ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԼՈԿԻ ԲՅՈՒՋԵՆԵՐՆ ԱԺ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐՈՒՄ

 DSC_1924.jpgԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում լսվեցին կառավարության՝ տնտեսական բլոկի գերատեսչությունների բյուջեների տարեկան հաշվետվությունները։

Ներկայացվեցին ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների, քաղաքաշինության և  գյուղատնտեսության նախարարությունների, Արցախի ներդրումային և Գյուղի և  գյուղատնտեսության աջակցության հիմնադրամների, Քաղավիացիայի և Շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությունների, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և Հանրային ծառայություններն ու տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի կատարողականները։
Գյուղատնտեսությանը հատկացված է եղել 2 մլրդ 249 մլն 346 հազ. դրամ։ 2012-ին ոլորտն ապահովել է տնտեսության ՀՆԱ¬ի 14,3 %¬ը։ Նախարար Անդրանիկ Խաչատրյանը մանրամասն ներկայացրեց տարվա եկամուտներն ու ծախսերը։ Բյուջեի կատարողականը հաշվետու տարում կազմել է 92%։ Գյուղնախարարի իրազեկմամբ՝  գումարները ներդրվել են 12 ծրագրում, որոնք բոլորն էլ կատարվել են 90-ից  բարձր  տոկոսով։ Աշխատակազմի պահպանման համար նախատեսված 118 մլն¬ից ծախսվել է 104 մլն¬ը։ 
Քաղաքաշինության մասով կապիտալ ներդրումների պետպատվերը նախատեսված էր 11 մլրդ 863 մլն դրամ, տարեվերջի դրությամբ դրան ավելացվել է 1 մլրդ 954 մլն դրամ՝ կապված լրացուցիչ օբյեկտների շինարարության հետ։ Նշված գումարից պետբյուջե է վերադարձվել 2 մլրդ 210 մլն դրամը՝ տարբեր հարկատեսակների տեսքով։ Քաղաքաշինության նախարարին պատգամավորներն ուղղեցին հարցեր՝ կապված ոլորտում շինարարական օբյեկտների շահագործումից հետո աշխատավարձերի չվճարման դեպքերի, դրանց պատճառների ու լուծման ընթացքի վերաբերյալ։ Կարեն Շահրամանյանը նշեց, որ խնդիրներ եղել են. բոլոր պարտավորությունները կմարվեն մոտ ապագայում։ Իսկ որոշ խնդիրներ արդեն իսկ լուծված են լիազոր մարմնի կողմից, և վճարումներ չիրականացրած կազմակերպությունների ղեկավարները պատասխանատվության կենթարկվեն։
Արտադրական ենթակառուցվածքների նախարար Հակոբ Ղահրամանյանը նշեց, որ գերատեսչության պահպանման ծախսերը կազմել են 83 մլն 532 հազ. դրամ։ Բյուջեն կատարվել է 91,9 %¬ով։ Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունից գոհ են՝ բոլոր հայտերը  ժամանակին և ըստ բյուջետային դասակարգման ֆինանսավորելու համար։ Նախարարությունն իրականացրել է նաև տարբեր ծրագրեր, որոնց ընդհանուր գումարը 849 մլն. 477 հազ. դրամ էր։
Կադաստրի պետական կոմիտեի 2012թ. ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ հաշվետվության համաձայն՝ 2012թ. կառույցի համալիր զարգացման համար իրականացվել է 10 ծրագիր, որից 6-ը՝ ՙԳեոդեզիայի և քարտեզագրման՚ ՊՈԱԿ-ի, իսկ 4-ը՝ կադաստրի պետական կոմիտեի կողմից։ Առանձին ծրագրերով ներկայացվեցին հաշվետվություններ։ ՊՈԱԿ-ի բոլոր ծրագրերը կատարվել են 100 %¬ով։ Կոմիտեի ծրագրերի մի մասը թերակատարվել է։ Մոտ 30 մլն դրամ թերի հավաքագրումը, որ կատարվել է, կոմիտեի նախագահ Կառլեն Պետրոսյանը բացատրում է վերջին շրջանում կադաստրային սակագների կտրուկ իջեցմամբ։ Ընդհանուր առմամբ, համակարգի համար նախատեսված 330 մլն դրամ ծախսերից 298 մլն¬ը կատարվել է, ինչն ապահովել է մոտ 90 % կատարողական։
Շրջակա միջավայրի և բնական ռեսուսրների վարչության համակարգի անցյալ տարվա պետբյուջեն կազմում էր 335 մլն 668 հազ. դրամ։ Փաստացի ծախսերը կազմել են 294,8 մլն դրամ (88 % կատարողական)։
Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովը պետբյուջեից 349 մլն 75 հազ. դրամ է ստացել, որը նպատակաուղղել է օրենքով սահմանված իր լիազորությունների ու ծրագրերի կատարմանը։ Պահպանման 76 մլն 563 հազ. դրամ գումարից  ծախսվել է 72 մլն 734 հազ. դրամ, ինչն ապահովել է 95% կատարողական։ 
ԼՂՀ քաղավիացիան բաղկացած է 3 կառույցից՝ Քաղավիացիայի վարչություն, Ստեփանակերտի օդանավակայան և ավիանավիգացիոն ծառայություններ մատուցող ՙԱրցախ՚ ընկերություն։ Քաղավիացիայի բյուջեն կազմել է 274 մլն դրամ, որից ծախսվել է 238 մլն.  տնտեսվել է 14 %։ Տնտեսումը հիմնականում պայմանավորված է եղել օդանավակայանի չշահագործման պատճառով թափուր հաստիքների հետ։ Վարչությունը ֆինանսավորում էր ստացել նաև կառավարության պահուստային ֆոնդից՝ ստացված 170 մլն դրամը ծախսվել է գրեթե 100 %¬ով։
Արցախի ներդրումային հիմնադրամին որպես աջակցություն՝ բյուջեից հատկացվել է 2 մլրդ դրամ, որն ուղղվել է Հիմնադրամի ՓՄՁ աջակցության, հիփոթեքային վարկավորման և այլ ծրագրերի իրագործմանը։ 
Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամին տրվել էր 820 մլն դրամի հատկացում։ Բյուջեի կատարողականը կազմել է 100 %։