ԳՐԱՆՑՎԵԼ ԵՆ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԴԵՊՔԵՐ
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ընթացիկ տարվա առաջին չորս ամիսներին Արցախի Հանրապետության տարածքում արձանագրվել է թունավորումների 59 դեպք.17-ը՝ հունվար ամսին, 12-ը՝ փետրվարին, 24-ը՝ մարտին, 6-ը՝ ապրիլին։ Ինչպես տեղեկացրին ԱՀ գլխավոր դատախազության աշխատակազմի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, թունավորումներից 51-ը եղել է շմոլ գազից, 6-ը` քիմիական, իսկ 2-ը՝ սննդային թունավորման դեպքեր են:
Ընդհանուր առմամ՝ թունավորվել է 117 անձ, որից 39-ը` մինչև 18 տարեկան, 74-ը` 18-65 տարեկան, 4-ը` 65-ից բարձր տարիքի: Թունավորված անձանցից 41-ը արական (35 տոկոս), իսկ 76-ը՝ իգական սեռի ներկայացուցիչներ են (65 տոկոս):
Թունավորվածներից 1-ը մահացել է, իսկ 116-ի առողջությանը պատճառվել է տարբեր աստիճանի վնաս:
Ըստ բնակության վայրի՝ թունավորման դեպքերն արձանագրվել են հետևյալ կերպ. 47 դեպք Ստեփանակերտում, 2-ը՝ Մարտակերտում, 5-ը՝ Ասկերանում, ինչպես նաև՝ մեկական դեպք՝ Ճարտար, Խաչմաչ, Այգեստան, Իվանյան և Առաջաձոր համայնքներում: