Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԳԱՐՆԱՆԱՑԱՆԻ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅՈՒՄՍ ԵՂԱՆԱԿՆ ԱՌԱՎԵԼ ՔԱՆ ՆՊԱՍՏԱՎՈՐ Է

 230401.jpgԳյուղատնտեսական տարվա ամենաեռուն շրջանն է:  Գարնանացան աշխատանքների ընթացքի շուրջ զրույցի հրավիրեցինք ԼՂՀ գյուղատնտեսության փոխնախարար Կարեն Աղաջանյանին:

-Պարոն Աղաջանյան, ինչպիսի՞ն է խոստանում լինել տարին։
- Ներկայումս իրականացվում են գարնանացան մշակաբույսերի ցանքսի և աշնանացան ցանքսերի խնամքի աշխատանքներ՝ սնուցման, մոլախոտերի դեմ պայքարի և ոռոգման ուղղությամբ:
Ընդհանուր առմամբ,  ընթացիկ գյուղատնտեսական տարվա  համար դեռևս վաղ է միանշանակ գնահատական տալը, միայն պետք է նշեմ, որ մարտ-ապրիլ ամիսներին տեղումները շատ սակավ էին, ինչի պատճառով հարթավայրային գոտու աշնանացան անջրդի ցանքսերից բերքը խիստ վտանգված է:
- Գարնանացանի ընթացքի մասին։ Ինչքա՞ն գումար է հատկացվել այդ նպատակով;
- Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 20 տոկոսով ավելի ցանքս է իրականացվել՝ ունենք արդեն ավելի քան 8000 հա գարնանացան մշակաբույսերի ցանքատարածքներ: 
  ԼՂՀ  ԳԳԱՀ կողմից գարնանացանի և գարնան դաշտային խնամքի աշխատանքները կազմակերպելու նպատակով հողագործության զարգացմանն ուղղված աջակցության ծրագրի շրջանակներում առաջին եռամսյակում հողօգտագործողներին փոխառության կարգով տրամադրվելէ մոտ 990 մլն դրամ  գումար: 
- Խնդիրների մասին. հողօգտագործողներն ունե՞ն բավարար սերմացու, վառելիք,  տեխնիկա:
- Հանրապետությունում առկա գարնանացանի աշխատանքների համար գյուղտեխնիկան և սարքավորումները, ըստ գնահատման, իրենց քանակով ու սարքինության մակարդակով բավարար են  խնամքի աշխատանքները ագրոկանոններին համապատասխան իրականացնելու համար: Գյուղատնտեսական տեխնիկայի պարկի թարմացումն իրականացվում է մշտապես: Գարնանային խնամքը կազմակերպելու նպատակով 2014 թվականին ԼՂՀ ԳԳԱՀ-ի կողմից պահեստավորվել և շարունակվում են հանրապետություն ներկրվել տարբեր մշակաբույսերի սերմեր, պարարտանյութեր և թունանյութեր: Ընթացիկ տարում ներկրվել են մոտ 55 տոննա եգիպտացորենի, 253 տոննա կարտոֆիլի, 6,6 կիլոգրամ տարբեր բանջարանոցային մշակաբույսերի սերմեր, ինչպես նաև` 18  տոննա տերևային սնուցիչներ, 5120 լիտր  տարբեր թունաքիմիկատներ:
 - Եղանակային պայմանները թո՞ւյլ են տալիս սահմանված ժամկետներում ավարտել աշխատանքները:
-Եղանակային ներկա պայմանները խոչընդոտ չեն հանդիսանում, գարնանացանի համար եղանակն առավել քան նպաստավոր է, և այսպիսի ընթացքի դեպքում հնարավոր կլինի սահմանված ժամկետներում ավարտել այն:
- Ամեն տարի խոսվում է գյուղատնտեսական աշխատանքներին ճիշտ նախապատրաստվելու անհրաժեշտության մասին։ Հատկապես նշվում էր, որ ժամանակին չեն կատարվում  սև  ցելի աշխատանքները։ Ինչպիսի՞ն է իրավիճակն այս տարի։
- Գյուղատնտեսական բոլոր տեսակի աշխատանքներում ժամկետն ունի կարևոր նշանակություն: Ժամկետից շուտ կամ ուշացածումով կատարվող աշխատանքներն էապես ազդում են վերջնական արդյունքի վրա: Սև ցելի նպատակը հողում խոնավության կուտակումն է և մոլախոտերից մաքրումը: Այս առումով հողօգտագործողներին միշտ խորհուրդ է տրվում սև ցելն սկսել աշնանից, սակայն ոչ բոլորն են հետևում մեր խորհուրդներին և տարբեր պատճառաբանումներով ուշացնում են  աշխատանքները: Նախարարության մասնագետների կողմից ստուգվել են կատարված աշխատանքները և ԼՂՀ շրջվարչակազմերի կողմից նախապես հայտավորված տարածքներից մոտ 385 հեկտար ճանաչվել է խոտան և հանվել ծրագրից:
- Հողօգտագործողների հետ աշխատանքը` խորհրդատվություններ, մեթոդաբանական օժանդակություն, ինչպե՞ս է ընթանում: 
- ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության  և ՙԲույսերի պաշտպանության ծառայություն՚ ՊՈԱԿ մասնագետների կողմից պարբերաբար սեմինար-խորհրդակցություններ են կազմակերպվում շրջաններում: Անցած տարեվերջին այդ սեմինարներում լուսաբանվել են աշնանացան մշակաբույսերի մշակության, հացահատիկային մշակաբույսերի վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի հարցերը: Մոտ օրերս նախատեսվում են նմանատիպ սեմինարներ`  նվիրված գարնանացան մշակաբույսերի մշակության, պտղատու այգիների և խաղողի վազի հիվանդությունների ու վնասատուների դեմ պայքարի կազմակերպմանը: Որպես մեթոդական օժանդակություն, առանձին տեղեկատվական թերթիկների ձևով, այս կամ այն մշակաբույսի մշակության կամ թունաքիմիկատի օգտագործման մասին նույնպես տեղեկություն ենք տրամադրում:
- Մեր բնակլիմայական պայմաններից դատելով, սելավներն ու կարկուտը դեռ առջևում են։ Ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում բերքը փրկելու համար։
- Թե ինչպիսին կլինի եղանակն առաջիկայում՝ սելավներ թե կարկուտներ, չենք կարող գուշակել: Շատ դեպքերում դեռևս անզոր ենք բնության արհավիրքներին դիմակայելու: Կարող եմ նշել, որ այսօրվա դրությամբ կարկուտից պաշտպանվելու մեր միակ միջոցը ՙԶենիթ՚ հակակարկտային կայանքներն են: Հուսանք, որ ընթացիկ տարում բնական աղետներ չեն լինի կամ դրանց հասցրած վնասը կլինի աննշան:
- Բազմիցս խոսվել է այն մասին, որ ապահովագրությունը լուրջ դրական զարգացում կարող է ապահովել ագրարային ոլորտում։ Միևնույն ժամանակ, ռիսկային գործոնը թույլ չի տալիս անցնել նման համակարգի։ Այնուամենայնիվ, որքան տեղյակ եմ, փորձնական ինչ-որ ծրագիր է ներդրվել։ Ի՞նչ արդյունքներ կան։
- Բուսաբուծության  ոլորտում ապահովագրական համակարգ չի գործում ինչպես մեզ մոտ, այնպես էլ ՀՀ-ում: Բացի շատ ռիսկային լինելուց, ոլորտը նաև շատ մասնատված է, տնտեսավարող սուբյեկտների թիվը հասնում է մի քանի հազարի՝ ԼՂՀ-ում, և մի քանի հարյուր հազարի՝ ՀՀ-ում, ինչը նույնպես խոչընդոտ է համակարգի ներդրման համար: Ապահովագրական համակարգ վերջերս ներդրվել է անասնաբուծության ոլորտում` ՙՏոհմային կայան՚ ՓԲԸ-ում` մեկ տարով` տոհմային անասունների ապահովագրման համար: Նշենք նաև, որ ապահովագրողներն առայժմ նախընտրում են գործ ունենալ կայացած, խոշոր տնտեսավարողների հետ, որոնց պարագայում ռիսկի գործոնը հասնում է նվազագույնի:
 
Սրբուհի ՎԱՆՅԱՆ