Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_users, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՄԻՆՉԵՎ Ե՞ՐԲ...

Արդեն մի քանի տարի է՝ ՙԱրցախկապ՚-ը քիթը խոթել է ռուսական երեք  հեռուստաալիքների  (ՙԱռաջին ալիք՚, ՙՌոսիա-1՚ և ՙՆՏՎ՚) եթերները և փող  աշխատելու մոլուցքով տարված՝ խաղում է հեռուստադիտողների նյարդերի հետ։

Մարդիկ ճարահատյալ համակերպվել են այդ անօրինությանը, հուսալով, որ ՙԱրցախկապ՚-ը գոնե կբավարարվի ռուսական հեռուստաալիքների գովազդային ընդմիջումներն օգտագործելով։ 

Սակայն ՙԱրցախկապն՚ ավելի հեռուն է գնացել` ներխուժելով անգամ  ուղիղ եթերներ, մյուս հաղորդումներ, անգամ կինոնկարներ` իր վազող տողերով ծածկելով որպես տիտրեր գրվող տողերը, անունները, կոչումները և այլն։ Ինչպես ասում են՝ ախորժակն ուտելիս է բացվում։ 

Ցավալիորեն զարմացնում է մեր իրավապահ մարմինների կեցվածքն այս հարցում։ Նրանք ի՞նչ է, մոսկովյան հեռուստաալիքների հաղորդումները չե՞ն դիտում, նրանց չե՞ն վրդովեցնում ՙԱրցախկապ՚-ի անկապ միջամտություններն այդ հաղորդումներին։ Եթե գողին և այլ  հանցագործին կարելի է դատել և բանտ նստեցնել, ապա ինչո՞ւ տասնյակ-հազարավոր  հեռուստադիտողների իրավունքները ոտնահարող ՙԱրցախկապ՚-ի պատասխանատուներին չի կարելի  պատժել։ Ի՞նչ է, նրանք օրենքից և օրինականությունից վե՞ր են  կանգնած։ 

Իսկ Մարդու իրավունքների պաշտպանն ինչո՞ւ չի նկատում հեռուստադիտողների իրավունքների ոտնահարումը։ 

Ուզում ես նաև հարցնել` Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը հատուկ թույլտվություն շնորհե՞լ  է ՙԱրցախկապ՚-ին, որպեսզի  նա անհարկի ներխուժի ռուսաստանյան հեռուստաալիքների ուղիղ եթերներ և մյուս հաղորդումներ։ Այս հանձնաժողովականներն է՞լ չեն նկատում ՙԱրցախկապ՚-ի անօրեն քայլերը։ Զարմանալի է։ 

Շատ չեմ երկարեցնում։ ՙԱրցախկապ՚-ը, փոխանակ մտածի հեռարձակումների որակի բարձրացման մասին, ուշադրությունը սևեռել է  գովազդներով փող աշխատելու վրա` հարուցելով հեռուստադիտողների  վրդովմունքը։ 

Մի խոսքով՝ ՙԱրցախկապ՚-ի այս պահվածքը, որ եթերահենություն կամ եթերային ավազակություն է որակվում (ռուսներն ասում են՝ ՙֆՒՌՐվՏպ տՌՐՈՑրՑՉՏ՚), դուրս է մնացել պատկան մարմինների ուշադրությունից։ 

Մինչև ե՞րբ պետք է ոտնահարվեն  հեռուստադիտողների  իրավունքները։ 

 

Հեռուստադիտողների 

խնդրանքով՝ 

Սերգեյ ԳՐԻԳՈՐՅԱՆ