[ARM]     [RUS]     [ENG]

ՈւՍԱՆՈՂՆԵՐԸ ՏՀՏ ՈԼՈՐՏՈՒՄ ԾՐԱԳՐԵՐ ԵՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ

ՏՀՏ ոլորտի համաժողովի ընթացքում կայացել էր ՙԱվիս՚ բիզնես¬կենտրոնում նախօրոք անցկացված մրցույթի արդյունքներում ընտրված 5 երիտասարդների բիզնես¬նախագծերի շնորհանդեսները, որոնք  չնայած քննարկման, կատարելագործման  կարիք դեռ  ունեն՝ վերածվելու համար բիզնես ծրագրերի, բայց ընդհանրության մեջ բավականին հետաքրքիր գաղափարներ էին և հետաքրքրություն առաջացրին ոլորտի լիդերների համար։ Նրանցից մեծ մասը ԱրՊՀ տնտեսագիտական ֆակուլտետի ուսանողներ են, որոնք փորձում են այդ գաղափարները կոնկրետ աշխատանքի վերածել՝ շահույթ ապահովել իրենց համար, միաժամանակ օգտակար լինել տնտեսության զարգացման համար։
Արտակ Բեգլարյանի ծրագիրը, որը կոչվում է AS համակարգեր, նախատեսված է ՓՄՁ համար, և առաջարկում է հաշվապահության էլեկտրոնային վարում և կառավարման համակարգեր։ Նրա խոսքերով՝ այդ ծառայությունից օգտվող հաճախորդները հնարավորություն կստանան խնայել իրենց ժամանակն ու միջոցները և ստանալ արագ ու որակյալ սպասարկում։
Խոսելով իր ծառայությունների ոլորտից, նա նշեց, որ պատվիրատուների մասին ինֆորմացիայի կառավարման սպասարկումն արդեն  գործում է։ Հուսով են, շուտով կգործի նաև բիզնես պրոցեսների ավտոմատացման, վաճառքների, մարքետինգի ապրանքների տեսակների, աշխատանքային ժամանակի կառավարման, փաստաշրջանառության ավտոմատացման, կոմունիկացիաների օպտիմիզացման, ինչպես նաև անալիտիկ ¬ ստատիստիկ և հաշվապահական հաշվետվությունների համակարգերը։
Մարգարիտա Ավանեսյանը փորձում է էլեկտրոնային եղանակով, ինչպես նաև  հեռախոսների վրա SMS հաղորդագրությունների միջոցով գովազդով կազմակերպել Ագրո մարկետ, այդպիսով փորձելով գյուղացիների համար ապրանքների իրացման հնարավորություն ստեղծել՝ նրանց համար գտնելով հաճախորդներ։ Հույս ունի, որ իր ծրագիրը հետաքրքրություն կառաջացնի գյուղատնտեսության ոլորտի զարգացմամբ շահագրգիռ կազմակերպություններին ու անձանց։
Արևիկ Աղայանը նպատակ ունի իր ծրագրով ֆինանսական ոլորտի տվյալները հրապարակել մեկ միասնական համակարգում, հանդես գալ որպես առցանց խորհրդատու, այդպիսով օգտակար լինելով փոխառու միջոցների կարիք ունեցող անձանց ու կազմակերպություններին, բանկերին և ունիվերսալ վարկային կազմակերպություններին։ 
Ծրագրերից մեկը՝ Արցախի գործարար տեղեկատուն, նոր արժեք է խոստանում լինել մեր իրականության մեջ, հավաքելով, մշակելով և տարածելով Արցախում գործող կազմակերպությունների մասին տեղեկություններ։ Ծրագրի  բիզնես մոդելն է՝ թիմի հավաքում, կայքի ստեղծում, նախնական տեղեկատվության մուտքագրում, թրաֆիկի ապահովում և գովազդի տեղադրում, ինչն էլ հնարավորություն պիտի տա  ստանալ եկամուտներ և շարունակել գործունեությունը։
Ուսանողներից մեկի առաջարկած գաղափարը կրթության ոլորտին էր վերաբերում, որի միջոցով  փորձ կարվի հեռահար կրթություն իրականացնել, մասնակիորեն լուծելով շրջաններում կադրերի խնդիրը, խնայելով ժամանակն ու ֆինանսական եկամուտները։ Իհարկե, այս ամենն իրագործելու համար անհրաժեշտ կլինի կայուն ինտերնետ կապ ապահովել տեղերում, ինչում էլ գործող օպերատորի ու իշխանությունների հետ ձգտում են փոխհամաձայնեցման գալ ՏՀՏ ոլորտի լիդերները։