[ARM]     [RUS]     [ENG]

Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք է հաստատվել

Արցախի Հանրապետությունում մայիսի 14-ին կատարված 67 թեստավորման արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք: Այս մասին տեղեկացրին Առողջապահության նախարարությունից՝ մանրամասնելով, որ վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:

ՙՙԿորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 30 վարակակիր, իսկ թեթև ձևերն ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 7241 քաղաքացու հետազոտություն, որից 846-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան՚՚,-նշում են Արցախի առողջապահական գերատեսչությունից՝

հորդորելով հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում «Արևիկ» բուժմիավորումում և շրջանային բուժմիավորումներում:

 

ԱրցախիՀանրապետությունում, ընդհանուրառմամբ, հաստատվելէկորոնավիրուսայինհիվանդության 2730 դեպք: Կատարվելէ 24 693 թեստավորում: