Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ՆՈՐ ԲՆԱԿԵԼԻ ԹԱՂԱՄԱՍԻ ՇԻՆԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

ԱԱ

 Բացի շինվերանորոգման աշխատանքներից, հանրապետության բնակավայրերում աշխատանքներ են տարվում նաև նոր բնակելի շենքերի կառուցման ուղղությամբ։ Մայրաքաղաք Ստեփանակերտում այս օրերին մեկնարկել են Տիգրան Մեծի փողոցի հարակից տարածքում բնակելի նոր թաղամասի կառուցման շինարարական աշխատանքները։

Նշված տարածքում նախատեսված է կառուցել բազմաբնակարան 3 մասնաշենք, որոնցից 2-ը կունենան 1 2 հարկ՝ վերգետնյա, իսկ 1-ը` ստորգետնյա, ինչպես նաև՝ 9 հարկանի 1 շենք (9 հարկ վերգետնյա և 1 հարկ ստորգետնյա)։
Բնակարանների քանակն ըստ սենյակների. 2 սենյականոց` 47 բնակարան, 3 սենյականոց ` 138 բնակարան, 4 սենյականոց ? 33 բնակարան։
Ընդհանուր բնակելի մակերեսը՝ 1807, 2 քառ. մետր։
Մասնաշենքերի մի մասը նախատեսվում է ծառայեցնել որպես հասարակական նշանակության օբյեկտ։
ԱՀ քաղաքաշինության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ նոր բնակելի թաղամասում կկառուցվեն միջհրապարակային ճանապարհ, ավտոկայանատեղի, կանաչապատ գոտիներ, կբարեկարգվի մերձակա տարածքը։
Այսօրվա դրությամբ ավարտված են հողային աշխատանքները, շինարարները նախապատրաստվում են սկսել հիմքային աշխատանքները։
Շինարարությունն իրականացնում են ՙԿապավոր՚ և ՙՊանտ՚ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները։
Նոր թաղամասը կառուցվում է ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ։ Բազմաբնակարան շենքերը նախատեսվում է շահագործման հանձնել 2023 թվականին։