[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Հինգշաբթի, 16 Փետրվարի 2012

ՙԱՐՑԱԽԷՆԵՐԳՈ՚. ԽՆԴԻՐՆԵՐ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ

altՀանրապետության էներգետիկ անկախությունն ապահովելու, էներգապահանջարկը տեղական ռեսուրսներով բավարարելու նկատառումներով ԼՂՀ կառավարությունը վերջին տարիներին ակտիվ ներդրումային քաղաքականություն է իրականացնում էներգետիկայի բնագավառում: Ինչպես հայտնի է, ոլորտը հայտարարվել է գերակա ուղղություն և խոստանում է դառնալ տնտեսության զարգացման կառևոր նախադրյալներից մեկը: ՙ

ԵՎՐՈՊԱՆ ԱՌԵՐԵՍՎՈՒՄ Է ԹՈՒՐՔԻ ՀՈԳԵԿԵՐՏՎԱԾՔԻ ՀԵՏ

Հեռակա դասընթացներ Թուրքիայի իշխանությունների համար
1453 թվականին, երբ  թուրք-օղուզական բարբարոս ցեղի կճղակների տակ տրորվում էին բյուզանդական մշակութային արժեքները, և թուրք սուլթան Մուհամմեդ Երկրորդն իր տիրապետությունն էր հաստատում Հարավ-Արևելյան Եվրոպայի մի շարք երկրների վրա, Եվրոպան չկարողացավ հակազդել` ինչպես հարկն է:Չկարողացավ, որովհետև թույլ էր ու մասնատված:Կոստանդնուպոլսի գրավումը Թուրքիայի պատմության մեջ այն բեկումնային ժամանակաշրջանն  էր,  որից սկիզբ առան այդ կիսավայրենի ցեղի վերելքը, հզորացումը, ընդհուպ մինչև համաշխարհային քաղաքական գործընթացներում նրա ներգրավվածությունը: 

ԲՐԱՅԶԱՆ ԽՈՍՏՈՎԱՆՈՒՄ Է ԻՐ ՍԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆԴԵՊ

Իմ կանխատեսումը, որ Մեթյու Բրայզան կհեռանա Պետական դեպարտամենտից և կզբաղվի լոբբիստական գործունեությամբ, ճիշտ դուրս եկավ: Ադրբեջանում իր կարճատև դիվանագիտական առաքելությունը կիսավարտ թողնելով` Բրայզան անցյալ շաբաթ թուրքական ՙHurriyet՚ թերթի հետ զրույցում հայտարարել է, որ ինքը զբաղվելու է ՙֆիզիկական անձանց, կառավարությանը և մասնավոր ընկերություններին խոշոր ներդրումային ծրագրերի մասին խորհրդատվություն տրամադրելով՚: 

ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՒՅՆՊԵՍ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ Է, ԱՅՆ ԷԼ` ՄԱՐՏՆՉՈՂ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

altԽորհրդածություններ մի գրքի  շուրջ
Ընթերցողի սեղանին է պրոֆեսոր Արպատ Ավանեսյանի հերթական` ՙԱրցախի գիտակրթական համակարգ. կայացման ընթացք, զարգացման միտումներ՚ վերտառությամբ փաստավավերագրական աշխատությունը: Այն ընդգրկում է թեմայի հետ սերտորեն առնչվող հիմնական և օժանդակ բազմաթիվ նյութեր, որոնք հեղինակը հավաքել է չինական տոկունությամբ և դրանց հիման վրա ամենայն բարեխղճությամբ ամբողջացրել Արցախում ձևավորված գիտակրթական համակարգի ստեղծման, կայացման և զարգացման ողջ պատմությունը: 

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԸՆՏԱՆԻՔՆԵՐՈՒՄ ԻՇԽՈՂԸ ԼԻՆԻ ՍԵՐԸ, ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ

Տոնակատարություն Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում
altՏեառնընդառաջը  հայ եկեղեցու անշարժ տոներից մեկն է և կատարվում է Հիսուս Քրիստոսի Սբ. Ծննդյան և Աստվածհայտնության տոնից քառասուն օր հետո, փետրվարի 14-ին:

ԻՐԵՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ԲԱՐՁՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ

 Մեծ է ճանապարհային պարեկային ոստիկանության դերը տրանսպորտային միջոցների և հետիոտնի  անվտանգ երթևեկության գործում: Մեր քաղաքում գործում են մեկ տասնյակից ավելի դպրոցներ, որտեղ սովորում են հազարավոր երեխաներ և որոնք վաղ առավոտյան շտապում են դասի: Շատ եմ հետևել, թե ինչպես են իրենց ծառայողական պարտականությունը կատարում ոստիկանության աշխատակիցները: 

ՈՒՇՈՒ ՄԱՐԶԱՁԵՎԻ ՀՀ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Փետրվարի 11-12-ին   Գյումրի քաղաքում անց է կացվել Հայաստանի պատանիների, երիտասարդների և մեծահասակների  առաջնություն ուշու մարզաձևից, որին մասնակցել են նաև ԼՂՀ մարզիկներըª մարզիչ Սայաթ Բաղդասարյանի գլխավորությամբ:
Subscribe to this RSS feed