Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՕՊԵՐԱՏԻՎ ՇՏԱԲԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԵՆ

Անի Մանգասարյան

Հարցազրույց ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել ՎԻՐԱԲՅԱՆԻ հետ

-Պա­րոն Վի­րա­բյան, ներ­կա­յում որ­քա՞ ն է կազ­մում տե­ղա­հան­ված և Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում ժա­մա­նա­կա­վո­րա­պես ա­պաս­տա­նած ար­ցախ­ցի­նե­րի թի­վը։
-2021թ. հու­նի­սի 1-ի դրու­թյամբ՝ տե­ղա­հան­ված և ՀՀ-ի տար­բեր մար­զե­րում ժա­մա­նա­կա­վո­րա­պես ա­պաս­տա­նած ԱՀ քա­ղա­քա­ցի­նե­րի թի­վը կազ­մում է 22 հա­զար177 մարդ, ո­րից շուրջ 6300-ը ան­չա­փա­հաս. Ան­ճշ­տու­թյու­նը կազ­մում է 5 տո­կոս։
- ՀՀ ո՞ր բնա­կա­վայ­րե­րում են հիմ­նա­կա­նում կենտ­րո­նա­ցած տե­ղա­հան­ված ար­ցախ­ցի­նե­րը։
-Ա­ռա­ջին քա­ռյա­կում Երևա­նը, Սյու­նի­քի, Կո­տայ­քի և Ա­րա­րա­տի մար­զե­րի բնա­կա­վայ­րերն են։
-Ինչ­պի­սի՞ գոր­ծա­ռույթ­ներ ու­նի և ո­րո՞նք են ներ­կա­յումս օ­պե­րա­տիվ շտա­բի գոր­ծու­նեու­թյան ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն­նե­րը։
Օ­պե­րա­տիվ շտա­բի կարևոր գոր­ծա­ռույ­թը՝ տե­ղա­հան­ված ար­ցախ­ցին­նե­րի սո­ցիալ- տն­տե­սա­կան խն­դիր­նե­րի հա­մա­կար­գումն է։

Ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն­նե­րից է քա­ղա­քա­ցի­նե­րին օգ­նե­լը՝ օգտ­վե­լու կա­ռա­վա­րու­թյուն­նե­րի կող­մից հաս­տատ­ված շուրջ 2 տաս­նյա­կի հաս­նող ծրագ­րե­րից։ Նշեմ, որ շա­հա­ռու ար­ցախ­ցի­նե­րի 97 տո­կո­սը օգտ­վել է այդ ծրագ­րե­րից։
Երկ­րորդ՝ յու­րա­քան­չյուր ա­միս, շտա­բին կից վար­չա­կազ­մե­րի գրա­սե­նյակ­նե­րի մի­ջո­ցով, օ­պե­րա­տիվ շտա­բը հաշ­վա­ռում է ՀՀ-ի տար­բեր մար­զե­րում ա­պաս­տա­նած մեր քա­ղա­քա­ցի­նե­րին։
Եվ եր­րորդ գոր­ծա­ռույ­թը տե­ղա­հան­ված ար­ցախ­ցի­նե­րի վե­րա­դար­ձի կազ­մա­կեր­պումն է՝ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան տար­բեր շր­ջան­նե­րի այն բնա­կա­վայ­րեր, որ­տեղ առ­կա է ա­զատ բնակ­ֆոնդ։
-Ինչ­պի­սի՞ ա­ռաձ­նա­հատ­կու­թյուն­ներ ու­նեն Հադ­րու­թից, Շու­շիից, Քա­շա­թա­ղից և Շա­հու­մյա­նից տե­ղա­հան­ված ար­ցախ­ցի­նե­րի խն­դիր­նե­րը։ Ին­չո՞վ են դրանք տար­բեր­վում և ին­չո՞վ են ընդ­հան­րա­կան։
-Կար­ծում եմ՝ սո­ցիալ-տն­տե­սա­կան խն­դիր­նե­րը խիստ ընդ­հան­րա­կան են, իսկ հոգևոր-մշա­կու­թա­յին և բար­բա­ռա­յին ե­րանգ­ներ, ի­հար­կե, առ­կա են։
- Այս ըն­թաց­քում որ­քա­նո՞վ է հա­ջող­վել լու­ծել այդ խն­դիր­նե­րը։
-Այս պա­հին շա­րու­նակ­վում են 68 հա­զա­րա­կան­նե­րի 3-րդ ամս­վա վճա­րում­նե­րի ծրագ­րե­րը, ո­րոնք կտ­րա­մադր­վեն նաև 4-րդ ամ­սում։ Շա­րու­նակ­վում է նաև բնակ­վար­ձի փոխ­հա­տուց­ման ծրա­գի­րը, կար­ծում եմ՝ այս 2 ծրագ­րե­րը շա­րու­նա­կա­կան բնույթ կու­նե­նան նաև ա­պա­գա­յում՝ շր­ջան­նե­րից տե­ղա­հան­ված­նե­րի մա­սով։

