[ARM]     [RUS]     [ENG]

Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Արցախում

Հուլիսի 5-ին կատարվել է 148 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 7 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: 
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 9174 քաղաքացու հետազոտություն, որից 922-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2906 դեպք: Կատարվել է 27 126 թեստավորում:
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում ԱՀ առողջապահության նախարարության ՛՛Հանրապետական բժշկական կենտրոն՛՛ ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում ՛՛Արևիկ՛՛ ՓԲԸ-ում և շրջանային բուժմիավորումներում: