[ARM]     [RUS]     [ENG]

ՆՈՐ ՎԱՐԱԿՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՄԵՄԱՏԱԲԱՐ ԿԱՅՈՒՆ Է

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ

Վի­ճա­կագ­րա­կան տվյալ­նե­րով՝ COVID-19 վա­րա­կով պայ­մա­նա­վոր­ված ի­րա­վի­ճակն ՀՀ-ում և ԱՀ-ում հա­մե­մա­տա­բար կա­յուն է։ Վեր­ջին շա­բաթ­վա տվյալ­նե­րով ՀՀ-ում մի­ջի­նում օ­րա­կան գրանց­վել է նոր կո­րո­նա­վի­րու­սի 100-ից մինչև 410 դեպք։

Մա­յի­սի 14-ի դրու­թյամբ Հա­յաս­տա­նում հաս­տատ­վել է կո­րո­նա­վի­րու­սա­յին հի­վան­դու­թյան 230 նոր և ընդ­հա­նուր 220447 դեպք։ Ա­պա­քին­վել է 207464 հի­վանդ, իսկ մահ­վան ել­քե­րի ա­ռու­մով գրանց­վել է 4301 դեպք: ՀՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան տվյալ­նե­րով՝ վա­րա­կի հայտ­նա­բեր­ման նպա­տա­կով ընդ­հա­նուր առ­մամբ կա­տար­վել է 1030335 թես­տա­վո­րում, իսկ վեր­ջին օ­րը՝ 3361։ Մա­յի­սի 14-ի դրու­թյամբ ա­ռող­ջա­ցել է 712, մա­հա­ցել՝ 10 մարդ: Նա­խորդ օրն ար­ձա­նագր­վել է մահ­վան 5 դեպք, երբ վեր­ջին­ներս ու­նե­ցել են կո­րո­նա­վի­րու­սա­յին վա­րակ, սա­կայն մա­հը վրա է հա­սել այլ հի­վան­դու­թյան պատ­ճա­ռով։ Այդ­պի­սի դեպ­քե­րի ընդ­հա­նուր թի­վը 1055 է: Ներ­կա­յումս փաս­տա­ցի բուժ­վում է 7627 հի­վանդ:
Ար­ցա­խում վեր­ջին շա­բաթ­վա ըն­թաց­քում մի­ջի­նում օ­րա­կան գրանց­վել է COVID-19-ի 3-13 նոր դեպք։
Մա­յի­սի 13-ին կա­տա­րած 50 թես­տա­վոր­ման ար­դյուն­քում Ար­ցա­խում հաս­տատ­վել է կո­րո­նա­վի­րու­սա­յին հի­վան­դու­թյան 4 նոր դեպք: Վա­րա­կա­կիր­նե­րը նախ­կի­նում հաս­տատ­ված վա­րա­կա­կիր­նե­րի շփ­ման շր­ջա­նա­կից են: Ստա­ցիո­նար բու­ժում է ստա­նում 30 վա­րա­կա­կիր, իսկ թեթև ախ­տան­շան­ներ ու­նե­ցող հի­վանդ­ներն ամ­բու­լա­տոր բու­ժում են ստա­նում տնա­յին պայ­ման­նե­րում: Ընդ­հա­նուր առ­մամբ՝ COVID-19 վա­րա­կի հայտ­նա­բեր­ման նպա­տա­կով Ար­ցա­խում կա­տար­վել է 24 626 թես­տա­վո­րում. ար­դյուն­քում հաս­տատ­վել 2726 դեպք: Իսկ 2021թ. ըն­թաց­քում կո­րո­նա­վի­րու­սի բա­ցա­հայտ­ման 7174 լա­բո­րա­տոր հե­տա­զո­տու­թյուն­նե­րի ար­դյուն­քում ար­ձա­նագր­վել է 842 դեպք։
ՀՀ-ում և ԱՀ-ում կո­րո­նա­վի­րու­սա­յին հի­վան­դու­թյամբ պայ­մա­նա­վոր­ված հա­մա­ճա­րա­կա­յին ի­րա­վի­ճա­կի կա­յու­նաց­ման նպա­տա­կով շա­րու­նակ­վում է պատ­վաս­տում­նե­րի գոր­ծըն­թա­ցը, ինչ­պես նաև պատ­վաս­տա­նյու­թե­րի նոր խմ­բա­քա­նակ­նե­րի ձեռք­բե­րումն ու ներկ­րու­մը։ ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րի հա­մա­պա­տաս­խան ո­րո­շում­նե­րով COVID-19-ի դեմ պատ­վաս­տում­նե­րի գոր­ծըն­թա­ցը կազ­մա­կերպ­վում է Հան­րա­պե­տա­կան բժշ­կա­կան կենտ­րո­նի (ՀԲԿ) ամ­բու­լա­տոր-պո­լիկ­լի­նի­կա­կան բա­ժան­մուն­քում, ՙԱրևիկ՚ ման­կա­կան և շր­ջա­նա­յին բուժ­միա­վո­րում­նե­րում:
Մա­յի­սի 12-ին Հա­յաս­տան է ներ­կր­վել ռու­սա­կան ՙSputnik-V՚ պատ­վաս­տա­նյու­թի երկ­րորդ՝ 14 հա­զար դե­ղա­չա­փը։ Այս պատ­վաս­տա­նյու­թի ա­ռա­ջին դե­ղա­չա­փի խմ­բա­քա­նակն ար­դեն բաշխ­ված է ա­ռող­ջու­թյան պահ­պան­ման ա­ռաջ­նա­յին օ­ղա­կին, և ռիս­կի խմ­բե­րի քա­ղա­քա­ցի­նե­րը ստա­նում են ի­րենց պատ­վաս­տում­նե­րը։ Երևա­նի շուրջ 9 հան­րա­յին վայ­րե­րում կո­րո­նա­վի­րու­սա­յին հի­վան­դու­թյան դեմ գոր­ծում են նաև շար­ժա­կան պատ­վաս­տու­մա­յին խմ­բեր։ Քա­ղա­քա­ցի­նե­րը կա­մա­վո­րու­թյան սկզ­բուն­քով կա­րող են ՙAstraZeneca՚ և ՙSputnik-V՚ պատ­վաս­տա­նյու­թե­րով անվ­ճար պատ­վաստ­վել Հյու­սի­սա­յին պո­ղո­տա­յում, ՙԴալ­մա Գար­դեն մոլ՚ և ՙՄե­գա­մոլ Ար­մե­նիա՚ առևտրի կենտ­րոն­նե­րում, ՙԿաս­կադ հա­մա­լիր՚-ում և այլ հան­րա­յին վայ­րե­րում։ Նման շար­ժա­կան պատ­վաս­տու­մա­յին խմ­բեր կան նաև Գյում­րի, Վա­նա­ձոր, Դի­լի­ջան քա­ղաք­նե­րում:
ՀՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան տե­ղե­կատ­վու­թյամբ՝ նշյալ պատ­վաս­տա­նյու­թե­րով կա­րող են պատ­վաստ­վել նաև Հա­յաս­տա­նում բնակ­վող օ­տա­րերկ­րյա քա­ղա­քա­ցի­նե­րը: Հա­մա­պա­տաս­խան դե­ղա­չա­փե­րի նե­րար­կու­մից 42 օր հե­տո քա­ղա­քա­ցին վա­րա­կի հան­դեպ մեկ տա­րի ի­մու­նի­տետ է ձեռք բե­րում: Մաս­նա­գետ­նե­րի կար­ծի­քով՝ բնակ­չու­թյան ա­ռող­ջու­թյան պահ­պան­ման գոր­ծում կարևոր է ի­մու­նա­կան­խար­գել­ման աշ­խա­տանք­նե­րի ժա­մա­նա­կին ի­րա­կա­նա­ցու­մը, ին­չի շնոր­հիվ հի­վան­դա­ցու­թյան ու վա­րա­կի հետևան­քով մահ­վան դեպ­քե­րը նվա­զում կամ բա­ցա­կա­յում են։
ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը նոր վա­րա­կը հաղ­թա­հա­րե­լու հա­մար կր­կին հոր­դո­րում է կարևո­րել հա­կա­հա­մա­ճա­րա­կա­յին մի­ջո­ցա­ռում­նե­րը՝ հետևել հի­գիե­նա­յի տար­րա­կան կա­նոն­նե­րին, պահ­պա­նել սո­ցիա­լա­կան հե­ռա­վո­րու­թյուն, դնել դի­մակ, խու­սա­փել մարդ­կա­յին կու­տա­կում­նե­րից փակ տա­րածք­նե­րում։