Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԸ

4.jpgԱպրիլի 5-ին  ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը հրավիրեց մամուլի ասուլիս։ Լրագրողների  հետ  հանդիպման առիթը գործադիրի  ղեկավարի՝  վերջերս Լիբանանի  Հանրապետություն, ինչպես և Կիպրոս, Շվեյցարիա  և Ֆրանսիա    կատարած  այցի  արդյունքների  ներկայացումն էր,  չնայած բանախոսը հոժարակամ  պատասխանեց  լրագրողներին մտահոգող մյուս  հարցերին ևս։ 
Բարձրացված  հարցերի  շրջանակը  լայն էր. հետաքրքիր էին ինչպես  վարչապետի տպավորություններն   ու  ի շահ պետության ձեռք բերած  պայմանավորվածությունները   Լիբանանում, այնպես էլ  երկրի սոցիալ-տնտեսական  խնդիրների լուծման ուղղությամբ  ԼՂՀ  իշխանությունների  ձեռնարկած  քայլերը։ 
Վարչապետն իրազեկեց, որ Արցախում հաջողությամբ է  իրականացվում  ՙARI՚ ծրագիրը, որի միջոցով հատկապես  Քաշաթաղի  և Շահումյանի  շրջաններում  վերաբնակեցման  հետ կապված հարցերի  հսկայական մասը  լուծում է ստանում։ Ծրագիրը, հնարավոր է, մոտ ապագայում  կընդլայնվի, կընդգրկվեն  նոր  բաժնետերեր, ասել է  թե՝ կավելանան  ֆինանսական  հոսքերը, ինչը  վարկերի տեսքով կտրամադրվի  բնակիչներին։ 
Լրագրողների  հարցերի  մի զգալի մասն առնչվում էր  կառավարության  հարկային  քաղաքականությանը, Ստեփանակերտի  օդանավակայանի  գործարկման  վերջին՝ գարնանը թռիչքների  ապահովման վերաբերյալ  հայտարարություններին։ 
Ասուլիսը  բավականին հագեցած էր, հետաքրքիր  հարց ու պատասխաններով։ (Մանրամասները՝  թերթի առաջիկա  համարում)։ 
 
Սրբուհի ՎԱՆՅԱՆ