Մարտակերտում ջրամատակարարումը վերականգնվել է
Մարտակերտ քաղաքում վերականգնվել է ջրամատակարարումը: Այս մասին ՙՙԱզատ Արցախ՚՚-ի թղթակցին հայտնեց քաղաքապետ Միշա Գյուրջյանը:
ՙՙՄարտակերտի ջրամատակարարումն արդեն 2օր է, ինչ վերականգնվել է:Քաղաքի երկու թաղամասերում աշխատող արտեզյան ջրհորներում ցեխ էր կուտակվել: Այժմ աշխատանք է տարվում մաքրման ուղղությամբ՚՚,-մանրամասնեց Մարտակերտի քաղաքապետը՝ հավելելով, որ մաքրման աշխատանքներից հետո, առաջիկա երկու օրվա ընթացքում ջրամատակարարումն ամբողջությամբ կկարգավորվի:
Ինչպես տեղեկացրել էինք ավելի վաղ եղանակային պայմանների հետևանքով առանց ջրի էր մնացել Մարտակերտ քաղաքը։ Ջուրը բնակիչներին հասցնում էին մեքենաներով:
Ոլորտի պատասխանատու Արսեն Միրզաբեկյանը հայտնել էր, որ խնդիրն առաջացել է ածուխի հանքի արտանետած թափոնների հետևանքով. ջրի խողովակները մնացել էին դրանց տակ: