[ARM]     [RUS]     [ENG]

Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք է հաստատվել

Հանրապետությունում հունիսի 16-ին կատարված 45 թեստավորման արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2  դեպք: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից:

  Գերատեսչության հաղորդմամբ՝ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 17 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8416 քաղաքացու հետազոտություն, որից 885-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

  Առողջապահության նախարարությունը նշում է, որ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում «Արևիկ» բուժմիավորումում և շրջանային բուժմիավորումներում: