[ARM]     [RUS]     [ENG]

ՏԵՂԻ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԼՍՈՒՄՆԵՐ

 

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ

 Օրերս ԱՀ բնապահպանության կոմիտեի նախաձեռնությամբ կազմակերպվել են հասարակական լսումներ՝ ՙՍԱՎՎԱ՚ փակ բաժնետիրական ընկերության կողմից ցեմենտի արտադրության գործունեության վերաբերյալ։

Լսումներն անց են կացվել Ասկերան քաղաքի համայնքում` մշակույթի և երիտասարդության կենտրոնում։ Միջոցառմանը մասնակցել են Ասկերան և Իվանյան համայնքների ղեկավարներն ու բնակիչները, ներկայացուցիչներ՝ համապատասխան պետական մարմիններից:
Նշենք, որ ցեմենտի արտադրության գործարանը նախատեսվում է կառուցել ԱՀ Ասկերան քաղաքային համայնքից 3 կմ հեռավորության վրա:
Լսումների մասնակիցներին է ներկայացվել ՙՍԱՎՎԱ՚ ՓԲԸ կողմից ցեմենտի արտադրության կազմակերպման գործունեության վերաբերյալ աշխատանքային ծրագիրը, այնուհետև քննարկվել են նախկինում տրված ցուցումներն ու իրականացված աշխատանքները:
Քննարկման ընթացքում կողմերը հանդես են եկել տարբեր կարծիքներով և առաջարկություններով:
ԱՀ բնապահպանության կոմիտեի հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացանք, որ նմանատիպ քննարկումները շարունակական բնույթ են կրելու: