[ARM]     [RUS]     [ENG]

ԿԱՄՈՎԻՆ ՀԱՆՁՆՎԵԼ ԵՆ ԱՊՕՐԻՆԻ ՊԱՀՎՈՂ ԶԵՆՔ ՈՒ ԶԻՆԱՄԹԵՐՔ

ԱԱ

 2021թ. ա­ռա­ջին չորս ամ­սի­նե­րին ԱՀ ներ­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րու­թյան ոս­տի­կա­նու­թյան տար­բեր ստո­րա­բա­ժա­նում­նե­րում 78 ան­ձի կող­մից կա­մո­վին հան­ձն­վել է 57 ինք­նա­ձիգ, 8 ատր­ճա­նակ, 3 գն­դա­ցիր, 5 նռ­նա­կա­նետ, 9 հրա­ցան, 53 նռ­նակ, նռ­նա­կի 42 պայ­թու­ցիչ, 1 ա­կան, ինք­նա­ձի­գի 98 պա­հես­տա­տուփ, 2 սվին-դա­նակ, ատր­ճա­նա­կի, ինք­նա­ձի­գի և գն­դաց­րի 19671 փամ­փուշտ, նռ­նա­կա­նե­տի 3 պայ­թու­ցիչ և 1 արկ:

ԱՀ գլ­խա­վոր դա­տա­խա­զու­թյան աշ­խա­տա­կազ­մի մա­մու­լի ծա­ռա­յու­թյան փո­խանց­մամբ՝ շր­ջա­նա­ռու­թյունն ար­գել­ված նման ա­ռար­կա­ներ ու­նե­նա­լու դեպ­քում դա­տա­խա­զու­թյու­նը հոր­դո­րում է դրանք հանձ­նել ոս­տի­կա­նու­թյան մար­մին­նե­րին: Միա­ժա­մա­նակ հի­շեց­նում են, որ ա­պօ­րի­նի պահ­վող զեն­քը, ռազ­մամ­թեր­քը, պայ­թու­ցիկ նյու­թե­րը և պայ­թու­ցիկ սար­քե­րը կա­մո­վին հանձ­նած ան­ձը են­թա­կա չէ քրեա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյան:
ՙԴա­տա­խա­զու­թյու­նը ևս հաս­կա­նում է ա­ռան­ձին դեպ­քե­րում զեն­քը կամ ռազ­մամ­թեր­քը ար­տա­քին վտանգ­նե­րից պաշտ­պան­վե­լու նպա­տա­կով պա­հե­լու` քա­ղա­քա­ցի­նե­րի շար­ժա­ռիթն ու նպա­տա­կը: Այ­դու­հան­դերձ, վս­տահ ենք, որ ա­ռա­վել վտան­գի աղ­բյուր հան­դի­սա­ցող նման ա­ռար­կա­նե­րը քա­ղա­քա­ցի­նե­րին պետք է հատ­կաց­վեն բա­ցա­ռա­պես պե­տա­կան վե­րահս­կո­ղու­թյան շր­ջա­նա­կում` զենք պա­հե­լու կամ կրե­լու ի­րա­վունք հայ­ցող ան­ձի ան­հա­տա­կան բո­լոր բնու­թագ­րիչ­նե­րը հե­տա­զո­տե­լուց հե­տո: Հետևա­բար՝ կա­ռույ­ցի աշ­խա­տա­կազ­մը հոր­դո­րում է հա­մա­գոր­ծակ­ցել ի­րա­վա­պահ մար­մին­նե­րի հետ և նրանց հանձ­նել պո­տեն­ցիալ վտան­գի աղ­բյուր հան­դի­սա­ցող` ա­պօ­րի­նի պահ­վող զեն­քը, ռազ­մամ­թեր­քը, պայ­թու­ցիկ նյու­թերն ու սար­քե­րը՚,- ա­սաց ԱՀ գլ­խա­վոր դա­հա­խա­զու­թյան աշ­խա­տա­կազ­մի մա­մու­լի ծա­ռա­յու­թյան պետ Կիմ Գաբ­րիե­լյա­նը։