[ARM]     [RUS]     [ENG]

ԲԵՐՔԱՀԱՎԱՔԸ՝ ՀՈՒՆԻՍԻ 23¬Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ

2013թ. աշնանն ու 2014 թ. գարնանը Քաշաթաղի շրջանում ընդհանուր կատարվել է 17448հա հացահատիկի ցանքս, այդ թվում ցորեն՝ 6150հա, գարի՝ 10139հա, հաճար՝ 1224հա: Մայիսի կեսերից շրջանի հարավային թևի համայնքներում սկսվել է բերքահավաքը:
Ըստ բերքահավաքը ժամանակին և անկորուստ իրականացնելու համար ստեղծված շտաբի և շրջվարչակազմի աշխատակազմի գյուղվարչության տեղեկանքների՝ հունիսի 23-ի դրությամբ 17 համայնքներում և պետական պահուստային ֆոնդի հողատարածքներում ընդհանուր հնձվել է.  ցորեն՝ 791հա, գարի՝ 2914հա: Ստացվել է 7959ց ցորեն(10ց/հա) և 22224ց գարի(7,6ցհա), ընդհանուր՝ 30183ց: Միջին բերքատվությունը կազմել է 8,1ց/հա: Ցորեն ամենաշատը՝ 850հա աշնանացան և 150հա գարնանացան, մշակում են Կովսականի քաղաքային համայնքի հողատարածքներում: 
Հնձվել է 250հա, ստացվել է 2280ց բերք(9,12ց/հա միջին բերքատվություն): 150հա աշնանացան գարին ամբողջությամբ հնձվել է, ստացվել է 1200ց բերք (8ց/հա): Հարավային թևում գարու աշնանացան և գարնանացան կատարել են 27 համայնքում: Ամենաշատ գարի ցանել են Արծվաշենում. աշնանացան՝ 450հա, գարնանացան՝ 100հա: Հնձվել է 296հա, ստացվել է 1580ց բերք(5,34ց/հա բերքատվություն): 500հա աշնանացան և 40հա գարնանացան կատարվել է Իշխանաձորի հողատարածքներում: Հնձվել է 332հա, ստացվել է 3023ց բերք (9,11ց/հա): Ընդհանուր՝ 165 հեկտարից հնձվել է 20հա, ստացվել է 280ց բերք: 
Երկրորդ տեղում Միջնավանի քաղաքային համայնքն է: 250հա աշնանացան և 60հա գարնանացանից հնձվել է 82հա, ստացվել է 820ց բերք (10ց/հա): Պետական պահուստային ֆոնդի հողատարածքներում աշնանացան է կատարվել.  ցորեն՝ 1719հա, գարի՝ 3098հա, գարնանացան գարի՝ 1386հա: Հնձվել է 263հա ցորեն, ստացվել է 2281ց բերք (8,67ց/հա), գարի՝ 1464հա, ստացվել է 10100ց բերք (6,9ց/հա): Հունձը շարունակվում է: Այս պահին դաշտերում աշխատում Է  63 կոմբայն: 
Անվտանգության  նկատառումներով, հատկապես հրդեհներից խուսափելու համար, արվում են անհրաժեշտ միջոցառումները, գործում է շտաբը: Ըստ շտաբի պետ, շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանի տեղեկատվության՝ շրջանում մոտ 1000հա հացահատիկի արտ կարկտահարությունից, երաշտից և այլ պատճառներով վնասվել է: Նշված տարածքները կամ չեն հնձվելու, կամ էլ, հնձվելու  դեպքում՝  բերքատվությունը շատ ցածր է լինելու: