[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Երեքշաբթի, 14 Փետրվարի 2012

Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 13-ին այցելել է Հունաստանի Հայոց ազգային առաջնորդարան

 Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 13-ին այցելել է Հունաստանի Հայոց ազգային առաջնորդարան, որտեղ հանդիպել է հունահայոց թեմի առաջնորդ Խորեն եպիսկոպոս Տողրամաջյանի հետ:

ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ՀՐԱՄԱՆԱԳԻՐ

  Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր Վալերի Աթաջանյանին ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհրդի անդամ (լիազորությունների ժամկետը` 6 տարի) նշանակելու մասին: 

Հանդիպում ԼՂՀ ԱԳՆ-ում

 Փետրվարի 13-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանը ընդունել է Սլովակիայի Հանրապետության կրթական և ձեռնարկչատիրական ներկայացուցիչների պատվիրակությանը` Սլովակիայի Ազգային Խորհրդի առաջին նախագահ` Ֆրանտիշեկ Միկլոշկոյի  գլխավորությամբ:

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ

Փետրվարի 13-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի առաջին նախագահ Ֆրանտիշեկ Միկլոշկոյին և նրա հետ ճանաչողական այցով Արցախ ժամանած` Միջին Եվրոպայի համալսարանի ռեկտոր Հեյդե Շվարցովային, ՙՎահոստավ՚ ֆիրմայի նախագահ Յան Կատոին և  ՙԽեմոլակ՚ գործարանի նախագահ Ռոման Շուստեկին: Խմբին ուղեկցում  է Սլովակիայի հայ համայնքի և  Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը:  

ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ ՔԻՉ ՉԵՆ, ԲԱՅՑ ԻՆՔՆԱՀԱՆԳՍՏԱՆԱԼՆ ԷԼ ՃԻՇՏ ՉԷ

altՎարչապետ Արա Հարությունյանը մասնակցել է  Ասկերանի շրջանի Սառնաղբյուր, Վարդաձոր եւ Նախիջեւանիկ համայնքների` օրերս կայացած հաշվետու ժողովներին: Հարեւանությամբ գտնվող երեք համայնքներում առկա խնդիրները գրեթե նույնն են: Հանդիպման ընթացքում նաեւ դրանց կարգավորման հեռանկարների մասին է խոսվել:

ՍԼՈՎԱԿԻԱՅԻ ՄԻՋԻՆ ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ

altԵվրոպայի հայկական միությունների համաժողովի (նախագահ` Աշոտ Գրիգորյան)  նախաձեռնությամբ երկօրյա այցով Արցախում էր գտնվում Սլովակիայի պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված էին Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի առաջին նախագահ (նախկին) Ֆրանտիշեկ Միկլոշկոն, Սկալիցա քաղաքի Միջին Եվրոպայի  համալսարանի ռեկտոր Հեյդե Շվարցովան, գործարարներ: Այցի շրջանակներում պատվիրակությունը եղավ Արցախի պետական համալսարանում` համագործակցություն ծավալելու առաջարկությամբ: 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՆ ԱԴՐԲԵՋԱՆ ՀԱՐԵՎԱՆ Է, ԱՅԼ ՈՉ ԹՇՆԱՄԻԻ ՀԱՄԱՐ

Ադրբեջանում պետք է հասկանան, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը թշնամի չէ, այլ` հարևան, որ ղարաբաղցիներն իրենց տունը` Լեռնային Ղարաբաղն արժանավայել և ազատ կյանքի համար շենացնում, կարգի են բերում ոչ ինչ¬որ մեկի հաշվին և ի վնաս ինչ¬որ մեկի: Բաքվի վարչակարգը պետք է ընդունի  Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի խաղաղ գոյակցության ու բարգավաճման հայեցակարգը, ինչը պայմաններ կստեղծի դեպի ազատություն, ժողովրդավարություն և համընդհանուր բարեկեցություն Ադրբեջանի առաջշարժման համար: Միայն այդպես գործելով կարելի կլինի կրճատել ադրբեջանա¬ղարաբաղյան հակամարտության երկու կողմերի միջև ներկայում գոյություն ունեցող հեռավորությունը:

ԱՎԵԼԻ ՄԵԾ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ԵՎ ՆՎԻՐՎԱԾՈՒԹՅԱՄԲ ՀԵՏԱՄՈՒՏ ԼԻՆԵՆՔ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՄԱՆԸ

Այս հոդվածը նվիրված է որոշ հայերի պարտվողական մոտեցմանը, ում բացասական հայացքները ևս մեկ անգամ արտացոլվեցին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող ֆրանսիական օրինագծի վերաբերյալ վերջին նորություններում:

ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ ՎՍՏԱՀԵՑՆՈՒՄ ԵՆ. ԻՐԱՎԻՃԱԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է

altՎարակիչ հիվանդությունների համեմատական պատկերը հանրապետությունում
ԼՂՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության տվյալներով` 2010-2011 թթ.  հանրապետությունում վարակիչ հիվանդությունների համաճարակաբանական իրավիճակը լարված չէր: Դիտարկման արդյունքներով չեն գրանցվել պարատիֆեր, կատաղություն, մալարիա, լեպտոսպիրոզ, սիբիրյան խոց հիվանդությունները:
Subscribe to this RSS feed