[ARM]     [RUS]     [ENG]

ԾԱՌԱՏՈՒՆԿ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ

andranik.jpgԼՂՀ գյուղատնտեսության նախարարության և Շուշիի շրջվարչակազմի նախաձեռնությամբ օրերս  կատարվեց ծառատունկ, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Այն իրականացվեց ՙԿյանքի ճանապարհի՚ Շուշի¬Բերձոր  հատվածում։ 
Տնկվեց, ընդհանուր առմամբ, պտղատու 200 ծառ(160 խնձորենի և 40 տանձենի)։ Ծառատունկին իրենց մասնակցությունն էին բերել Գյուղնախարարության և Շուշիի շրջվարչակազմի աշխատակիցները։ 
ՙԱյս օրերին աշխարհի բոլոր հայաշատ վայրերում, Հայաստանի Հանրապետությունում և Արցախում անց են կացվում  բազմաթիվ միջոցառումներ,  որոնց շարքում և՝ այսօրվա ծառատունկը։ Դրանց  նպատակն է վառ պահել մեր մեջ ոչ միայն անմեղ զոհերի հիշատակը, այլ նաև պայքարի ոգին։ Այն պայքարի, որը մեզ կբերի քաղաքակիրթ աշխարհի կողմից Ցեղասպանության ճանաչմանը։ Այո, հիշում ենք ու պահանջում։   
  Ու նաև՝  տա Աստված, որ այս ծառերի վերընձյուղմանը հաջորդի պատմական արդարության վերականգնումը՚,- ծառատունկի ավարտին նշեց գյուղնախարար Անդրանիկ Խաչատրյանը։
 
Կարեն ՄԻՐԶՈՅԱՆ