[ARM]     [RUS]     [ENG]

ՙԱՐՄՌՈԲՈՏԻՔՍԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԽՄԲԱԿՆԵՐԸ՚ ԾՐԱԳԻՐՆ ԱՐՑԱԽՈՒՄ

 

ՏՀՏ՚ համաժողովի ընթացքում դեկտեմբերի 1-ին Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի դահլիճում կայացավ սեմինար՝ 9-14 տարեկան աշակերտների համար՝ ՙԱրմՌոբոտիքս դպրոցական խմբակներ՚ ծրագրի շրջանակներում։ Ինչպես նշեց ծրագրի ղեկավար Մարիամ Նահապետյանը, ՙArmrobotics՚ դպրոցական խմբակները նպատակ ունեն աշակերտների մոտ ռոբոտատեխնիկայի ոլորտի նկատմամբ հետաքրքրություն առաջացնել, զարգացնել ճարտարագիտական մտածելակերպը, ապագա ուսանողներին նախապատրաստել տեխնիկական բուհերում սովորելուն։

Հայաստանում ռոբոտատեխնիկայի զարգացման և աջակցման ծրագիրը, կամ ինչպես ընդունված է ասել՝ Արմռոբոտիքսը, կազմակերպվում է 2008 թ.¬ից՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից։  Ընդհանրապես այս ծրագիրն առաջ է մղվել Հայաստանում, հետո նաև Արցախում ռոբոտատեխնիկայի զարգացմանը, այդ ոլորտի ընկերությունների ստեղծմանը նպաստելու, ոլորտի կրթական ծրագրերի իրականացման նպատակով։
2008 թ.¬ին առաջին անգամ կազմակերպվել է ՙԳծին հետևող ռոբոտ՚ մրցույթը, որին գրանցվել էր 25 թիմ Հայաստանից և արտերկրից։ Դրանցից ընտրվել է 9 թիմ, որոնք էլ արդյունքում մասնակցել են  մրցույթին։ ՙԳծին հետևող ռոբոտը՚, որը նախագծել և պատրաստել էին մասնակիցները, շարժվում էին սպիտակ դաշտի վրա գծված սև գծերով և հասկանում էին դաշտի վրայի ազդանշանները։ ՙԱռաջին մրցույթում հաջողություններ գրանցելուց հետո ընկերությունը նախաձեռնեց նաև ՙԼաբիրինթոս գծին հետևող ռոբոտ՚, ՙԻրեր տարբերակող և դասակարգող ռոբոտ՚ և ՙԱկան փնտրող ռոբոտ՚ մրցույթները,¬ պատմում է Մարիամ Նահապետյանը։ Դա 2009 թվականին էր։ Եվ երբ Արցախում  սկսեցին խոսել և ծրագրեր առաջադրել ՏՀՏ ոլորտի զարգացման մասով, ԱրմՌոբոտիքս իր ծրագրերով նաև Արցախում էր։
Այդ ընթացքում արդեն ձևավորվեցին ընկերության դպրոցական խմբակները, լաբորատորիա¬արհեստանոցը, ԱրմՌոբոտիքս ակումբը, կազմակերպվում էին Հայաստանի ռոբոտների բաց առաջնություններ, գործունեության մեջ դրվեց ՙՌոբոտիքս Թու բիզնես՚ ծրագիրը։
Ստեփանակերտի աշակերտների համար ԱրմՌոբոտիքսը՝ որպես ցուցադրական նմուշ, բերել էր ՙԻրեր տարբերակող՚ և ՙԱկան փնտրող՚ ռոբոտներին։  Երեխաները բավականին տպավորված էին դրանցով, կիսվում էին իրենց կարծիքներով և հարցեր բարձրացնում դրանց մասին։ Մ. Նահապետյանը պատասխանում էր, թե ինչպես են դրանք շարժվում, ինչպես են գտնում իրերն ու ականները, ինչ մեթոդով կազմում էլեկտրոնային քարտեզ և ուղարկում սերվերի վրա։
Մ. Նահապետյանը տեղեկացրեց նաև, որ ներկայումս իրենք աշխատանքներ են կատարում ՙԱնօդաչու թռչող սարքերի՚ մրցույթի կազմակերպման համար։ Այդ կարգի ռոբոտներ արդեն ունի ՙԱրմռոբոտիքսը, և դրանց փորձարկման և կատարելագործման աշխատանքներ են տարվում։
Մ. Նահապետյանից տեղեկացանք, որ ընկերությունը համագործակցում է համապատասխան պետական կառույցների, մասնավորապես պաշտպանության նախարարության հետ։
Արցախցի երեխաներին հայտարարվեցին մրցույթների կազմակերպման ժամկետներն ու տրամադրվեցին ընկերության կոնտակտային տվյալները։ ՙԵս հույս ունեմ, որ արցախցիներն ակտիվորեն կներգրավվեն մեր ծրագրերում և հաջողություններ կգրանցեն՚,¬ եզրափակեց իր խոսքը Մ. Նահապետյանը։

Սրբուհի ՎԱՆՅԱՆ