Ձեռք­բեր­ված պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րը գոր­ծում են կր­թու­թյան, ա­ռող­ջա­պա­հու­թյան և այլ ո­լորտ­նե­րում ևս։ ԱՀ կա­ռա­վա­րու­թյան կող­մից ստեղծ­ված են հա­մա­պա­տաս­խան աշ­խա­տան­քա­յին հանձ­նա­ժո­ղով­ներ՝ վար­կե­րի զիջ­ման և մար­ման, ինչ­պես նաև շար­ժա­կան և ան­շարժ գույ­քի փոխ­հա­տուց­ման մա­սով։ Վեր­ջին 2 ծրագ­րի դեպ­քում Օ­պե­րա­տիվ շտաբն օգ­նում է հա­մա­պա­տաս­խան փաս­տաթղ­թե­րի հա­վա­քագր­ման հա­մար, իսկ ընդ­հա­նուր առ­մամբ Օ­պե­րա­տիվ շտա­բը բաց է՝ բո­լոր հար­ցե­րի քն­նարկ­ման և լու­ծում­ներ փնտ­րե­լու հա­մար։
-Այս փու­լում Օ­պե­րա­տիվ շտա­բի կող­մից ընդ­հա­նուր առ­մամբ, քա­նի՞ տե­ղա­հան­ված ար­ցախ­ցու վե­րա­դարձն է կազ­մա­կերպ­վել ՀՀ-ից դե­պի Ար­ցախ՝ մշ­տա­կան բնա­կու­թյուն հաս­տա­տե­լու հա­մար։
-Օ­պե­րա­տիվ շտա­բի կող­մից 2021թ. հուն­վա­րի 1-ից մինչև այժմ, տե­ղա­հան­ված­նե­րի՝ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նում վե­րաբ­նա­կեց­ման կազ­մա­կերպ­ման շր­ջա­նակ­նե­րում, Ար­ցա­խի տար­բեր բնա­կա­վայ­րեր են տե­ղա­փոխ­վել և մշ­տա­կան բնա­կու­թյուն հաս­տա­տել՝ թվով 76 ըն­տա­նիք՝ 379 մարդ։
-Տե­սա­նե­լի աշ­խա­տանք են ի­րա­կա­նաց­նում նաև Օ­պե­րա­տիվ շտա­բի ի­րա­վա­կան ծա­ռա­յու­թյուն­նե­րի գրա­սե­նյակ­նե­րը։ Ո՞ր շր­ջան­նե­րից տե­ղա­հան­ված բնակ­չու­թյանն են սպա­սար­կում սո­ցիա­լա­կան ծա­ռա­յու­թյուն­նե­րը, մաս­նա­վո­րա­պես ինչ­պի­սի՞ ծա­ռա­յու­թյուն­ներ են մա­տու­ցում, ինչ­պե՞ս են ըն­տր­վել ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն­նե­րը և ին­չո՞ւ, օ­րի­նակ, ծա­ռա­յու­թյուն­նե­րի վեր­ջին տե­ղե­կագ­րում ար­տա­ցոլ­ված չէին Շա­հու­մյա­նի շր­ջա­նի բնակ­չու­թյան ցու­ցա­նիշ­նե­րը։
-Ա­յո, ճիշտ նկա­տե­ցիք, Օ­պե­րա­տիվ շտա­բի աշ­խա­տանք­նե­րի կազ­մա­կերպ­ման ա­ռա­ջին իսկ օ­րե­րից հա­տուկ ու­շադ­րու­թյուն է դարձ­վել սո­ցիա­լա­կան և ի­րա­վա­կան ծա­ռա­յու­թյուն­նե­րի մա­տուց­ման խն­դիր­նե­րին՝ տե­ղա­հան­ված և ՀՀ-ում ա­պաս­տա­նած ար­ցախ­ցի­նե­րին սպա­սար­կե­լու հա­մար։ Այդ ա­ռու­մով Օ­պե­րա­տիվ շտա­բի սո­ցիա­լա­կան ծա­ռա­յու­թյուն­նե­րի գրա­սե­նյա­կը մա­տու­ցում է բո­լոր այն ծա­ռա­յու­թյուն­նե­րը, ո­րոնք առ­կա են ԱՀ սո­ցիա­լա­կան ա­պա­հո­վու­թյան ո­լոր­տում, իսկ ի­րա­վա­կան ծա­ռա­յու­թյու­նե­րի գրա­սե­նյա­կը՝ հա­մա­պա­տաս­խա­նա­բար ի­րա­վա­կան ծա­ռա­յու­թյուն­նե­րի։ Նշ­ված գրա­սե­նյակ­նե­րում աշ­խա­տում են Հադ­րու­թի, Քա­շա­թա­ղի, Շու­շիի և Շա­հու­մյա­նի շր­ջան­նե­րի հա­մա­պա­տաս­խան կա­ռույց­նե­րի նախ­կին աշ­խա­տա­կից­նե­րը և գրա­սե­նյակ­նե­րի պար­տա­վո­րու­թյունն է ա­ռանց տար­բե­րակ­ման մեր տե­ղա­հան­ված քա­ղա­քա­ցի­նե­րին սպա­սար­կե­լը։
-Որ­քա­նո՞վ է լուծ­վել տե­ղա­հան­ված և Հա­յաս­տա­նի տար­բեր բնա­կա­վայ­րե­րում ա­պաս­տա­նած ար­ցախ­ցի­նե­րի բնա­կա­րա­նա­յին խն­դի­րը։ Այս ուղ­ղու­թյամբ ի՞նչ աշ­խա­տանք­ներ են ըն­թա­նում։
-Տե­ղա­հան­ված ար­ցախ­ցի­նե­րի հիմ­նա­կան մա­սը ապ­րում է վար­ձա­կա­լած բնա­կա­րան­նե­րում, ո­րոշ­նե­րը դեռևս բնակ­վում են հյու­րա­նոց­նե­րում և տար­բեր հա­սա­րա­կա­կան օ­բյեկտ­նե­րում, որ­տեղ պար­բե­րա­բար են տար­բեր խն­դիր­ներ ա­ռա­ջա­նում՝ պայ­մա­նա­վոր­ված տա­րածքն ա­զա­տե­լու պա­հան­ջով։ Ա­ռա­ջա­ցած խն­դիր­նե­րին փոր­ձում ենք օ­պե­րա­տիվ լու­ծում­ներ տալ ե­ռա­կողմ ձևա­չա­փով։