Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_users, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

Վլադիմիր ԿԱԶԻՄԻՐՈՎ. ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՒՆ ԱՎԵԼԻ ԶԳՈՒՇԱՎՈՐ ԷՐ

Միայն ուժի վրա հենվելուց լիարժեք հրաժարումը կարող է բացառել ռազմական արկածախնդրությունը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ռուսաստանցի համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը։

 - Տեւական ժամանակ հայկական կողմը հայտարարում է ադրբեջանական զինված ուժերի կուտակումների մասին։ Ձեր կարծիքով՝ կարո՞ղ է խոսք լինել 2016 թվականի արկածախնդրության փորձի մասին։

- Առայժմ չի կարելի բացառել այս կամ այն տեսքով եւ մասշտաբով նման արկածախնդրության կրկնությունը։ Միայն ուժի վրա հենվելուց լիարժեք հրաժարումը կարող է բացառել նման արկածախնդրությունը, բայց ինչ-որ մեկը պատրաստ չէ դրան։

- Նախիջեւանյան ուղղությունը, որը երկար տարիներ ամենահանգիստն էր, որոշ ժամանակ է՝ այդպիսին չէ։ Կարո՞ղ է, արդյոք, Բաքուն այդ ուղղությունը որպես պլացդարմ օգտագործել, թե՞ խոսքն ավելի շատ վախեցնելու փորձերի մասին է։

- Ե՜վ մեկը, ե՜ւ մյուսն ակնհայտորեն տարբերվում են Հեյդար Ալիեւի մոտեցումներից (ե՜ւ Նախիջեւանում, ե՜ւ Բաքվում). այն ժամանակ նա ավելի զգուշավոր էր։ Նախիջեւանից նա նույնիսկ կապ էր պահում Երեւանի հետ՝ սահմանին ավելի  հանգիստ իրավիճակ ապահովելու համար։ Շատ լավ եմ հիշում 1992 թվականի հուլիսի վերջին այնտեղ մեր զրույցը եւ նրա մարգարեական հայտարարությունը ազգայնական ճակատի ռեժիմի եւ քաղաքականության մասին։

- Ադրբեջանը համառորեն հրաժարվում է իրականացնել Կասպրշիկի  խմբի ընդլայնման եւ հետաքննության մեխանիզմների ներդրման հարցով պայմանավորվածությունները։ Ձեր կարծիքով՝ դա չի՞ վարկաբեկում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը։

- Սա հեղինակազրկում է ոչ թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, այլ այն կողմին, որին անկախություն ձեռք բերելուց հետո քառորդ դարը չբավականացրեց  պետությանը միջազգային պայմանագրեր կնքելուն ունակ դարձնել։

- Վերջերս ակտիվացել են  տարածքային փոխզիջումների մասին խոսակցությունները։ Ձեր կարծիքով, սա հնարավո՞ր է հայկական կողմերի համար, եւ ինչ ձեւով։

- ՙՏարածքային փոխզիջումներ՚  տերմինը  հստակություն չունի։ Շատ բան կախված է նրանից, թե որ տարածքների մասին է խոսը։ Տարբեր տարածքներում՝ գրեթե ողջ Լեռնային Ղարաբաղում, Ադրբեջանի մի քանի հարեւան շրջաններում եւ Հայաստանի մի քանի սահմանային շրջաններում պատերազմ եւ ռազմական գործողություններ են կատարվել։ Ռազմական գործողությունների արդյունքներով դրանց վերահսկողությունը հակամարտության կողմերը տարբեր կերպ են պատկերացնում։ Լիովին հասկանալի է, որ երեք կողմերը յուրովի են տեսնում տարբեր շրջանների ճակատագիրը եւ միշտ չէ, որ դրանք դիտարկում են նախկին պետական եւ վարչական սահմաններով։

Սահմանները տեսականորեն եւ սխքոլաստիկորեն անձեռնմխելի են. սա իդեալական տարբերակում։ Իսկ պատերազմի դեպքում հազվադեպ է լինում, որ պատերազմը չազդի այս կամ այն տարածքների ճակատագրի վրա։

Սա հակամարտության կողմերի միջեւ խելամիտ եւ իրական բանակցությունների առարկա է։ Կշեշտեմ միայն, որ այս բանակցությունները ավելի արդյունավետ եւ ավելի արագ վերջնական արդյունք կտային, եթե կողմերը հակամարտության լուծման հարցում  վճռականորեն հրաժարվեին ուժի կիրառումից։ Դրա համար դժվար չէ նաեւ միջազգային երաշխիքներ ձեռք բերել։ Իսկ հակառակ դեպքում, պետք չէ զարմանալ, որ 1994-ին հրադադարից հետո բանակցությունները կշարունակվեն քառորդ դարից ավել։