[ARM]     [RUS]     [ENG]

Խաղաղապահներն ապահովում են Մարտունու շրջանի ջրագծի վերականգնողական աշխատանքների անվտանգությունը

Ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի զինծառայողները կատարում են հրադադարի ռեժիմի վերահսկման և Արցախում կողմերի սահմանազատման գծի մերձակայքում բնակավայրերի ենթակառուցվածքի վերականգնողական աշխատանքների անվտանգության ապահովման խնդիրները:

Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

Մարտունու շրջանում ռուսաստանյան  անվտանգության ապահովման նպատակով խաղաղապահներն իրականացնում են վերականգնողական աշխատանքներ՝ երկու բնակավայր ջրով ապահովելու համար ջրատար մայրուղի կառուցելու ուղղությամբ:

Անմիջապես վերականգնողական աշխատանքների վայրում սակրավորները զննում են իրականացրել հարակից տարածքում, որից հետո թույլատրել են ինժեներական տեխնիկայի աշխատանքը:

20 կմ խողովակաշարը փոխելուց հետո Արցախի Թաղավարդ և Կարմիր Շուկա գյուղերի ավելի քան 2 500 բնակիչ կապահովվի խմելու ջրով: