[ARM]     [RUS]     [ENG]

Մայիսի 27-ից հունիսի 2-ը ՀՀ-ի և ԱՀ-ի տարածքներում 2-3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 1 երկրաշարժ

Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից 2021թ մայիսի 27-ից հունիսի 2-ը ՀՀ-ի և ԱՀ-ի տարածքներում 2-3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 1 երկրաշարժ։  ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» տեղեկացնում է, որ մայիսի 31-ին Հայաստանում՝ Շորժա գյուղից 8 կմ արևելք, գրանցվել է 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ:

Տարածաշրջանում գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 3 երկրաշարժ: Մասնավորապես, մայիսի 27-ին Իրանում՝ Մակու քաղաքից 30 կմ հյուսիս-արևելք՝ 4 բալ ուժգնությամբ և Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Դմանիսի քաղաքից 28 կմ հարավ-արևմուտք՝ 3 բալ ուժգնությամբ։ Մայիսի 28-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Դմանիսի քաղաքից 27 կմ հարավ-արևմուտք  գրանցվել է 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ: