոնք նպա­տա­կա­հար­մար էի գտ­նում վա­ճառ­քի հա­մար։ Ար­ցա­խյան եր­րորդ պա­տե­րազ­մից հե­տո ո­րո­շե­ցի զբաղ­վել միայն կա­վա­գոր­ծու­թյամբ, քա­նի որ Ար­ցա­խում այն զար­գաց­նե­լու կա­րիք կա։ Ըստ իս, կա­վա­գոր­ծու­թյուն սո­վո­րե­լը նաև կն­պաս­տի ժա­մա­նա­կի ճիշտ կազ­մա­կերպ­մա­նը, քա­նի որ մեր օ­րե­րում հան­դի­պում ենք դեպ­քե­րի, երբ ե­րե­խա­նե­րը խույս են տա­լիս սո­վո­րե­լուց։ Այ­սօր ար­վես­տա­նոց են գա­լիս ան­գամ 6 տա­րե­կան ե­րե­խա­ներ, և նրանց ստեղ­ծա­գոր­ծե­լու ա­զա­տու­թյուն եմ տա­լիս, որ­պես­զի ի­րենց երևա­կա­յու­թյամբ աշ­խա­տեն կա­վի հետ։
Հնարավորություններ
Կա­վա­գոր­ծու­թյու­նը կա­րող ես ընտ­րել եր­կու մի­տու­մով. մի դեպ­քում այն կա­րող ես դի­տար­կել որ­պես ար­վեստ և մեկ տար­վա մեջ պատ­րաս­տել մեկ կամ եր­կու իր, ո­րը կլի­նի ար­վես­տի բարձր ար­ժեք, իսկ երկ­րորդ դեպ­քում ընտ­րել բիզ­նես ճա­նա­պար­հը՝ կա­վա­գոր­ծու­թյու­նը դի­տար­կե­լով զուտ որ­պես աշ­խա­տանք։ Ար­ցա­խում կա­վի հում­քը կա։ Այս­տեղ կա­րող ենք հան­դի­պել և՛ կար­միր, և՛ սպի­տակ կա­վեր, ո­րոնք բա­վա­կա­նին թանկ ար­ժեն։

Զարգացման միտումներ


Ար­ցա­խում նե­րուժ կա կա­վա­գոր­ծու­թյու­նը զար­գաց­նե­լու։ Ար­վես­տա­նոց հիմ­նե­լու նպա­տակս է՝ օգ­նել մարդ­կանց տես­նե­լու ի­րենց հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը։ Ա­ռա­ջի­կա­յում ո­րո­շել եմ 3 խումբ ու­նե­նալ։ Ա­ռա­ջինն աշ­խա­տան­քա­յին խումբն է, որ­տեղ ընդգրկված կլի­նեն մինչև 16 և բարձր տա­րի­քի սո­վո­րող­ներ։ Երկ­րորդ խում­բը սի­րո­ղա­կանն է, որ­տեղ կգան կա­վա­գոր­ծու­թյամբ հե­տաքր­քր­վող մար­դիկ՝ ա­ռանց տա­րի­քա­յին սահ­մա­նա­փակ­ման։ Եր­րորդ՝ թե­րապևտիկ խում­բը, որ ա­վե­լի լուրջ մո­տե­ցում է պա­հան­ջում, քան նա­խորդ եր­կու­սը, ո­րով­հետև այս­տեղ աշ­խա­տան­քը ե­րե­խա­նե­րի հետ է լի­նե­լու։ Այս ծրա­գի­րը ներ­կա­յաց­րել եմ Սո­ցիա­լա­կան զար­գաց­ման հիմ­նադ­րա­մին և այն հա­վա­նու­թյան է ար­ժա­նա­ցել։

Կավագործության դրական ազդեցությունները


Կա­վա­գոր­ծու­թյունն ընդ­գր­կում է մի քա­նի ար­վեստ։ Նախ՝ անհ­րա­ժեշտ է նվա­զա­գույն գի­տե­լիք­ներ ու­նե­նալ նկար­չու­թյու­նից՝ նա­խա­գի­ծը կազ­մե­լու, նկա­րե­լու հա­մար։ Երկ­րա­չա­փու­թյուն և մա­թե­մա­տի­կա ևս անհ­րա­ժեշտ է տո­կո­սա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րը, հաշ­վարկ­նե­րը ճիշտ կա­տա­րե­լու հա­մար, անհ­րա­ժեշտ է ու­նե­նալ տա­րա­ծա­կան մտա­ծե­լա­կերպ, ինչ­պես քան­դա­կա­գործ­նե­րը՝ հա­մա­պա­տաս­խան կեր­պա­րը ստա­նա­լու հա­մար։
Կա­վա­գոր­ծու­թյու­նը զար­գաց­նում է նաև մատ­նե­րի աշ­խա­տան­քը, դրա­կան ազ­դե­ցու­թյուն է թող­նում սր­տա­նո­թա­յին հա­մա­կար­գի, մար­դու հո­գե­բա­նա­կան վի­ճա­կի վրա և այլն։ Կա­վի հետ աշ­խա­տան­քը լռու­թյուն է պա­հան­ջում։

Կավե իրերի պահանջարկն այսօր աճե՞լ է, թե՞ նվազել


Ու­շադ­րու­թյուն չեմ դարձ­րել, սա­կայն կա­րող եմ ա­սել, որ պա­հան­ջարկ միշտ էլ ե­ղել է, բայց թյուր կար­ծիք կա, որ ար­տերկ­րի ար­տադ­րան­քը միշտ ա­վե­լի ո­րա­կով է։ Շատ հա­ճախ մար­դիկ նա­խընտ­րում են չի­նա­կան, ռու­սա­կան, իս­պա­նա­կան և այլ երկ­րների ար­տադ­րու­թյան կա­վե ի­րեր, մինչ­դեռ կա­րող են գնել ար­ցա­խյա­նը, ո­րը ո­րա­կով չի զի­ջում մյուս­նե­րին։

Նանիկ ԱՂԱՍՅԱՆ