[ARM]     [RUS]     [ENG]

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՆՆԳԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

Նարինե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 Արցախում առայսօր շարունակվում են 44-օրյա պատերազմից տուժած համայնքների վերանորոգման և վերակառուցման աշխատանքները։ Ննգի համայնքում պատերազմի հետևանքով վնասվել է 43 տուն` տարբեր աստիճանների, որից մեկ տուն լրիվությամբ այրվել է, հիմքից պետք է կառուցել։ Ներկա դրությամբ տների մոտ 80 տոկոսը վերականգնվել է։

Ստեփանակերտ-Մարտունի տանող գլխավոր ճանապարհից դեպի Ննգիի նոր թաղամաս ընկած 1.5կմ ճանապարհահատվածով ջրագիծ է անցկացվել։ Մայրուղուց նոր թաղամաս տանող ճանապարհի մոտ 570մ հատվածը սալապատված է։ Շրջվարչակազմի աջակցությամբ ներքևի թաղամաս տանող մոտ 800 մետր ճանապարհահատվածում իրականացվել են փոսալցման և հողային հարթեցման աշխատանքներ։
Գերեզման տանող ճանապարհի 1.5կմ հատվածում իրականացվել են հողային հարթեցման աշխատանքներ և նախապատրաստվել խճապատման համար։
Մայրուղուց դեպի եկեղեցի տանող գյուղամիջյան մոտ 2.3կմ ճանապարհին ևս կիրականացվեն վերանորոգման աշխատանքներ։
Համայնքի ղեկավար Զարմիկ Քամալյանի խոսքով, եթե ջուրը միայն կենցաղային նպատակներով օգտագործեն, ապա կբավականացնի, բայց այս շրջանում ոռոգման ջրի խնդիր ունեն։
Ներկայում բնակիչները ժամանակացույցով են ջուր ստանում։ Այս խնդրի լուծման ուղղությամբ ևս աշխատանքներ են իրականացվում։