Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

Վարանդայից ևս մեկ աճյուն է տարհանվել

Զոհված զինծառայողների աճյունների որոնումները Մատաղիսում այսօր՝ հուլիսի 2-ին, արդյունք չեն տվել, իսկ Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն։ Այս մասին հայտնեցին ԱՀ ՆԳ նախարարության ԱԻՊԾ տեղեկատվության և հանրության հետ կապերի բաժնից՝ մանրամասնելով, որ ինքնությունը պարզ չէ. կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։ Զինադադարից հետո Արցախի օկուպացված տարածքներից մինչ օրս տարհանվել է 1591 աճյուն։