[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Երկուշաբթի, 15 Ապրիլի 2013

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Շնորհավորական ուղերձը Ոստիկանության օրվա առթիվ

            Bako.jpg Ոստիկանության հարգելի աշխատակիցներ եւ վետերաններ,

Ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Ոստիկանության օրվա առթիվ, տոն, որը եւս մեկ առիթ է՝ արժեւորելու անցած ուղին, անդրադառնալու կատարված աշխատանքներին ու հետագա անելիքներին:

ՇԱԲԱԹՕՐՅԱԿԻՆ ՊԵՏՔ Է ՄԱՍՆԱԿՑԵՆ ԲՈԼՈՐ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՑԻՆԵՐԸ

Քաղաքապետը հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն
Ապրիլի 20-ին քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի որոշմամբ Ստեփանակերտում անցկկացվի համաքաղաքային շաբաթօրյակ: Այդ նպատակով ստեղծվել է շտաբ՝ Ս.Գրիգորյանի գլխավորությամբ:
Ապրիլի 11-ին Մշակույթի և երիտասարդության պալատի մեծ դահլիճում Ս. Գրիգորյանը հրավիրեց աշխատանքային խորհրդակցություն՝ կապված շաբաթօրյակի կազմակերպման հետ:

ՏՔՆԱՋԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊՏՈՒՂՆԵՐԸ

DSC_9432.jpgԻնչպես արդեն տեղեկացրել ենք, փետրվարի  23-ից մարտի 14-ը անցկացվեց  ԼՂՀ դպրոցականների 2012-2013 ուստարվա առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլը, որի արդյունքներն օպերատիվ կերպով  տեղադրվեցին  նախարարության  կայքում: Իսկ ապրիլի 11-ին նախարարությունում տեղի ունեցավ պարգևատրման արարողություն: Կրթության և գիտության վարչության պետ Ռայա Մուսայելյանի կողմից նախ  արդյունքների վերլուծություն կատարվեց:

ԱՐՎԵՍՏԻ ԱՆԱՆՑ ՀՄԱՅՔՈՎ

33.jpgՆինա ՀՈՎՍԵՓՅԱՆ-100
Լրացավ ժողովրդական արտիստուհի, Ստեփանակերտի  պետական դրամատիկական թատրոնի  հիմնադիր  կազմի դերասանուհի Նինա  Հովսեփյանի  ծննդյան 100¬ամյակը՝ բեմական  հազվագյուտ հմայքով օժտված մի արվեստագետի, ում լուսավոր  կերպարը, կեցվածքն ու հայացքը, դրամատիզմով լի հաճելի ձայնի ելևէջները մինչ օրս էլ  հիշում է  երախտապարտ հանդիսատեսը։ Ասել է թե՝ նա իր  արվեստի անանց հմայքով կարողացել է  ժամանակի  քննությունը բռնել և գրավել  իր մնայուն տեղը մեր թատրոնի  պատմության մեջ։ 

ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԳԱԼԻՔ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ

  Հայկական լեռնաշխարհն աշխարհին հայտնի է իր մեծաթիվ մշակութային արժեքներով: Երկրագնդի ցանկացած անկյունում լսելով հայկական երաժշտություն, նախևառաջ, պատկերացնում են Կոմիտաս, Սայաթ-Նովա, Մակար Եկմալյան, ապա նաև՝  քամանչա, դուդուկ, թառ... Այս արժեքներով են մեզ սնել մեր նախահայրերը, որպեսզի այն մենք` ներկայիս սերնդի ներկայացուցիչներս, փայփայենք ու փոխանցենք գալիք սերնդին: 

ԳՏՆԵԼ ՏԱՂԱՆԴԻ ԲԱՆԱԼԻՆ

DSC_9510.jpgՎարպետության դասընթացներ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում  
Արդեն երրորդ տարին է, ինչ ՙՏնջրե՚ երաժշտական մրցույթ-փառատոնի շրջանակներում ԼՂՀ մշակույթի և երիտասարդդության հարցերի նախարարությունը Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում անց է կացնում վարպետության դասընթացներ մայրաքաղաքում գործող երաժշտական, արվեստի դպրոցների, երաժշտական քոլեջի և նրան կից վարժարանի դաշնամուրի և վոկալի բաժինների շնորհալի աշակերտների, ուսանողների համար: 
Subscribe to this RSS feed