[ARM]     [RUS]     [ENG]

Ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը նվազել է

 

Հանրապետության տարածքում հունիսի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում ԱՀ տարածքում գրանցվել է 20 ճանապարհատրանսպորտային պատահար, որից 15-ը նյութական վնասով, 5-ը՝ մարմնական: Այս մասին ՙՙԱզատ Արցախ՚՚-ը տեղեկացավ Ներքին գործերի նախարարության ոստիկանության տեղեկատվության և հանրության հետ կապերի բաժնից: Տեղեկատվության համաձայն՝ ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով բուժհաստատություն է դիմել 6 քաղաքացի: Արցախի ոստիկանությունից մանրամասնում են, որ ՃՏՊ դեպքերը նախորդ շաբաթվա համեմատ նվազել են: Նույն ժամանակահատվածում հանրապետության տարածքում արձանագրվել է ինքնասպանության փորձի՝ 1, մարմնական վնասվածք հասցնելու` 9, գողության` 4, զենք զինամթերքի հանձնման 2, խարդախության՝ 3, հափշտակության և 1-ական՝ ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, ապօրինի ծառահատման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության և թունավորման դեպքեր: Բոլոր ահազանգերով անմիջապես դեպքի վայր են մեկնել ոստիկանության տարածքային ստորաբաժանումների օպերատիվ խմբերը և օրենքով սահմանված կարգով ընթացքավորել դրանք։ Ընդհանուր առմամբ, ոստիկանության հերթապահ մասում դեպքերի կամ պատահարների վերաբերյալ գրանցվել է 61 հաղորդում: Համակարգի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում՝ 27-ն արդեն բացահայտվել և ընթացքավորվել է: