[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Չորեքշաբթի, 14 Նոյեմբերի 2012

Արցախի և Ուրուգվայի խորհրդարանականների հանդիպումը ԼՂՀ Ազգային ժողովում

  Նոյեմբերի 14-ին ԼՂՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում  տեղի ունեցավ արցախցի խորհրդարանականների հանդիպումը  ճանաչողական այցով Արցախ ժամանած Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օռիկոյի և նրա գլխավորած պատվիրակության անդամների հետ։

Հանդիպմանը ներկա էին նաև ԼՂՀ կառավարության անդամներ, գերագույն դատարանի նախագահը, մարդու իրավունքների պաշտպանը, պետական և հանրային կառավարման այլ կառույցների  ներկայացուցիչներ, ԱԺ աշխատակազմի անդամներ, լրագրողներ։

Հանդիպում ԼՂՀ Ազգային ժողովում

Նոյեմբերի 14-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է նախօրդ օրը երեկոյան ճանաչողական այցով Արցախ ժամանած Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օռիկոյին և նրա գլխավորած պատվիրակությանը։

Նախագահ Բակո Սահակյանը ստորագել է հրամանագիր

 Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 13-ին ստորագել է հրամանագիր Արա Վանյանին եւ Սեդա Վանյանին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամներ նշանակելու մասին, ովքեր հաղթող են ճանաչվել Խորհրդի թափուր տեղերի համալրման համար անցկացված մրցույթներում:

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ

 Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 13-ին ընդունել է Ուրուգվայի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի պատվիրակությանը` կառույցի ղեկավար Խորխե Օրիկոյի գլխավորությամբ:

Subscribe to this RSS feed