Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՏՐԱԿՏՈՐՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԽՄԲԱՔԱՆԱԿԸ ՆԵՐԿՐՎԵՑ ԱՐՑԱԽ

240314_ShushiGyuxHimnadram__Info.jpgԸնդամենը 2 շաբաթ առաջ էր, որ ԼՂՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Բախշիյանը ՀՀ ՓՄՁ Զարգացման ազգային կենտրոնի տնօրեն Վարազդատ Կարապետյանի հետ ստորագրեց բելառուսական արտադրության 40 տրակտորների առուվաճառքի պայմանագիր։
 Եվ ահա տրակտորների պահանջված խմբաքանակն Արցախում է՝ Հիմնադրամի պահեստային տնտեսության Շուշիի մասնաճյուղի տարածքում։ 
Աշոտ Բախշիյանի տեղեկացմամբ, ներկրված գյուղտեխնիկան հողօգտագործողներին լիզինգի և ուղղակի վաճառքի կարգով տրամադրելու առաջնահերթության հարցում հաշվի է առնվելու մեծ պահանջարկ ունեցող այդ տրակտորների առկայության հավասարաչափությունն ապահովելու սկզբունքը՝ ըստ շրջանների, ենթաշրջանների և համայնքների։ 
Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը նշված գյուղտեխնիկան ձեռք է բերել և հողօգտագործողներին է տրամադրվում շուկայականից անհամեմատ ցածր գներով՝ հինգ տարի մարման ժամկետով, 20 տոկոս կանխավճարով և տարեկան 6 տոկոս տոկոսադրույքով։ Տրակտորի արժեքը կազմում է մոտ 7,5 միլիոն դրամ։
Բելառուսական  մակնիշի այդ տրակտորների պահանջարկը հանրապետությունում շատ մեծ է. ներկա պահին Հիմնադրամում ավելի քան 70 հայտ կա գրանցված։ Հիմնադրամի տնօրենի հավաստմամբ, տրակտորների ներկրման գործընթացը կշարունակվի  այնքան ժամանակ, մինչև բավարարվի ողջ պահանջարկը։
Շուտով հանրապետություն կներկրվեն նաև տրակտորներին կից ագրեգատներն ու պահանջվող սարքավորումները։
 
Նելսոն ԱՎԱՆԵՍՅԱՆ